Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ի՞նչ է հավատը
Հոդվածներ

Ի՞նչ է հավատը

Չկա ավելի կարևոր բան, քան հավատը, սակայն դրա հետ մեկտեղ՝ այն սահմանումների մեջ չի մտնում։ Հնարավոր է՝ ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ինչ է այն, եթե ուսումնասիրենք մարդկանց վրա վերջինիս թողած ազդեցությունը։ Հավատը և վստահությունն ահռելի ուժ են, երբեմն այն հիմնված է ապացուցված գիտելիքի վրա, երբեմն՝ զուտ ինտուիտիվ համոզմունքների։ Ենթադրենք՝ գիտնականին հայտնի են որոշ կոնկրետ, ապացուցված փաստեր։ Նա համոզված է, որ դրանց հետևում ինչ-որ օրենք կա, որը մինչ այժմ սահմանված կամ ցուցադրված չի եղել։ Այդ համոզմունքը ստիպում է նրան շարունակել իր որոնումները և օգնում է նրան բացահայտել այն, ինչը նախկինում անհայտ էր։ Համոզվածությունը հենց այն ուժն է, որը նրան մղում է դեպի նոր բացահայտումներ։ Մյուս կողմից գոյություն ունի ինտուիտիվ, փաստեր չունեցող համոզմունք, որը նույնպես հսկայական ուժ ունի։ Պատկերացնենք, օրինակ, որ մարդը երբեք առիթ չի ունեցել ինչ-որ բան անելու և երբևիցե չի լսել, որ դա արված լինի ինչ-որ մեկի կողմից, բայց այնուամենայնիվ, վստահ է և ողջ հոգով հավատում է, որ դա իրագործելի է և նրան հաջողվում է դա իրականացնել։ Նա չի առաջնորդվում ո՛չ գիտելիքներով, ո՛չ փորձով, նրան առաջ է մղում միայն իր ծրագրերն իրականացնելու հնարավորության հանդեպ հավատը, բայց այդ հավատն այնքան ուժեղ է, որ նրան հաջողություն է բերում։ Հենց դուք սկսում եք հավատալ ինչ-որ բան իրականացնելու հնարավորությանը, ձեր մեջ անմիջապես արթնանում է հսկայական ներքին ուժ։ Բայց բավական է կորցնեք հավատը ձեր հանդեպ, դուք պարտվել եք ճակատամարտի ավելի քան կեսը, քանզի հավատի հետ մեկտեղ ձեզնից հեռացել է նաև անհրաժեշտ էներգիան։

 

Հոգեբույժները հավատը համարում են հաջող բուժման ամենակարևոր գործոնը. այն ամրացնում է հիվանդի ուղեղում այն ​​միտքը, որ նա ունակ է բուժվելու: Սրա և մի շարք այլ բաների վրա է հիմնված նաև հեքիմությունը։ Հեքիմը վստահեցնում է հիվանդին, որ որոշակի գործողություն կբուժի նրան։ Հաճախ՝ այդպես էլ լինում է և հիվանդը բուժումն ընկալում է որպես հրաշք։ Ակնհայտ է, որ հավատը իրենից հզոր ուժ է ներկայացնում։ Եվ այնուամենայնիվ, այս տեսակի հավատը, որքան էլ այն արդյունավետ լինի, որոշ չափով սահմանափակ է, քանզի գոյություն ունի ինքն իրենով։

 

Այլ հարց է, եթե ձեր հավատը կապվում է էներգիայի անսպառ աղբյուրի հետ։ Պատկերացրեք, որ դուք ունեք ընկեր, ով ձեզ համար կարող է անել բացարձակապես ամեն ինչ՝ այնքան մեծ են նրա հնարավորությունները, և որ նա պատրաստ է որոշակի պայմաններում ձեզ հետ կիսվել իր ուժերի աղբյուրով։ Լինելով միայն էներգիայի հաղորդիչ՝ դուք, այնուամենայնիվ, ձեռք կբերեք անասելի հզոր ուժ, որը սահմանափակված չէ ձեր սեփական հնարավորություններով։

 

Այդպիսի ընկեր ունենք մենք բոլորս։ Դա Աստված է։ Նա պատրաստ է մեզ մոտ թողնել Իր ուժի անսպառ աղբյուրին, իհարկե, ողջամիտ սահմաններում, եթե մենք հավատանք այդ ուժի գոյությանը՝ հավատալով առաջին հերթին Իրեն։ Հենց դրա մասին է ասվում Աստվածաշնչում․«Քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք. այստեղից մյուս տեղն անցիր և նա կանցնի, և ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի»։ Եվ սա բոլորովին էլ երևակայության խաղ չէ, այս խոսքերն իրենց մեջ ճշմարտություն են ներառում, որը հիմնված է հոգևոր Օրենքների վրա։ Հավատը մագնիս է, այն ուժ է ձգում ճիշտ այնպես, ինչպես շողացող բյուրեղը կամ ապակին են որսում արևի ճառագայթները։ Երբ մենք ներքուստ ձգվում ենք դեպի Աստված՝ հավատալով Նրա անսահման զորությանը, այն բանին, որ Նա ոչ միայն կարող է օգնել մեզ, այլև անպայման կօգնի, մենք անում ենք այն, ինչին ամենասկզբից ձգտում էր մեր հոգին՝ բացում ենք ճանապարհը, որով բուժիչ ուժի և ոգեշնչման հոսքը՝ մեզ կյանք տվող հոգին, հասնում է մեզ։ Դա նման է հավասարման. եթե մենք զրոյական ջանքին ավելացնենք զրոյական միջոցներ, կստանանք արդյունքը, որը հավասար կլինի զրոյի։ Հոգևոր ոլորտում, ճիշտ այնպես, ինչպես նյութականում, գործում է կյանքի հավերժական օրենքը։ Եթե մենք ջուր ենք տենչում, արևի լույս, օդ, մենք պետք է փնտրենք այս ամենի աղբյուրը։ Եթե փափագում ենք Աստծո օգնությունը, մենք պետք է հավատանք ոչ միայն նրան, որ Նա կարող է օգնել մեզ, այլ նաև նրան, որ Նա անպայման կօգնի, քանզի իր բնույթով Նա մեր Օգնականն է ու Պաշտպանը։

 

Հատված Մերի Մաքսվելի <<Կյանքի գաղտնիքը գրքից>>

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ