Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպե՞ս կարող ենք գիտակցաբար հաղթահարել անհանգստությունը
Հոդվածներ

Ինչպե՞ս կարող ենք գիտակցաբար հաղթահարել անհանգստությունը

Սրտի անկանոն բաբախները, արագ շնչառությունը, քրտնարտադրության ավելացումը, խանգարող մտքերը, վախի հաճախակի զգացողությունները, բոլորը հանդիսանում են անհանգստության և սթրեսի նշաններ։ Երբեմն մեզ խորհուրդ են տալիս՝ «հանդարտվեք» կամ «դադարեք այդքան զգայուն լինել» կամ «պարզապես թույլ մի տվեք, որ որոշ երևույթներ ձեզ անհանգստացնեն»: Բայց հաճախ դրանց հետևելն անհնարին է թվում, երբ գտնվում ենք այդպիսի հուզական վիճակում: Սակայն անհրաժեշտ է պարզել, թե ինչպես կառավարել մեր էմոցիաները, քանի որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են այն մասին, որ անհանգստությունը թուլացնում է առողջությունը։

 

Մեր մարմնում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրումից թուլանում է մեր իմունային համակարգը, ինչը դանդաղեցնում է վերականգնվելու մեր ունակությունը՝ մեզ ավելի խոցելի դարձնելով ցրտի, գրիպի և ավելի լուրջ վարակների ու հիվանդությունների նկատմամբ։ Ստամոքս-աղիքային խանգարումները` խոցերը, լուծը, փորկապությունը - տարածված են սթրես ապրող մարդկանց մոտ, բայց հիվանդ ստամոքսը միակ բանը չէ, որ կարող է պատահել։ Բուժքույրերի առողջության հետազոտման կենտրոնը պարզել է, որ «ամենաբարձր մակարդակի ֆոբիկ անհանգստություն ունեցող կանայք 59%-ով ավելի շատ են տառապում սրտի կաթվածից և 31%-ով ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կմահանան սրտի կաթվածին, քան կանայք, ովքեր ունեն անհանգստության ամենացածր մակարդակը»:

 

Թոքերը նույնպես ապահովագրված չեն: Անհանգստության բարձր մակարդակի, խուճապի նոպաների ու քրոնիկ շնչառական և այլ հիվանդությունների միջև կապ կա:  Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել։ Աբդուլ-Բահան այս առումով ասել է.

               Գոյություն ունի հիվանդությունների բուժման երկու եղանակ՝  նյութական և հոգևոր։ Առաջինն իր մեջ ներառում է դեղերն ու բժշկական միջոցները,իսկ երկրորդը աղոթքն առ Աստված ու Նրան  դիմելը։ Երկուսն էլ անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել: Հիվանդությունը, որը առաջացել է ֆիզիկական պատահարի պատճառով, պետք է բուժվի բժշկական  միջոցներով, իսկ այն, ինչը  կապված է հոգևոր պատճառների հետ, պետք է բուժվի հոգևոր միջոցներով։ Այսպիսով, հիվանդությունը, որն առաջացել է սթրեսի, վշտի, վախի պատճառով, ունի հոգևոր բուժում, ոչ թե  ֆիզիկական: Հետևաբար երկու տեսակի միջոցներն էլ պետք է հաշվի առնել։

 

Բժշկի այցը կարող է պարզել, թե արդյոք անհրաժեշտ է բժշկական միջամտություն՝ անհանգստությունը բուժելու համար: Բայց, ինչպես շատ հետազոտողներ և փորձագետներ փաստում են, միտքը մտածելակերպը, գործելակերպը հոգևոր մեթոդներից են, որոնք մենք պետք է օգտագործենք։

 

Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

          Ըստ վիքիպեդիայի ինքնագիտակցությունը անհատի բոլոր մտքերն ու զգացմունքներն են սեփական անձի վերաբերյալ, գնահատականները՝ որոնք տրվում են սեփական անձին, երբ նա ինքը իր համար դառնում է հետազոտության օբյեկտ կամ ավելի դյուրին ասած ինքը իրեն գիտակցում է։ Մեդիտացիան ու մտածողական վարժությունները մեր մտքին սովորեցնում են դադարել կենտրոնանալ բացասական մտքերի վրա և մեծացնում են ցանկացած իրավիճակում հանգստանալու մեր կարողությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեդիտացիայի կիրառումը բարելավում է աշխատանքային հիշողությունը, նվազեցնում է անհանգստությունն ու հուզական արձագանքը, բարելավում է տեսողական ընկալումը, նվազեցնում է սթրեսը և օգնում է բուժել անգամ ֆիզիկական ցավը: Եթե ​​ուզում ենք զարգացնել մեր ինքնագիտակցությունը, եկեք բացահայտենք ինչ պատճառներից է առաջանում սթրեսը:  Գիտական տեսանկյունից, երբ մենք գտնվում ենք սթրեսային իրավիճակում, ադրենալինն արագացնում է սրտի բաբախյունը։ Սթրեսային իրավիճակում ուղեղը գտնվում է բարձր տագնապայնության մեջ, և սթրեսի հորմոնները սկսում են մղվել արյան մեջ: Ձեր հույզերն ուժեղանում են, ուղեղը արագացված ազդանշան է ուղարկումՙ պատրաստվելով զայրույթի, վախի կամ անհանգստության զգացողության։

 

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ և ՍԹՐԵՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ

 

              Մարդկությունը չէր կարող գոյատևել, եթե չլիներ երբեմն «հարձակվելու», երբեմն «նահանջելու» մոտեցումը։ Այն օգնել է մեր նախնիներին պայքարել վայրի բնության դեմ կամ փախչել առյուծից: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում անցյալի համեմամատ այդքան ադրենալինի կամ կորտիզոլի կարիք չենք ունենում: Հորմոնի մեր մակարդակը սովորաբար վերադառնում է նորմայի՝ սպառնալիքի անհետացումից հետո: Սթրեսի գործոնների մշտական առկայության դեպքում այդ սթրեսային հորմոնները մնում են արյան մեջ։ «Բուդդայի ուղեղը. երջանկության, սիրո և իմաստության գործնական նյարդաբանությունը» գրքում դոկտոր Ռիկ Հանսոնը և դոկտոր Ռիչարդ Մենդիուսը բացատրում են, թե ինչպես է անցյալի բացասական փորձառությունները անհասանելի դառնում մեր գիտակցությանը, այն պատճառով, որ դրանք կապված են վախի ու տագնապի զգացմունքների հետ, այսինքն ինչպես է մեր ուղեղը անտեսանելի դարձնում մեր որոշ թաքնված հիշողություններ վախից և տագնապից պաշտպանվելու համար: Անկախ իրավիճակից այդ հիշողությունները բերում են մեզ մշտական անհանգստություն:

 

ՁԳՏԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄԵՐ ԻՆՔԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

               Անկախ նրանից, թե մենք անցյալի ինչ ցավալի փորձ ունենք կամ անհանգիստ ենք ապագայի համար, անհանգստությունը խանգարում է մեզ լինել երախտապարտ և լիարժեքորեն ընդունել մեր ներկա օրը: Հետևաբար մեզանից պահանջվում է կանգ առնել, շնչել և ընկալել մեզ շրջապատող գեղեցկությունը: Աշխարհում այնքան հրաշալի երևույթներ կան, և միշտ էլ կա շնորհակալություն հայտնելու կարիք, բայց մենք հաճախ թույլ ենք տալիս վախերին շեղել մեզ՝ չնկատելով և չգնահատելով դրանք։ Մաքուր օդը, թռչունների թռիչքի աղմուկը, իրական գրկախառնության ջերմությունը կամ սիրելիների ծիծաղի ձայնը, պետք է գնահատենք, վայելենք մեզ տրված յուրաքանչյուր դրական փորձ ու կենտրոնանանք նրանց բերած յուրաքանչյուր արդյունքի վրա՝ գիտակցելով, որ կյանքն ինքնին օրհնություն է: Նյու Յորքյան զրույցներից մեկում Աբդուլ-Բահան ասել է.

 

Մտածեք այն մասին, թե որքան դժվար է մարդուն հասնել հաճույքների ու երջանկության այս մահկանացու աշխարհում: Որքան հեշտ է դա  կենդանու համար: Նայեք դաշտերին ու ծաղիկներին, մարգագետիններին, առվակներին, անտառներին ու լեռներին: Արածող անասունները,  օդային թռչունները, ձկները դժվարություններ չեն ունենում,  նրանք չեն ցանում ու չեն էլ մտածում հնձելու մասին. նրանք ոչ մի անհանգստություն չունեն բիզնեսի կամ քաղաքականության մասին, ոչ մի խնդիր կամ անհանգստություն ... Կենդանին ավելի ազնիվ է, հանգիստ ու ավելի վստահ, քանի որ ամեն ժամ զերծ  անհանգստությունից ու  տագնապից: Բայց մարդն անհանգիստ է ու չբավարարված, վազում է առավոտից երեկո, նավարկում ծովերով, սուզվում ջրի տակ սուզանավերով, օդում թռչում ինքնաթիռներով, երկրի  ամենացածր շերտերի մեջ մտնելով ապրուստ ապահովում ու այս ամենը մեծագույն դժվարություններով, տագնապներով ու առանց  հանգստանալու: Ուստի այս առումով կենդանին ավելի ազնիվ,  հանգիստ, հավասարակշռված ու վստահ է: Մտածեք անտառի ու ջունգլիների թռչունների մասին,  ինչպես են կառուցում իրենց բույները ծառերի գագաթներին առավելագույն հմտությամբ ու գեղեցկությամբ: Ճոճվելով,  օրորվելով առավոտյան զեփյուռում, մաքուր ու անուշ ջուր խմելով,  վայելելով առավել հմայիչ տեսարանները, քանի որ նրանք թռչում են բարձր՝ ուրախությամբ երգելով, առանց ջանքերի, անհանգստության, հոգսերի ու կանխազգացումների:

    Այսպիսով ժամանակակից աշխարհում սթրեսածին գործոնները տհաճ են, բայց մենք միայն ուժեղացնում և նորից ու նորից վերապրում ենք դրանց վնասը` ոչ գիտակցաբար արձագանքելով դրանց: Եթե ​​մենք փորձում ենք լինել ինքնագիտակից, մենք սովորում ենք կենտրոնանանլ մեր կյանքի դրական երևույթների վրա ու անտեսել բացասականը: Եթե սովորեցնենք մեր ուղեղին այս նոր մտածելակերպը, մեր ներքին խաղաղությունն ու ինքնագիտակցությունը կաճեն:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ