Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու թվերը ձեզ համար որոշակի նշանակություն ունեն: Երևի նկատել եք, որ ձեր կյանքում որոշ թվեր ավելի շատ են հանդիպում, քան մյուսները: Դուք կարող եք ավելի շատ կապված լինել որևէ թվի հետ՝ ձեր ընտանիքի, մշակույթի կամ դավանանքի շնորհիվ։
Թվաբանությամբ հետաքրքրվող մարդիկ կարծում են, որ 9 թիվը խորհրդանշում է ավարտ, այսինքն մի շրջանի ավարտը, որը ազդարարում է մյուս շրջանի հավանական սկիզբը։ Այս թվի հետ բահայիները զգում են առանձնահատուկ կապ՝ իր հոգևոր նշանակության շնորհիվ։
Բահայի Սուրբ Գրություններում ասվում է, որ ինը թիվը կատարելության թիվն է, որը խորհրդանշում է ամբողջականություն, կուլմինացիա։ Շողի Էֆֆենդին՝ Բահայի հավատքի Պահապանը, գրել է, որ ինը համարվում է սուրբ թիվ բահայիների համար, քանի որ խորհրդանշում է Բահայի հայտնության կատարելությունը, որը իններորդն է մարդկանց հայտնի և այժմ գոյություն ունեցող կրոնների շարքում։
Ահա թե ինչու Բահայի հավատքի խորհրդանիշներից մեկը ինը թևանի աստղն է, քանի որ այն ներկայացնում է բոլոր կրոնների միասնությունը, ճշմարտացիությունը։ Ընդհանուր առմամբ աշխարհում յուրաքանչյուր բահայի տաճար ունի ինը կողմ: Օրինակ՝ Իլինոյս նահանգի Վիլմեթ քաղաքում գտնվող բահայի տաճարն ունի ինը մուտք, շրջակա ինը պարտեզներ և դռներ։
Շողի էֆֆենդին հավելել է, որ տաճարներում այդ թիվն օգտագործելու պատճառն այն է, որ արաբական այբուբենում «բահա» բառի թվաբանական արժեքը հավասար է 9-ի, և «բահան»-ն Բահայի հավատքի հայտնիչ Բահաուլլայի անունն է: 1932 թ-ին Շողի էֆֆենդիի անունից գրված մի նամակում բացատրվում է.
Սեմական լեզուներում՝ արաբերեն և եբրայերեն, այբուբենի յուրաքանչյուր տառն ունի թվային արժեք, ուստի թվեր օգտագործելու փոխարեն՝ նրանք օգտագործել են տառեր և տառակապակցություններ: Այսպիսով, յուրաքանչյուր բառ ուներ ինչպես բառացի իմաստ, այնպես էլ թվային նշանակություն: Քանի որ բահայի բառը նշանակում էր նաև ինը թիվը, այն կարող էր օգտագործվել, որպես ինը թվի հոմանիշ։
Ինը թիվը արտացոլվում է ոչ միայն բահայի խորհրդանիշների և տաճարների մեջ, այլ նաև այն մարդկանց քանակի մեջ, ովքեր ընտրվել են բահայի Հոգևոր Ժողովներում ծառայելու համար։ Տեղական Հոգևոր Ժողովը՝ յուրաքանչյուր համայնքում, Ազգային Հոգևոր ժողովները՝ յուրաքանչյուր երկրում և Արդարության Համաշխարհային Տունը՝ Բահայի հավատքի գլխավոր ղեկավար մարմինը, բաղկացած են ինը անդամներից:
Ինը թիվը ունի նաև հոգևոր նշանակություն շատ այլ կրոններում: Օրինակ բուդդիզմում համարվում է, որ Բուդդան ունեցել է ինը առաքինություն: Ըստ Աստվածաշնչի ՝ կա ինը «ոգու պտուղ», որոնք հատուկ հատկություններ են ՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, մեծահոգություն, հավատարմություն, քնքշություն և ինքնատիրապետում, որոնք համարվում են Սուրբ հոգու ազդեցության արդյունք քրիստոնյայի կյանքում։ Նաև, Հիսուսը մահացավ ժամը իննին։ Մատթեոս 27.46-ում ասվում է, որ մոտավորապես ժամը ինին, Հիսուսը բարձր ձայնով գոռաց ՝ ասելով. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ թողեցիր ինձ»:
Հինդուիզմում ինը Բրահմայի՝ Արարչի թիվն է: Իսկ Ռամադանը՝ մահմեդակնների ծոմ պահելու և հոգևոր խորհրդածության ժամանակը, իսլամական օրացույցի իններորդ ամիսն է:
Իհարկե, ինը թիվը մեր կյանքում տարբեր կերպ է արտահայտվում: Մենք գիտենք, որ հղիությունը տևում ինը ամիս կամ տեսնում ենք 9 փոխանցում բեյսբոլում։ Զարմանալի է, թե ինչպես ինը թիվը կարող է այդքան շատ նշանակություն ունենալ տարբեր մարդկանց համար: Դա խոսում է այն մասին, թե որքան համախմբող է այս թիվը: