Երբ ինչ-որ մեկն Աստծո մասին շատ վերացական պատկերացում է ունենում, այդ երևույթն անվանում են Էյնշտեյնի Աստված:
Էյնշտեյնն իրեն անվանում էր «պանթեիստ»՝ հավատալով «Սպինոզայի Աստծուն»՝ վերացական, անանձնական Գերագույն Էակին: Նա նաև կարծում էր,որ Աստծո խնդիրն «ամենաբարդն է աշխարհում» և այն համարում էր «չափազանց ընդարձակ՝ մեր սահմանափակ մտքի համար»: Նա ասել է.
«Ես հավատում եմ Սպինոզայի Աստծուն, ով դրսևորում է իրեն մեր գոյության օրինաչափ ներդաշնակության մեջ, սակայն բոլորովին չեմ հավատում այն Աստծուն, ով անհանգստանում է մարդկանց ճակատագրերի և գործերի համար»- Ալբերտ Էյնշտեյն, հարցազրույց Ջորջ Սիլվեստր Վիրեկի հետ:
Չնայած ես կարող եմ վիճարկել Էյնշտեյնի պանթեիզմի մանրամասները, բայց այս մոտեցումն ինձ շատ մոտ է, ինչպես շատ ժամանակակից գիտնականներին: Փաստացի, Էյնշտեյնի Աստվածը կարող է համարվել այն, ինչը ես անվանում եմ «Աստված ըստ էության»:
Որպես բահայի՝ ես մերժում եմ Աստծո մասին որևէ տեսակի ուղղակիորեն ստացված գիտելիք և հավատում եմ, որ տիեզերքում կա իրական Արարիչ, ով գիտակից է, անձնական և մարդկության ողջ պատմության ընթացքում արտահայտվում է Հայտնիչների միջոցով: Դա այն նույն թեիստական Աստվածն է, որին նկարագրել են մեծ կրոնների մարգարեներն ու հիմնադիրները: Բահայի ուսմունքներն այս Արարչին համարում են անըմբռնելի և անճանաչելի «Էություն».
Գիտցեք, որ Աստվածության իրականությունը և աստվածային Էության բնույթը անպատմելի անմեղությունն է և բացարձակ սրբությունը, այսինքն այն բարձր է ամեն ինչից և սրբացված է յուրաքանչյուր գովասանքից: Գոյության բարձրագույն մակարդակներին վերագրված բոլոր հատկանիշները համեմատած այս դիրքի հետ, միայն երևակայություն են: Անտեսանելին և Անհասանելին երբեք չեն կարող ճանաչվել, բացարձակ Էությունը երբեք չի կարող նկարագրվել: Աստվածային Էությունը համընդգրկող իրականություն է և ընդգրկում է ամեն բան: Հիրավի, համընդգրկողը պետք է գերազանցի այն, ինչն ընդգրկում է, և հետևաբար վերջինս չի կարող ոչ մի կերպ բացահայտել առաջինին կամ ըմբռնել դրա էությունը: Ինչքան էլ որ մեծ լինի մարդկային մտքի առաջընթացը, նույնիսկ եթե այն հասնի մարդկային ըմբռնման բարձրագույն մակարդակին, այդ ըմբռնման ծայրահեղ սահմանն է նշմարել Աստծո նշաններն ու հատկություններն արարման աշխարհում, բայց ոչ աստվածային թագավորությունում:
Աբդուլ-Բահա, Որոշ հարցերի պատասխաններ
Եկեք համեմատենք այս տեսակետը, որն արտահայտել էր Աբդուլ-Բահան 1904 թվականին Էյնշտեյնի տեսակետի հետ՝ 1930 թ-ին տրված հարցազրույցում.
Մարդու միտքը, որքան էլ լավ մարզված լինի, չի կարող ընկալել տիեզերքը: Մենք գտնվում ենք փոքր երեխայի կարգավիճակում, որը մտնում է հսկայական գրադարան, որի պատերը մինչև առաստաղ պատված են տարբեր լեզուների գրքերով: Երեխան գիտի, որ այս գրքերը պետք է որևէ մեկի կողմից գրված լինեն: Բայց նա չգիտի, թե ով և ինչպես է գրել: Նա չի հասկանում այն լեզուները, որոնցով դրանք գրված են: Երեխան գրքերի դասավորության մեջ նկատում է որոշակի դասավորվածություն, խորհրդավոր կանոնակարգ, որը նա չի հասկանում, բայց միայն կասկածում է: Այսպիսին է, իմ կարծիքով անգամ ամենամեծ ու կիրթ մարդկային մտքի վերաբերմունքը Աստծո հանդեպ: Մենք տեսնում ենք հրաշալիորեն համակարգված տիեզերք, որը ենթարկվում է որոշակի օրենքների, բայց մենք միայն աղոտ ենք հասկանում այդ օրենքները: Մեր սահմանափակ միտքը չի կարող ընկալել խորհրդավոր ուժը, որը տատանում է համաստեղությունները:
Ալբերտ Էյնշտեյն, հարցազրույց Ջորջ Սիլվեստր Վիրեկի հետ:
Չնայած տիեզերքի Առաջին Շարժիչի վերաբերյալ այս բարդ տեսակետներին, կրոնը ավանդական թեիզմների մեծ մասում, ամբողջովին նահանջում է ավելի լայն մշակույթի նկատմամբ: Ավելի ու ավելի քիչ մարդիկ են, հատկապես երիտասարդները, ցանկանում կապ ունենալ ավանդական կրոնական հավատքների հետ: Իմ փորձից, թեիզմի վրա հարձակումները դառնում են առավել չարացած և ծաղրալի: Այս տեսակի անհավատության տարածման հետ մեկտեղ, կարծես, աճում է դիմադրությունը կրոնի նկատմամբ, դրան նպաստում են դավաճանված լինելու զգացումը և խաբված լինելու զայրույթը:
Շատ դիտորդներ այս միտումը կապում են կոտորածների, բռնակալության, կոռուպցիայի և տգիտության փառաբանման հետ, որոնք կատարվել են կրոնի անունից, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: Երբեմն, այնուամենայնիվ, թեիզմի ժխտումը դառնում է այնքան դոգմատիկ և չմտածված, որ արտացոլում է ծայրահեղ կրոնական գրականագետի մտածելակերպը`թեիզմի ցանկացած ակնարկով, որն ընկալվում է որպես մի տեսակ հակագիտական, բռնակալ մոլորություն և մերժվում է առանց հաշվի անգամ առնելու: Մյուս կողմից, նրանք, ովքեր դեռ հավատարիմ են մնում բառացի ավանդական համոզմունքներին, չնայած անկում են ապրում, այժմ ավելի վճռականորեն են մերժում գիտությունն ու ինտելեկտուալիզմը:
Անշուշտ, շատ աստվածաբաններ ընդունում են ժամանակակից գիտության ռացիոնալությունն ու հեղինակությունը, սակայն նրանց ձայներն ավելի թույլ են, իսկ հավատի հանդեպ փաստարկներն ավելի մշուշոտ են, և երբեմն գիտությունը կարծես դեմ է նրանց դիրքորոշմանը: