Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Զինված հութիները հարձակվել են բահայիների խաղաղ հավաքի վրա՝ ձերբակալելով առնվազն 17 մարդու 
Նորություններ

Զինված հութիները հարձակվել են բահայիների խաղաղ հավաքի վրա՝ ձերբակալելով առնվազն 17 մարդու 

ՆՅՈՒ ՅՈՐՔ - 25 մայիսի, 2023 - Մայիսի 25-ին հութիների գրոհայինները դաժան հարձակում են իրականացրել Եմենի Սանայում խաղաղ բահայի հավաքի վրա՝ բռնի կերպով  ձերբակալելով  առնվազն 17 մարդու, այդ թվում՝ հինգ կնոջ։ Արշավանքը Եմենի բահայիներին ստիպում է վերականգնվել այդ երկրում դաժանորեն հալածվող կրոնական համայնքին հասցված վերջին հարվածից հետո: Բահայի Միջազգային Համայնքը՝ ԲՄՀ կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: 

 

Houthi gunmen have staged a violent raid on a peaceful gathering of Baha’is in Sanaa, Yemen, detaining and forcibly disappearing at least 17 people

 

Վերջին հարձակման տեսագրությունը նկարահանվել է բահայիների կողմից, ովքեր հանդիպմանը միացել են Zoom-ի միջոցով: 

 

«Ամբողջ արաբական տարածաշրջանում մենք տեսնում ենք կառավարություններ, որոնք ձգտում են աշխատել խաղաղության ուղղությամբ, մի կողմ դնել հնացած սոցիալական բաժանումները, խթանել խաղաղ գոյակցությունը և նայել ապագային», - ասաց ՄԱԿ-ում ԲՄՀ գլխավոր ներկայացուցիչ Բանի Դուգալը: «Սակայն Սանայում դե ֆակտո Հութիի իշխանությունները շարժվում են հակառակ ուղղությամբ՝ ճնշելով կրոնական փոքրամասնություններին և կազմակերպելով լկտի զինված հարձակումներ խաղաղ բնակչության և անզեն քաղաքացիների դեմ: Հութիները կրկին ու կրկին ոտնահարում են բահայիների և շատ ուրիշների իրավունքները, և դա պետք է դադարեցվի»: 

 

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ բահայիներ հավաքվել են մասնավոր տանը՝ ընտրելու համայնքի ազգային ղեկավար մարմինը: Այս քայլը կրոնի կամ համոզմունքի ազատության և միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հավաքվելու և կրոնական և համայնքային գործեր վարելու իրավունքի ակնհայտ խախտում է: 

 

Բահայիները չունեն հոգևորականություն և ամեն տարի ստեղծում են ժողովներ՝ իրենց համայնքների հոգևոր և նյութական կարիքները հոգալու համար: 

 

Եմենի բահայիները տարիներ շարունակ ենթարկվել են ձերբակալությունների, բանտարկությունների, հարցաքննությունների և խոշտանգումների, ինչպես նաև հութիների կողմից բռնության հրապարակային դրդմանը, որոնք նաև բռնագրավել են բահայիներին պատկանող ունեցվածքը: Եմենի մի քանի բահայիներ վտարվել են երկրից։ Կառավարությունը դեռ պետք է փակի 24 բահայիների դեմ նախորդ գործը: 

 

«Նույնիսկ երբ Եմենում պատերազմին վերջ տալու համար բանակցություններ են ընթանում, մենք տեսնում ենք, որ հութիների իշխանությունները շարունակում են հալածանքների բռնի գործողություններ իրականացնել սեփական ժողովրդի դեմ», - ասաց տիկին Դուգալը: «Միջազգային հանրությունն այժմ պետք է օգտագործի իր լծակները՝ ստիպելու հութիներին հարգել Եմենի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները՝ սկսած այս բռնի, անհիմն արշավանքի ժամանակ ձերբակալված այս 17 կամ ավելի անմեղ բահայիների ազատ արձակումից: Եմենի բահայիները ցանկանում են ծառայել իրենց երկրին, օգնել նրան հաղթահարել ընթացիկ խնդիրները և աշխատել խաղաղության և բարգավաճման համար: Որքա՜ն ողբերգական է, որ նման պահին հութիների իշխանությունները որոշեցին գործել նման ամոթալի կերպով»:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ