Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Զայրույթի տեսակներն ու ազդեցությունն առողջության վրա 
Հոդվածներ

Զայրույթի տեսակներն ու ազդեցությունն առողջության վրա 

Դասընկերը ռասայական վիրավորանքներ ու կատակներ է անում Ձեր վերաբերյալ: Կոլեգան Ձեզ հետ արհամարհանքով է խոսում: Ընկերը Ձեզ հրավիրում է զվարճանալու, բայց տեղ հասնելուն պես Ձեզ մենակ թողնում։  Զգու՞մ եք ինչպես է արյունը սկսում եռալ: Ձեր ծնոտը սկսում է սեղմվել: Զգում եք գրգռվածություն կամ ագրեսիա, ապա զայրույթ: Զայրույթը ոչ միայն փաստում է  անառողջ ապրելակերպի մասին, ինչպիսին են՝ ծխելը, խմիչքը, սխալ սննդակարգը, չափից շատ կոֆեինի օգտագործումը, այլև կրճատում է կյանքի տևողությունը և մեծացնում  տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը։ Մայրս միշտ ասում է, որ զայրույթը պարզապես չկատարված պահանջ է: Սա մեր կյանքում հիասթափության կամ բախման բնական պատասխանն է, և մենք բոլորս  ինչ-որ պահի բախվում ենք դրա հետ։ Սակայն,  հանուն մեր հուզական և հոգևոր առողջության, և մեր մարմնի գոյատևման մենք պետք է պարզենք, թե ինչպես կառավարել այն: Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին, զգուշացրել է զայրույթի հետևանքների մասին։ Թշնամանքը, գրգռվածությունը, Նա նկարագրել է որպես դժոխքի կրակների տանջանք։ 

 

Զայրույթը և սիրտը

 

Ինսուլտի ռիսկի մեծացման, երկրորդ կարգի շաքարային դիաբետի առաջացման, և բուլիմիայով տառապելուց բացի զայրույթը հատկապես վատ է  ազդում  սրտի վրա։ CBS News- ի  վերջին զեկույցի համաձայն զայրույթի պոռթկումից երկու ժամ անց մարդու մոտ սրտի կաթված ստանալու հավանականությունը գրեթե հինգ անգամ աճել է, իսկ ինսուլտի ռիսկն ավելացել է ավելի քան երեք անգամ համեմատած այն դեպքերի, երբ հիվանդները չեն բարկացել։ Թերևս սա է պատճառը, որ Աբդուլ-Բահան գրել է.

 

Մարդը պետք է այնքան կրթված լինի, որ նախընտրի իր կոկորդը կտրել, քան ստել և նախընտրի իրեն թրով կամ նիզակով խոցել, քան թե բամբասել կամ զայրանալ: 

 

Զայրույթի, թշնամանքի զգացողությունը, ոչ միայն մեծացնում են սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը, այլև դրանց հետևանքով առաջացած մահվան ռիսկերը։ «Բժշկությունը և կյանքը»  ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, զայրույթի և սրտի հիվանդությունների միջև կապը կապված է սթրեսային հորմոնների արտադրման հետ։  Սա կարող է առաջացնել անոթային ու նյութափոխանակության խնդիրներ, ինչպես նաև սրտի ռիթմի խանգարումներ: Այս հորմոնների ազդեցության տակ թուլանում է մարդու իմունային համակարգը, կարող է առաջանալ դժվարաշնչություն։


Ճնշված զայրույթի հետևանքներն առողջության վրա

 

Կարող եք մտածել, որ սրտի հիվանդությունը վտանգ է ներկայացնում միայն նրանց համար, ովքեր ակնհայտորեն զայրացած են կամ իրենց զայրույթն են հայտնում ուրիշներին նկատմամբ, բայց այդպես չէ: Հոգեֆիզիոլոգիայի միջազգային ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զայրույթը ճնշելու միտումն ունի ավելի բարդ հետևանքներ։ Կան հետազոտություններ, ըստ որոնց, զայրույթը դեպրեսիայի հետևանք է։ Դեռահասության տարիքում այն կարող է արտահայտվել թմրամոլության, ալկոհոլիզմի, ծխախոտի օգտագործման ձգտումով։

 

Ունե՞ք բորբոքված լյարդ։

 

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են լյարդի և զայրույթի կապը։ Անընդհատ կրկնվող զայրույթը բացասաբար է ազդում լյարդի աշխատանքի վրա։ Եթե չբուժվի բորբոքված լյարդը, կխաթարվի դրա աշխատանքը, և թունավոր նյութերը չեն կարողանա դուրս գալ մեր օրգանիզմից։ Հետևաբար ոչ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է խանգարվել նաև մտքի աշխատանքը՝ ընդհուպ մինչև ինքնավերահսկողության կորստի։ Այսպիսով անհրաժեշտ է, որ կարողանանք վերահսկել մեր զայրույթը։

 

Ինչպե՞ս կառուցողական պատասխանել զայրույթին։

 

Որպես կենսաբանական էակներ, մենք հակված ենք բացասական զգացողությունների, երբ չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք, կամ մեզ չեն վերաբերվում այնպես, ինչպես ակնկալում ենք։ Ինչպես գրել է Աբդուլ-Բահան  «Բահայի համաշխարհային հավատ» գրքում.

 

 Դրա պատասխանն այն է, որ ավելին պահանջելու ցանկությունը գովելի որակ է, այն պայմանով, որ այն ճիշտ օգտագործվի: Այսպիսով, եթե մարդը ցանկություն ունի տիրապետել գիտությանը և գիտելիքներին կամ դառնալ կարեկից, մեծահոգի ու արդար, ապա նա արժանի է բարձրագույն գովասանքի: Եթե նա ուղղում է իր զայրույթն արյուանռուշտ բռնակալների դեմ, որոնք նման են վայրագ գազաններին, դա շատ գովելի է, բայց եթե նա չի օգտագործում այդ հատկություններն ինչպես հարկն է, դա արժանի է պարսավանքի։

 

Մենք պետք է զայրանանք անարդարության վրա և ինչ որ բան անենք։ Ըստ «Բժշկությունը և կյանքը» ամսագրում տպագրված ուսումնասիրությունների, զայրույթի արտահայտումները կարող են դրդել կառուցողական մոտեցումների, օգնել խնդիր լուծել: Բայց, ինչպես գրել են հետազոտողները, զայրույթի մյուս տեսակները կարող են առաջանալ ապակառուցողական պատճառներով։ Այսպիսով ապակառուցողական զայրույթը բացասաբար է ազդում առողջության վրա՝ առաջացնելով խնդիրներ, իսկ կառուցողական զայրույթը պաշտպանում է մեզ։ Երբ զգում ենք, որ բարկանում ենք, պետք է կանգ առնենք, խորը շնչենք և կիրառենք այլ հանգստացնող մեթոդներ։ Հանգիստ վիճակի գալուց հետո, պետք է սթափ դատողություններ անենք և փորձենք կառուցողական մոտեցում դրսևորել խնդրի լուծման համար։ Բժիշկ Ֆրիստադն ասել է, երբ որևէ պատճառով զայրացած եք ինչ որ մեկի վրա, ասեք նրան այդ մասին, և ասեք ինչ եք ակնկալում նրանից։ 

 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ