Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երբ Կոնստանտինը ընդունեց քիստոնեություն
Հոդվածներ

Երբ Կոնստանտինը ընդունեց քիստոնեություն

Աշխարհը փոխվեց, երբ քրիստոնյա դարձավ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարիչ Կոստանտինը (մ.թ.ա. 272–337): Բայց արդյոք դա նա՞ արեց։

 

Իր թագավորության ընթացքում, որը սկսվեց Քրիստոսի կյանքից երեք դար անց, Կոստանտինը վերջ դրեց քրիստոնյաների հետապնդումներին, եկեղեցին առավ արքայական հովանավորության տակ, ֆինանսավորեց քրիստոնեական շինարարական ծրագրերը և փորձեց միավորել հոգևորականներին, ովքեր վիճում էին, ինչպես ինքն էր գրել «մանրուքների պատճառով»: Դժբախտաբար, այդ «մանրուքները», ինչը մենք այժմ անվանում ենք արիական վեճ, ի վերջո անդրադարձան մի ամբողջ մայրցամաքի վրա և հազարավոր կյանքեր խլեցին։

 

Արիաների միջև տարաձայնությունները առաջացրին քրիստոնեության առաջին լուրջ տարաձայնություններից մեկը: Այն ներառում էր աստվածաբանական հակասությունների շարք Արիուս քահանայի հետ, ով ընդգծում էր Աստծո և Քրիստոսի միջև եղած տարբերությունները։ Իսկ այդ ժամանակ Աթանաս Ալեքսանդրացին հավատում էր Սուրբ Երրորդությանը, որ Հայր Աստվածը լիովին «անձնավորված» է «Որդի Աստծո» մեջ: Եռակի վարդապետությունը, որն այժմ Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցու պաշտոնական տեսակետն է, ժամանակին հանգեցրեց քրիստոնյաների միջև մեծ խառնաշփոթի և, ի վերջո, հետապնդումների և կատաղի բախումների:

 

Աբդուլ-Բահայի «Որոշ հարցերի պատասխաններ» գրքում նկարագրված են այս գաղափարի առաջացրած խնդիրները։

 

Քրիստոսի իրականությունը պարզ հայելի էր, որի մեջ Ճշմարտության Արևը, այսինքն` աստվածային Էությունը, հայտնվեց և փայլեց անսահման կատարելությամբ և հատկություններով: Բանը նրանում չէ, որ Արևը, որը Աստծո Էությունն է, երբևէ բաժանվել կամ բազմապատկվել է, այն մնում է մեկը, բայց այն արտացոլվում է հայելու մեջ: Ահա թե ինչու Քրիստոսն ասել է. «Հայրը Որդու մեջ է», այսինքն ՝ Արևը դրսևորվում և տեսանելի է հայելու մեջ:

 

Կոնստանտին կայսրը փորձեց համատեղել արիաների և թիրինաթարների տարաձայնությունները, որպեսզի կարողանա հաստատել քրիստոնեության մեկ համընդհանուր գաղափար Հռոմեական կայսրությունում: Նա հանձնարարեց գումարել Նիկեայի Առաջին տիեզերական ժողովը՝ Արիուսի տեսակետները ճնշելու համար։ Նիկեայի դավանանքը, որն առաջացավ այս ժողովում, այդ ժամանակվանից հանդիսանում է Եկեղեցու պաշտոնական վարդապետությունը:

 

Կոստանտինը հռոմեական տիրակալ էր, Կոստանտինուս կայսեր որդին, և հենց սկզբից ցանկանում էր կայսր դառնալ: Հոր թշնամական հոգով դաստիարակված, նա պայքարում էր մյուս մրցակիցների կողքին կայսրության հասնելու իր նպատակի համար: 306թ.-ին, քաղաքական խարդավանքների արդյունքում, նա դարձավ Արևմտյան կայսրության փոխկայսր՝ Կեսարը, իսկ 309թ.-ին նա իրեն հռչակեց Օգոստոս կայսր, չնայած արդեն երկու գործող կայսրեր կային:

 

311թ.-ին նա ամուսնացրեց իր խորթ քրոջը Արևմուտքի կայսեր Լիցինուսի հետ և պայքարեց թշնամիների դեմ, առաջին հերթին՝ Մաքսենտիոս II- ի: Մաքսենտիոս II- ը Արևմտյան կայսեր որդին էր, որը ղեկավարում էր հայր Կոստանտինից առաջ, և նա նույնպես ցանկանում էր կայսր դառնալ: Կոստանտինը ճանապարհ ընկավ դեպի Հռոմ և 312 թ. Միլվիան կամրջի հայտնի ճակատամարտում նա ընդունեց քրիստոնեությունը և ջախջախեց առանց այդ էլ խիստ թուլացած Մաքսենտիուսին:

 

Հետազոտողները երկար ժամանակ քննարկել են Կոստանտինի դարձի գալու պատճառը և անկեղծությունը: Նրա կայսր դառնալու հարցում հաստատ ոչ մի սրբազան բան չկար, և նրա՝ քրիստոնեության ընդունումը չի փոխել նրա կայսերական վարքը և չի խանգարել նրան պատերազմ վարել: 313թ.-ին Լիցինուսը դարձավ Արևելքի կայսր, իսկ Կոստանտինը՝ Արևմուտքի: Սկզբնական շրջանում կայսրերի հարաբերությունները լավ էին, և երկու կայսրերն էլ ստորագրեցին Միլանի հրովարտակը, որը քրիստոնյաներին տալիս էր պաշտպանված, իրավական կարգավիճակ:

 

Այնուամենայնիվ, Կոստանտինն ու Լիցինիուսը վիճեցին և ամբողջ կայսրությունում մարտեր սկսվեցին, մինչև 324 թ-ին Քրիզոպոլիսում՝ Բոսֆորի ասիական կողմում Կոստանտինը հաղթեց: Կոստանտինը Լիցինիուսին անվտանգություն խոստացավ ճակատամարտից հետո, բայց չպահեց իր խոստումը: Նա սպանեց նրան և նրա որդուն: Այնուհետև Կոստանտինը դարձավ Հռոմեական կայսրության միակ ղեկավարը՝ Արևելքի և Արևմուտքի, բայց հետագայում նրա էությունը լուրջ փորձությունների ենթարկվեց: 326 թ-ին նա սպանեց իր որդուն՝ Քրիսպուսին, նրան կեղծ մեղադրելով անբարո պահվածքի մեջ, իսկ հետո նա սպանեց իր երկրորդ կնոջը՝ ֆաուստային, մեղադրելով նրան Քրիսպուսի դեմ գործել ստիպելու մեջ:

 

Հռոմեական կայսրերի կյանքը լի էր խարդավանքներով, մարտերով և սպանություններով, նրանք անգամ ուժ էին գործադրում կրոնական գործերում, ինչը լիովին հակասում էր Քրիստոսի ուսմունքներին:

 

Քրիստոնեական աստվածաբանության և պրակտիկայի այս զավթումը, ի վերջո հանգեցրեց անմաքուր ամուսնության՝ կառավարիչների և պապական իշխանության միջև, ինչը, ի վերջո, հանգեցրեց սարսափելի պատերազմների, որոնք մղվում էին Քրիստոսի անունից, ինչպես բացատրում է Աբդուլ-Բահան՝ «Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը» գրքում:

 

… այսպես 5-րդ դարի Հիջրայի վերջին Պապը, կամ քրիստոնեական աշխարհի Գլխավորը, մեծ աղմուկ բարձրացրեց այն բանի համար, որ հողերը, որոնք սուրբ էին քրիստոնյաների համար, այնպիսիք, ինչպիսիք են Երուսաղեմը, Բեթղեհեմը և Նազարեթը, հայտնվել էին մահմեդականների տիրապետության տակ, և նա սկսեց դրդել Եվրոպայի թագավորներին և ժողովուրդներին ձեռնարկել այն, ինչ ինքը համարում էր սրբազան պատերազմ: Նրա ջերմեռանդ կոչն այնքան ուժեղ հնչեց, որ Եվրոպայի բոլոր երկրները արձագանքեցին դրան, և խաչակիր թագավորները, անթիվ զորքի ղեկավարությամբ, կտրեցին Մարմարա ծովը և մտան Ասիական մայրցամաք: Այդ օրերին Եգիպտոսը և Արևմտյան որոշ երկրներ գտնվում էին Ֆաթիմիդյան խալիֆաների իշխանության ներքո, և երկար ժամանակ իրենց հպատակներն էին նաև Սիրիայի ղեկավարները՝ սելջուկները: Կարճ ասած, Արևմուտքի արքաներն իրենց անհամար զորքով հարձակվեցին Սիրիայի և Եգիպտոսի վրա, և անվերջանալի ռազմական գործողությունները սիրիակական և եվրոպական տիրակալների միջև շարունակվեց երկու հարյուր երեք տարի: Եվրոպայից անընդհատ ժամանում էր օգնական ուժը, և կրկին ու կրկին Արևմտյան տիրակալները Սիրիայում գրոհում ու գրավում էին ամրոցն ամրոցի ետևից, և նույնքան հաճախ էլ իսլամական կառավարիչներն ազատում էին դրանք: Վերջապես, 693 թ-ին Հիջրայից Սալադինը վտարեց եվրոպական թագավորներին և նրանց զորքերը Եգիպտոսից և Սիրիայի ափերից: Վերջնականապես ջախջախված՝ նրանք վերադարձան Եվրոպա: Բոլոր այս պատերազմների ընթացքում, որոնք խաչակրաց արշավանքներ էին, միլիոնավոր մարդիկ զոհվեցին:

 

Մենք կարող ենք դադարեցնել այս տեսակի կրոնական բռնությունները,- հաստատում է Բահայի ուսմունքների կենտրոնական ուղերձը, - եթե մենք ընդունենք բոլոր կրոնների հիմնարար միասնությունն ու գործենք Բահաուլլայի սկզբունքներին համաձայն:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ