Քունը հանդիսանում է մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու կարևոր պայմաններից մեկը։ Բայց բացի ֆիզիոլոգիական պատճառներից կան արդյո՞ք հոգևոր պատճառներ, թե ինչու ենք մենք քնում և երազներ տեսնում:
Բահաուլլան բացատրել է, որ աշխարհը, որում մենք ապրում ենք արթուն վիճակում, ամբողջապես տարբերվում է երազների աշխարհից, որը գտնվում է մեր մեջ և չունի սկիզբ կամ վերջ։ Երազները կարող են իրենց մեջ պարունակել որոշակի գաղտնիքներ, որոնք գտնվում են մեր ներսում՝ ենթագիտակցական մակարդակում, որոնք պետք է բացահայտել։
Երազելը նման է երկրի շուրջ առանց տրանսպորտային միջոցների ճանապարհորդության, բայց ի տարբերություն ֆիզիկական ճամփորդության այն չունի արագության սահմանափակումներ։ 1900թ. Աբդուլ -Բահան այս երևույթը անվանել է «հոգևոր ճանապարհորդություն»։
Աբդուլ - Բահան բացատրել է. «Քնի ընթացքում մարմինը կարծես մեռած է. այն չի տեսնում, չի լսում, չի զգում, չի գիտակցում, չի ընկալում, այսինքն՝ մարդու ուժերը պասիվանում են, բայց հոգին ապրում է և կենդանի է։ Ոչ նրա խորաթափանցությունն ավելանում է, թռիչքն ավելի բարձր է դառնում, իսկ ինտելեկտը մեծանում է»:
Որպեսզի օգնի մեզ հասկանալ այն ազատությունը, որը մենք ունենում ենք, երբ մեր հոգիները ծանրաբեռնված չեն լինում մեր ֆիզիկական մարմիններով, Աբդուլ-Բահան օգտագործում է թռչնի ու վանդակի համեմատությունը.
Մեր մարմինը վանդակի է նման, իսկ հոգին ՝ թռչնի: Մենք տեսնում ենք, որ առանց վանդակի այս թռչունը թռչում է քնի աշխարհում, հետեւաբար, եթե վանդակը կոտրվի, թռչունը կշարունակի գոյություն ունենալ: Նրա զգացմունքներն առավել կզորեղանան, ընկալումը կմեծանա, իսկ երջանկությունը կավելանա։
Այսպիսով, ի՞նչ կարևորություն պետք է տանք երազներում գոյություն ունեցող իրադարձություններին: Կարո՞ղ են արդյոք երազները կանխագուշակել ապագան։ Աբդուլ-Բահան այս հարցին պատասխանել է.
Որքա՞ն հաճախ է պատահում, որ նա՝ (հոգին), տեսնում է երազ, որի նշանակությունը ակնհայտ է դառնում երկու տարի անց, համապատասխան իրադարձությունների միջոցով։ Նույն ձևով, որքա՞ն հաճախ է պատահում, որ խնդիրը, որը չենք կարողանում լուծել արթուն վիճակում, լուծվում է երազների աշխարհում։ Արթուն վիճակում աչքը տեսնում է միայն կարճ տարածություն, բայց երազում, ով գտնվում է արևելքում կարող է տեսնել արևմուտքը։ Արթուն ժամանակ նա տեսնում է ներկան, իսկ քնած ժամանակ` ապագան։
Երազները կարող են հուշել ապագան կամ նախազգուշացնել մեզ, սակայն ինչպե՞ս տարբերել, ո՞ր երազներներն են իրական, որոնք` ոչ։ Իսկ կարո՞ղ ենք մենք կառավարել մեր երազները։ Բահայի գրվածքները փաստում են, որ երազները միշտ «երազողի մտքի ազդեցության տակ են և մենք պետք է չափազանց շատ մեծ նշանակություն չտանք դրանց»:
Շողի Էֆֆենդին հայտնել է այս տեսակետը, որ «Որքան մաքուր և ազատ լինեն մեր սրտերն ու միտքը նախապաշարմունքներից ու ցանկություններից, այնքան առավել հավանական է, որ մեր երազները ճշմարտացի են, բայց եթե ունենք ուժեղ նախապաշարմունքներ, անձնական նախասիրություններ, հակակրանք, վատ զգացմունքներ կամ չար մտադրություններ, դրանք կխեղաթյուրեն ու կաղավաղեն ցանկացած ոգեշնչող տպավորություն»։
Այսպիսով նա խորհուրդ է տվել, մաքուր պահել մեր միտքն ու սիրտը, որի արդյունքում մաքուր և ճշմարիտ կլինեն նաև մեր երազները։
Երազները կարող են լինել նաև անհանգստացնող, սթրեսածին։ Դրանք կարող են լինել մեր հոգնածության, վախի, կպչուն մտքերի արդյունք։ Աբդուլ -Բահան տարբերակել է երեք տեսակի երազներ, որոնցից առաջինը խճճող, շփոթեցնող երազներն են, որոնք չունեն որևէ իմաստ։ Օրինակ մարդը վիճել է օրվա ընթացքում, այնուհետև երազում տեսել է այդ նույն իրադարձությունները: Սա շփոթեցնող երազ է։
Ինչպես ասել է Աբդուլ-Բահան չնայած. «Նրանք, ովքեր երկինք են համբարձվել երկրի վրա ապրողներից տարբերվում են իրենց հատկություններով, սակայն նրանց մեջ չկա իրական բաժանում»: Երբ մենք աղոթում ենք, մեր հոգին հաղթահարում է ֆիզիկական սահմանափակումները և շփվում է մեր հրեշտակների ու նախնիների հետ:
Աղոթքում իրավիճակներն ու պայմաններն իրար են խառնվում: Աղոթեք նրանց համար այնպես, ինչպես նրանք են աղոթում ձեզ համար: Երբ դուք դա չգիտեք և ընկալունակ եք, նրանք կարող են դժվարությունների ժամանակ ձեզ առաջարկներ անել: Դա երբեմն պատահում է քնած ժամանակ:
Այսպիսով, եթե դուք աղոթում եք քնելուց առաջ և ունակ եք ընդունել ձեր նախնիների իմաստությունը, դուք կարող եք երազներում հանդիպել նրանց և ղեկավարություն ստանալ նրանցից: