Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Գոյության միջոցների արդարացի բաշխումը
Հոդվածներ

Գոյության միջոցների արդարացի բաշխումը

Բահաուլլայի ուսմունքի ամենակարևոր սկզբունքներից մեկը կյանքի համար անհրաժեշտ հանապազօրյա հաց ունենալու` յուրաքանչյուր մարդկային էակի իրավունքն է, կամ գոյության միջոցների հավասար բաշխումը:


Կյանքի պայմանների կանոնավորումը պետք է հանգեցնի չքավորության իսպառ վերացմանը. անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր կարգի և դիրքի համաձայն ունենա հարմարություններ և բարեկեցություն:

 

Մեր շրջապատում մենք մի կողմից տեսնում ենք հարստությամբ ծանրաբեռնված մարդկանց, իսկ մյուս կողմից` գոյության միջոցների բացակայության պատճառով սովի մատնված դժբախտների: Ոմանք ունեն շքեղ պալատներ, մյուսները գլուխը վայր դնելու տեղ չունեն: Ոմանք վայելում են թանկարժեք և նրբաճաշակ ուտեստներ, մյուսները դժվարությամբ են մի կտոր չոր հաց հայթայթում` սովամահ չլինելու համար: Ոմանք հագնում են թավիշ, մորթի և նրբագույն կտավ, մյուսները կրում են ցրտից չպաշտպանող հնամաշ ու խեղճ ցնցոտիներ:

 

Իրերի նման դրությունը ճիշտ չէ, այն պետք է փոխել, սակայն դեղամիջոցը պետք է մեծագույն զգուշությամբ ընտրել: Խոսքը մարդկանց միջև լրիվ հավասարության մասին չէ: Հավասարությունը երկբնույթ է: Այն ամբողջությամբ կիրառելի չէ: Եվ, եթե նույնիսկ հաջողվեր այն իրագործել, այն երկար չէր տևի: Եթե այնուամենայնիվ, հաջողվի ստեղծել հավասարություն, այն կոչնչացնի աշխարհի ողջ կարգն ու կանոնը: Մարդկային հարաբերություններում մշտապես պետք է իշխի կարգ ու կանոնի օրենքը: Այդպես է կարգադրել Երկինքը` մարդուն ստեղծելիս: 

 

Կան արտասովոր մտավոր ունակությունների տեր մարդիկ, կան միջին ունակությունների տեր մարդիկ, երրորդներն ընդհանրապես ապաշնորհ են: Այս երեք տեսակի մարդկանց միջև կա կարգ, սակայն չկա հավասարություն: Եվ ինչպե՞ս կարելի է, ընդհանրապես, հավասարեցնել իմաստությունը և հիմարությունը: Մարդկությունը, հսկա բանակի նման, կարիք ունի զորավարի, տարբեր կարգի կրտսեր սպաների և զինվորների: Յուրաքանչյուրն ունի պարտականությունների իր որոշակի շրջանակը: Ճիշտ կազմակերպում ապահովելու համար այդ աստիճաններն անվերապահորեն անհրաժեշտ են: Բանակը չի կարող կազմված լինել միայն գեներալներից և սպաներից, կամ միայն զինվորներից` առանց ղեկավար օղակների: Դա անպայմանորեն կհանգեցներ անկարգությունների և ամբողջ բանակի բարոյալքմանը:

 

Թագավոր, փիլիսոփա Լիկուրգը կազմեց հսկայական մի նախագիծ Սպարտայի հպատակների հավասարեցման նպատակով, փորձարկումը սկսվել է իմաստությամբ և անձնազոհությամբ: Որոշելով հավասարեցնել իր հպատակներին, նա հավաքեց Սպարտայի բնակիչներին և ստիպեց նրանց հանդիսավոր երդվել, որ նրանք երկրի կառավարման նույն կարգը կպահպանեն` նրա բացակայությամբ ոչինչ չփոխելով, մինչև նրա վերադարձը: Վստահ լինելով երդմանը նա ընդմիշտ թողեց Սպարտան: Լիկուրգը զոհաբերեց իր դիրքը, հրաժարվեց բարձր կոչումից, հուսալով, որ ունեցվածքի  և ժողովրդի կյանքի վիճակի հավասարեցման ճանապարհով կապահովի երկրում հավերժական բարեկեցություն: Սակայն իզուր էր արքայի անձնազոհությունը: Մեծագույն փորձը անհաջողության մատնվեց. որոշ ժամանակ անց ամեն ինչ կործանվեց, և Լիկուրգի կողմից հանգամանորեն մշակված սահմանադրությունը դադարեց գործել:

 

Նման փորձերի անօգուտ լինելն ակնհայտ է, և հնագույն Սպարտայի օրինակով մենք տեսնում ենք, որ գոյության միևնույն պայմանների հաստատումը անհնար է: Մեր օրերում նույնպես բոլոր նման փորձերը ձախողման են դատապարտված:

 

Այնուհանդերձ, քանի որ ոմանք արտակարգ հարուստ են, իսկ մյուսները քարշ են տալիս իրենց աղքատիկ գոյությունը, անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կհսկեր իրերի գոյություն ունեցող դրությունը և կձգտեր այն բարելավել: Հարստության սահմանափակումը նույնքան կարևոր է, որքան չքավորության սահմանափակումը: Անարդար են երկու ծայրահեղությունն էլ, ուստի ամենացանկալին չափավոր բարեկեցությունն է: Եթե կապիտալիստն իրավունք ունի մեծ կարողության տեր լինելու, նույնպես արդար կլինի, որ նրա աշխատողներն ունենան գոյության համար բավարար միջոցներ:

 

Չպետք է գոյություն ունենան հսկայական հարստությամբ գործարար մարդիկ սարսափելի կարիքի մեջ տանջվող աղքատների կողքին: Եթե մենք նկատում ենք, որ կարիքը մարդկանց հասցնում է սովի, դա վստահաբար նշանակում է, որ բռնատիրություն կա: Մարդիկ պետք է շտապեն և անհապաղ փոփոխեն այն պայմանները, որոնք շատ մեծ թվով մարդկանց չքավորության են հասցրել: Հարուստների սրտերը պետք է փափկեն և կարեկցանքով ու ըմբռնումով լցվեն, որպեսզի նրանք մտահոգվեն կենսականորեն ամենաանհրաժեշտ իրերից զրկված դժբախտների մասին: 

 

Պետք է մտցվեն հարստության ու կարիքի այս ծայրահեղ ձևերին վերաբերող հատուկ օրենքներ: Ժողովրդին կառավարելու նախագիծը կազմելիս կառավարությունը պետք է խորհրդածի Աստծո օրենքների մասին: Համամարդկային իրավունքները պետք է պահպանվեն ու պաշտպանվեն: 

 

Բոլոր երկրների կառավարությունները պետք է ղեկավարվեն բոլորին հավասար իրավունքներով օժտող աստվածային Օրենքներով: Դա հարստությունից առաջացած ցավալի ավելցուկի և նվաստացնող ու հուսահատության բերող խղճուկ աղքատության հաղթահարման միակ միջոցն է: Քանի դեռ դա չի իրականացել, չի իրագործվի Աստծո պատգամը:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ