Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բժիշկները համաճարակի ընթացքում կարևորում են համայնքի առանձնահատուկ դերը
Նորություններ

Բժիշկները համաճարակի ընթացքում կարևորում են համայնքի առանձնահատուկ դերը

Առողջապահության ոլորտում աշխատող բահայիները կիսում են իրենց դիտարկումները համաճարակների դեմ պայքարում ամուր սոցիալական կապերի, հոգևոր բարեկեցության և համայնքի անձնուրաց ծառայության դերի վերաբերյալ:

 

Հարավային Աֆրիկա: Բժիշկները, բուժքույրերը և այլ առողջապահական մասնագետներ անխոնջ աշխատում են ամբողջ աշխարհում՝ մարդկանց կորոնավիրուսից հեռու  պահելու համար: Բահայի միջազգային լրատվական ծառայությունը դիմել է ոլորտում աշխատող որոշ բահայինների ՝ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու գործում համայնքային ամուր կապերի դերի մի քանի գործնական օրինակների համար:

 

Հարավային Աֆրիկայի Ջուբերտոն քաղաքում, Սինա Պարաստարանը նկարագրում է իր գլխավորած կլինիկայի վերջին նախաձեռնությունները՝ ուղղված առողջապահական ճգնաժամի բազմազան կարիքները հոգալուն, որն իրականացվել է օգտագործելով համայնքի ուժը: «Երբ գիտակցում ես, որ յուրաքանչյուրն իր հասարակությանը ծառայելու ներուժ ունի, նոր հնարավորություններ են բացվում»: 

 

Հիմնվելով կորոնավիրուսից առողջացածների աջակցության վրա, Պարաստարանն ու նրա գործընկերները ստեղծել են տարածքում գտնվող մարդկանց օնլայն ցանց, ովքեր կարող են իրենց փորձը փոխանցել ուրիշներին: Այս ցանցը հնարավորություն է տալիս մարդկանց էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել կարանտինում գտնվող և COVID-19 ոչ ծանր դեպքերից վերականգնվողներին, ինչպես նաև օգնում է պատասխանել նրանց ոչ բժշկական հարցերին:

 

Հարավային Աֆրիկայի Սովետո քաղաքում գտնվող երիտասարդական խումբը մասնակցում է բացօթյա աղոթքի հանդիպմանը՝ չանտեսելով կառավարության անվտանգության միջոցները: Երկրում առողջապահության ոլորտում աշխատող բահայիններն ապավինում են համայնքի ուժին ՝ արձագանքելու համար առողջապահական ճգնաժամի արդյունքում առաջացած բազմազան կարիքներին:

 

Հնդկաստանի Ինդորե քաղաքից ավագ բժիշկ Պրակաշ Կաուշալը բացատրում է համայնքի հոգևոր կյանքի կարևորությունը հիվանդներին օգնելու գործում: «Համայնքը հսկայական դեր ունի հիվանդների և նրանց ընտանիքների համար օժանդակ միջավայր ստեղծելու հարցում: Դա արտահայտվում է համատեղ աղոթքով, մշտական ​​շփմամբ և մարդկանց որոշ անհրաժեշտ իրերով ապահովելու միջոցով: Սա այն ժամանակն է, երբ ընտանիքն ու հիվանդը համայնքի սիրո կարիքն ունեն: Դա բարձրացնում է մարդկանց տրամադրությունը և օգնում է նրանց հաղթահարել իրենց հիվանդությունը խաղաղության, վստահության և Աստծո հանդեպ հավատքի ոգով՝ շրջապատելով նրանց սիրով, աջակցությամբ և աղոթքներով»:

 

Համաճարակի բռնկմամբ, ԱՄՆ-ի Կանզաս Սիթիի հիվանդանոցի բժիշկ Նասեմ Ահմադին հասկացավ, թե ինչպես են մտերիմ, ընկերական հարաբերությունները, որոնք տասնամյակների՝ համայնքի համատեղ կառուցման ջանքերի շնորհիվ ավելի ամրացել, կարող են օգնել այն շրջաններում, որտեղ կորոնավիրուսի մշտապես աճող վարակի դեպքեր կան:

 

Դոկտոր Ահմադին և մյուսները արագորեն մոբիլիզացնում էին ռեսուրսները` բավարարելու համար COVID-19- ի վերաբերյալ համարժեք տեղեկատվություն տարածելու և դրանք այդ շրջաններում տարածված լեզուներով թարգմանելու հրատապ անհրաժեշտությունը:

 

Վերջերս նրանք, ովքեր ներգրավված էին նախաձեռնության մեջ, ստեղծել են քննարկումների մի շարք հարթակներ, որոնք համահունչ են կառավարության անվտանգության միջոցներին, որոնք թույլ են տալիս շրջանի բնակիչներին խորհրդակցել տարբեր պաշտպանական միջոցառումների վերաբերյալ:

 

Առողջապահության ոլորտի մասնագետները նկարագրում են, թե ինչպես, չնայած ֆիզիկական և մտավոր հոգնածությանը, որոնք նրանք ունենում են ամեն օր, հոգևոր իրականության գիտակցությունը նրանց թույլ է տալիս միանալ էներգիայի և ուժի հսկայական շտեմարանին:

 

Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկի անեսթեզիոլոգ Կգոմոցո Մաբիլանը, որը մասնակցում էր Պրետորիայում տեղի ունեցած համաճարակի բռնկման կանխարգելմանը, բացատրում է, որ աղոթքին միանալը և Բահայի ուսմունքների խորքային հասկացությունների շուրջ խորհելը օգնել է իրեն և իր գործընկերներին հաղթահարել այս դժվարին ժամանակները՝ նրանց տալով հույս և վճռականություն: Դոկտոր Մաբիլանը ասում է.

 

COVID-19- ի առանձնահատկությունն այն է, որ այն մարդկանց ստիպում է մեկուսանալ,համայնքի մաս լինելը և ուրիշների աջակցությունը ստանալը շատ կարևոր է: Ընկերների հետ անցկացրած առցանց աղոթքի հանդիպումները ոչ միայն մխիթարություն և հույս են բերում տխրության ժամանակ, այլ նաև ինձ ծանոթացնում են դժվարությունների այլ տեսանկյունների հետ, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր, և օգնում են ինձ այդ փորձությունների մեջ գտնել ուրիշներին ծառայելու ուրախություն և անձնական աճի համար հնարավորություններ: Այս մտքերով դու տուն ես գնում և մաս-մաս հավաքում ես քեզ, որպեսզի վաղը ավելի մեծ քանակությամբ հիվանդների օգնես:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ