Բահայի հավատը ներկայացնում է մարդկության զարգացման նոր փուլ, որտեղ կենտրոնական գաղափարը միասնությունն է՝ Աստծո, կրոնների և ամբողջ մարդկության միջև։ Այն միավորում է անցյալի հոգևոր ուսմունքները և ուղղված է ապագայի կառուցմանը՝ հիմնված արդարության, հավասարության և համաշխարհային համերաշխության վրա։ Այս ուսմունքը կոչ է անում յուրաքանչյուր անհատի գիտակցաբար որոնել ճշմարտությունը և նպաստել մի աշխարհի ձևավորմանը, որտեղ մարդիկ տեսնում են իրենց որպես մեկ ընտանիք՝ մեկ ընդհանուր նպատակով։
Եթե կարելի է Բահայի հավատը նկարագրել մեկ բառով, ապա այդ բառը «միասնությունն» է։ Միասնությունն ընդգծված է բոլոր մակարդակներում՝ Աստծո մասին ուսմունքից մինչև սոցիալական սկզբունքներ։ Բահայի ադմինիստրատիվ պրակտիկայում միասնությանը հատուկ նշանակություն է տրվում։ Հիմնական ինքնուրույն կրոնների շրջանկաներում միայն Բահայի հավատն է պահպանել իր միասնությունը։
Բահայիները հետևում են Բահաուլլայի՝ Մարգարեի ու հավատի հիմնադրի ուսմունքներին, որը կրում է նրա անունը։ Բահաուլլան (1817-1892) այսօրվա դրությամբ համարվում է վերջինն Աստվածային Դեսպանորդների շղթայի մեջ, որը սկսում է թվականությունից շատ առաջ ու իր մեջ ներառում է Աբրահամին, Մովսեսին, Կրիշնային, Բուդդային, Զրադաշտին, Քրիստոսին, Մուհամմադին և Բաբին։
Բահայիները հավատում են, որ գոյություն ունի միայն մեկ Աստված և որ Աստվածային Կամքի Հայտնությունների հերթականությունը Նրա Դեսպանորդների միջոցով եղել է քաղաքակրթության զարգացման շարժիչ ուժը։
Բահայի ուսմունքի հիմնական միտքը կայանում է նրանում, որ մարդկությունը միասնական ուժ է և եկել է մեկ համայնքի մեջ միավորվելու ժամանակը։ «Ով, հակամարտող ժողովուրդներ ու երկրային ցեղեր։ Ձեր դեմքն ուղղեք միասնությանը և թող լուսավորի ձեզ նրա պայծառության փայլը։ Միավորվեք և հանուն Աստծո արմատախիլ արեք այն, ինչը ձեր միջև կռվի պատճառ է հանդիսանում։ Կասկածի նշույլ անգամ չի կարող լինել, որ աշխարհի բոլոր ռասաների ու կրոնների ժողովուրդները ստանում են իրենց էներգիան մեկ Աստվածային աղբյուրից և ենթարկվում են միայն միասնական Աստծուն»։ Բոլոր ժամանակներում մարգարեները կանխատեսել են «խաղաղություն աշխարհում, համերաշխություն ժողովուրդների մեջ» դարի գալուստը, և Բահաուլլայի Աստվածաշունչ պնդումն այն մասին, որ «Երկիրը մեկն է և մարդիկ նրա քաղաքացիներն են» հատկապես ակտուալ է մեր օրերում։
Այդ համաշխարհային միասնությանը հասնելու կենասականորեն կարևոր սկզբունքներն են․
· Բոլոր տեսակի նախապաշարմունքներից հրաժարումը՝ ռասայական, ազգային, կրոնական, դասային և այլն
· Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության իրականացումը
· Ծայրահեղ աղքատության ու հարստության ձևերի վերացումը
· Բոլոր հիմնական կրոնների միջև ընդհանուր աղբյուրի և անհերքելի միասնության ընդունումը, համընդհանուր կրթության նշանակությունն ու անհրաժեշտությունը
· Յուրաքանչյուր հավատացյալի կողմից ճշմարտության ինքնուրույն որոնումը
· Համաշխարհային միության ֆեդերալական ծրագրի հիմնում, որը հիմնված կլինի ընդհանուր անվտանգության ու միջազգային արդարության վրա
· Ընդունել, որ իրական կրոնը մշտապես գտնվում է մտքի ու գիտական իմացությունների հետ ներդաշնակության մեջ
· Յուրաքանչյուր անհատի՝ բարձր բարոյական սկբունքներին հետևելու անհրաժեշտությունը
Բահայի կրոնի մեջ չկան ծիսակատարություններ ու արարողություններ, որոնք պահանջում են պրոֆեսիոնալ պատրաստվածություն, չկա հոգևորականություն։ Երեխային հարկավոր է ուսուցիչ, բայց իրական ուղղորդողի նպատակը աշակերտին առանց կողմնակի օգնության առաջ գնալ սովորեցնելն է։
Մարդկությունն իր մանկության ժամանակաշրջանում հոգևորականների կարիք ուներ, բայց վերջինիս իրական նպատակը համարվում է մարդկանց առանց դրա գոյակցել սովորեցնելը, աստվածային հայտնություններին սեփական աչքերով դիտելը, սեփական մտքով հասկանալ սովորեցնելը։
Մարդկության հասունության ներկայիս ժամանակաշրջանում, հոգևորության այդ գործառույթը, ըստ բահայիների, գրեթե իրականացված է, և Բահայի ուսմունքների իրական նպատակն է ավարտել այդ աշխատանքը, մարդկանց անկախ դարձնել ամեն ինչից, բացի Աստծուց, այն նպատակով, որ նրանք կարողանան անձամբ նրան դիմել, այսինքն՝ Նրա Հայտնությանը։
Եվ երբ բոլորը դիմեն Միակ Աղբյուրին, թյուրիմացությունների ու տարաձայնությունների տեղ չի մնա, և որքան մոտ լինեն նրանք Աղբյուրին, այնքան մոտ կլինեն նրանք միմյանց։
Բահայի հավատի աճն ու աշխարհագրական տարածումը
Հիմնված լինելով մեկուկես դար առաջ՝ Բահայի հավատը դարձել է ամենաարագ զարգացող ինքնուրույն կրոններից մեկը։ Բահայի առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ՝ 1963 թ-ին հավատն ուներ 400 հազար հետևորդ։ Այսօր նրանք կազմում են մոտ 8 մլն։ Ըստ Բրիտանական ամենամյա էնցիկլոպեդիայի (Բրիտանիկա), 1991 թ-ի տվյալներով բահայի հավատը քրիստոնեությունից հետո աշխարհագրական տարածվածությամբ երկրորդ տեղում է աշխարհում։
Բահայի համաշխարհային համայնքն իր մեջ է ներառում 2100 էթնիկական ցեղերից մարդկանց։ Նրանց մեջ կան բոլոր կրոններից դուրս եկած մարդիկ, տարբեր մասնագիտությունների ու սոցիալական շերտերի ներկայացուցիչներ։
Ինչի՞ մասին են խոսում Բահայի գրվածքները
Բահայի ուսմունքը դեն է նետում Աստծո մասին ավանդական պատկերացումները, որոնք բնորոշ են եղել մարդկությանը՝ իր զարգացման վաղ փուլի ընթացքում և Աստծո Էությունը նկարագրելու բոլոր փորձերն անիմաստ է համարում։
«Յուրաքանչյուր խորատես ու լուսավորված սրտի համար ակնհայտ է, որ Աստված, անհասանելի Էությունը, Երկնային Էակը անչափելի բարձր է յուրաքանչյուր մարդկային նկարագրություններից, ինչպիսին իջնելն ու բարձրանալն է, հեռացումն ու վերադարձը»։ «Արարչի ու մարդու միջև անհրաժեշտ է միջնորդ, նա, ով ամբողջական լույս է ստանում Աստվածային Պայծառությունից ու այն արտացոլում է ողջ մարդկությանը․․․»։ «Նա մարդկանց հայտնեց Իր աստվածային ղեկավարության Ցերեկային Աստղերը․․․ և կանխատեսեց, որ սույն սուրբ արարածների ճանաչելը հենց Իրեն ճանաչելու էությունն է։ Նրանց ընդունողը ընդունում է նաև Աստծուն»։
Մարգարեներն ու Աստծո Դեսպանորդները ուղարկվել են միակ նպատակով՝ մարդկությանն ուղղորդել դեպի ճշմարիտ ուղին։ Նրանց Հայտնության նպատակը ողջ մարդկության դաստիարակության մեջ էր։ Այդ հոգիներից արտացոլվող լույսը համարվում է աշխարհի առաջընթացի դրդապատճառն ու բոլոր ժողովուրդների զարգացումը»։
Բահաուլլա
Այսպիսով, մարդը կարող է և պետք է ճանաչի Աստծո Էության կատարելության նշանների արտահայտումները, որոնք բնորոշ են բոլոր Աստվածային Դեսպանորդներին՝ կատարյալ հայելիներին, որոնցում արտացոլվում է Աստծո սերն ու իմաստությունը։
Բահայիները Բահաուլլայի՝ այս պահին այս Յուրօրինակ Անհատներից՝ մարդկության Մեծագույն Ուսուցիչներից վերջինի մեջ, հոգևոր էներգիայի աղբյուր են գտնում անհատական աճի և մարդկային ցեղը միավորելու իրենց համայնքների գործունեության համար։
Բահայի ուսմունքները ներարկում է վախից զուրկ պատկերացումներ մահվան մասին և վստահություն է տալիս կյանքի հանդեպ, որի սահմանները շատ ավելի հեռու են տարածվում ֆիզիկական մահից։ Բահայի գրվածքներում մեծ տեղ է հատկացվում հոգու կատարելությանը, նրա կատարելությունների ձեռք բերմանը, որոնք անհրաժեշտ են Աստծո անհաշվելի աշխարհներում հավերժական ճամփորդության համար։