Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

post
Նորություններ

 Աֆրիկայի առաջին տեղական բահայի տաճարը

Մատունդա, Քենիա: Կիրակի առավոտյան տեղի ունեցած բացման արարողությունը նվիրված էր Մատունդա Սոյում՝ Քենիայում, Աֆրիկյան մայրցամաքում գտնվող Բահայի առաջին Երկրպագության Տանը: Տեղի երգչախումբը կատարեց «Դարձրու իմ աղոթքը, ով իմ Տեր, կենարար ջրի աղբյուր» ստեղծագործությունը, որը խոր արձագանք գտավ մարդկանց սրտերում, ովքեր հավաքվել էին բացման արարողությանը, և ներկայացնում էին Քենիայի և մերձակա տարածքների հազարավոր մարդկանց, ովքեր տոնում էին իրենց ժողովրդի հոգևոր ճամփորդության այս նշանակալից քայլը: 


Երկրպագության Տունը գտնվում է համայնքի կենտրոնում, բաց է բոլոր մարդկանց համար և և համարվում է մի վայր, որտեղ աղոթքներն ու խոհերը ոգեշնչում են մարդկանց ծառայել համայնքին:


Կիրակնօրյա միջոցառմանն ընթերցվեց Արդարության Տան նամակը, որն ուղղված էր ներկաներին: Նամակում ասվում էր.  «… Այն ժամանակ, երբ աշխարհը գտնվում է անորոշության մեջ, ողջ Մատունդա Սոյի և նրա սահմաններից դուրս գտնվող ընկերների ջանքերը հասել են հույսի փարոսի, հրճվանքի և ուրախության առիթի»: Արդարության Համաշխարհային Տունը հայտարարեց, որ նախագծի ավարտը ընդամենը երեք տարվա ընթացքում դժվար պայմաններում.  «Վկայում է Քենիայի ժողովրդի կենսունակության, հնարամտության և վճռականության մասին»:


Ներկաների թվում էին պետական պաշտոնյաներ, գյուղերի և շրջանների ղեկավարներ, տեղական բարձրաստիճան անձինք, տեղական և ազգային բահայի ինստիտուտների ներկայացուցիչներ, ճարտարապետներ և շինարարական թիմի այլ անդամներ: 


Մուրիս Մուկոպին, այն գյուղի ղեկավարը, որտեղ գտնվում է տաճարը, ասաց.

 

 Բահայի տաճարում ամենակարևորն այն է, որ նա հրավիրում է բոլորին, անկախ կրոնից, գալ և երկրպագել:

 


Շրջանի բնակիչները ասում են, որ երկրպագության տունը դիտարկում են որպես միասնության նշան: Տեղական ժողովի մեկ այլ անդամ նշում է. «Նախկին վեճերը վերացել են, քանի որ տարբեր աշխարհայացքների տեր մարդիկ հավաքվում են այստեղ աղոթքի համար»: Գյուղի ավագներից մեկը հայտարարում է.

 

Երկրպագության տունն այն վայրն է, որտեղ տեղ չունեն հասարակության բացասական ուժերը: Երբ մենք տաճար ենք գնում, մենք գիտենք, որ գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա: Մենք գիտենք, որ գտնվում ենք մեր տանը: 

 


Տաճարն իր արտաքին տեսքով հիշեցնում է տարածաշրջանի ավանդական խրճիթները, - բացատրում է Երկրպագության տան ճարտարապետ Նեդա Սամիմին, - երկրպագության վայրը այն վայրն է, որին պատկանում է ձեր հոգին է, որտեղ դուք պետք է ձեզ հարմարավետ զգաք, անկախ ձեր դավանանքից, և կկարողանաք շփվել և հաղորդակցվել ձեր Արարչի հետ:

 

Տիկին Սամիմին նկարագրում է, թե ինչպես բոլորին միավորեց կառուցման գործընթացը:

 

Ծրագրում ներգրավված յուրաքանչյուր մարդ քաջատեղյակ էր, որ այս կառույցը նվիրված է միասնության խթանմանը և Աստծուն փառաբանելուն: Մեր ողջ աշխատանքը կատարվում է խորհրդակցությունների միջոցով և մեր հանդիպումները սկսվում են տարբեր կրոնների ներկայացուցիչների աղոթքներով: 

 


Շինարարությունն ավարտվեց այս ամիս երկու նշանակալից իրադարձություններով: Բահայի սրբազան խորհրդանիշը, որը հայտնի է որպես Մեծագույն անուն, բարձրացվեց գմբեթի գագաթին: Այնուհետև, շաբաթ օրը, մի փոքրիկ դեկորատիվ արկղ, որը մեջ կար Բահայի համաշխարհային կենտրոնից  բերված հող, տեղափոխվեց Երկրպագության Տուն, ինչը խորհրդանշում էր տաճարի և Բահայի կենտրոնի հոգևոր խոր կապը:


1970-ականներին միայն մի քանի բահայիներ էին հավաքվում Քենիայում աղոթքների համար իրենց տներում: Հիմա ավելի քան 300 ընտանիք պարբերաբար աղոթքի հանդիպումներ են անցկացնում, աղոթում են իրենց հարևանների հետ՝ ողջունելով բոլորին, առանց հարցնելու, թե որ կրոնին են պատկանում: Երբ նրանք սկսեցինք վաղ առավոտյան նախքան աշխատանքի գնալը միասին աղոթել, տեսանք, թե որքան հզոր ազդեցություն է ունենում դա համայնքի վրա: 

 

Բեռնարդ Լիոզին, տեղական ժողովի ևս մեկ անդամ, ասում է.

 

Երկրպագության տունը մեզ մոտեցնում է Աստծուն, ինչպես պաշտամունքի, այնպես էլ ծառայության միջոցով: Մենք լիցքեր ենք ստանում, երբ հավաքվում ենք տաճարում, լիցքեր, որոնք հետո օգտագործում ենք համայնքն ավելի զարգացնելու համար:
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ