Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աստված սիրում է ծիծաղը
Հոդվածներ

Աստված սիրում է ծիծաղը


Պատանի ժամանակ կարդացել եմ մի զվարճալի ու ուժ տվող գիրք, որը կոչվում էր «Աստված սիրում է ծիծաղը», այն գրվել է մի շատ լուսավոր մարդու կողմից, ում անունն էր Ուիլյամ Սիրս: Մի քանի տարի առաջ, երբ որդիս արդեն պատանի էր, մենք այն միասին կարդացինք և անընդհատ ծիծաղում էինք: Առաջին անգամ լսելով, որ մենք ծիծաղում են միևնույն բաների վրա, ես հասկացա, թե որքան ուժեղ է Աստված և հրեշտակները սիրում ծիծաղը և ինչպիսի սուր հումորի զգացում նրանք ունեն: Այդ օրերից սկսած ես սովորեցի գնահատել ուրախությունն ու ոգու անհոգությունը: 

 


Աստծո դեմքին ժպիտ կա:  - Սաղմոս 42:5

 


Ինչպես օճառն է մարմնի համար, այնպես էլ ծիծաղն է հոգու համար: - Հրեական ասացվածք


 

Հումորը հավատի նախերգանքն է, իսկ ծիծաղն աղոթքի սկիզբը: - Ռեինհոլդ Նիեբուռ


 

Կյանքին այդքան լուրջ մի վերաբերվեք: Դուք այնտեղից երբեք կենդանի դուրս չեք գա: - Էլբերտ Հուբբարդ

 

Ծիծաղը սթրեսի դեմ հրաշալի հակաթույն է: Ինչպե՞ս կարող ես սթրեսի մեջ լինել, երբ ծիծաղում ես: Երբ ծիծաղում ես, մոռանում ես խնդիրներիդ մասին:

 


Ծիծաղն առաջանում է նյարդերի թուլացման և հանգստացման հետևանքով: Դա երևակայական վիճակ է, ոչ թե ֆիզիկական: Ծիծաղն անտեսանելի պատճառի տեսանելի հետևանք է: Օրինակ երջանկությունն ու  դժբախտությունը գերզգացմունքային երևույթներ են: Դրանք չի կարելի լսել կամ դիպչել: Երջանկությունը հոգևոր վիճակ է: - Աբդուլ-Բահա

 


Երբ երիտասարդ էի, հիշում եմ, թե ինչպես էր մայրս պատմում, որ հումորի զգացումը կարևոր է կյանքում կողմորոշվելու համար: Նա ասում էր, որ ինձ շատ լուրջ չպահեմ և չմոռանամ ծիծաղել ինքս ինձ ու կյանքի հանգամանքների վրա: Նա ասում էր, որ ծիծաղը շատ կարևոր է ամուր ամուսնության մեջ, և դա իրոք ապացուցվեց կյանքի ընթացքում: Կարծում եմ, երբ ծիծաղում ենք մեր վրա, մեր եսը մի քայլ ետ է անում և  մենք ազատվում ենք սթրեսից ու ցանկացած իրավիճակը դրամատիկացնելուց:  

 

 

Թող այս ամուսնությունը լի լինի ծիծաղով, մեր ամեն օրը՝ դրախտով: - Ռումի

 


Եթե քո վրա ոչ ոք չի ծիծաղում, եղիր առաջինը, ով կծիծաղի քո վրա: - Բենջամին Ֆրանկլին

 


Հայտնի է, որ ծիծաղն ունենում է հրաշալի ազդեցություն ոչ միայն հոգու, այլև մարմնի վրա: Նորման Կուզինսի՝ հայտնի գրողի ու խմբագրի մոտ բժիշկները հայտնաբերեցին անկիլոզացնող սպոնդիլիտ: Բժիշկները նրան միայն մեկ ամսվա կյանք էին տալիս: Նա հրաժարվեց տխրել և դեպրեսիայի մեջ ընկնել և դրա փոխարեն իր բժշկի համաձայնությամբ տեղափոխվեց մոտակայքում գտնվող հյուրանոց: Այնտեղ նա սկսեց ընդունել վիտամին C և մշտապես նայել ծիծաղելի ֆիլմեր: Նա ամեն օր ծիծաղում էր ու բարձր էր պահում տրամադրությունը՝ ասելով, որ 10 րոպեանոց ծիծաղը նրան 2 ժամանոց անցավ քուն էր ապահովում, այն դեպքում, երբ անգամ մորֆինը նրան չէր օգնում: Նրա վիճակը մշտապես լավանում էր և վեց ամիս անց նա ոտքի ելավ: Նրա պատմությունը դարձավ բազմաթիվ գիտական հետազոտությունների առարկա և ծիծաղի ուժի փայլուն օրինակ է:

 


Ծիծաղը ծառայում է որպես արգելափակող միջոց: Զրահաբաճկոնի պես այն օգնում է պաշտպանվել բացասական զգացմունքներից, որոնք կարող էին գրոհել ձեզ հիվանդության ժամանակ: - Նորման Կուզինս

 

 


Ծիծաղող մարդիկ ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն ծիծաղում: Շատ քիչ մարդիկ են իրականում հասկանում, որ առողջությունն իրականում կախված է ծիծաղի քանակից: - Ջեյմս Ուոլշ


 

Հումորն իրականությունը հասկանալու կարևոր տարրերից է: - Արդարության Համաշխարհային Տուն

 


Իր կյանքի մեծ մասի ընթացքում գտնվելով բանտում՝ Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի մարգարե և հիմնադիր Բահաուլլայի որդին, եղել է սարսափելի պայմաններում, բայց միևնույն է շարունակում էր փնտրել ուրախանալու և ծիծաղելու ուղիներ: 

 

Աբդուլ-Բահան սիրում էր ծիծաղել և Նրա ծիծաղը հաճախ դառնում էր մխիթարանքի աղբյուր: Նա պատմում էր, որ երբ իրենք բանտում էին և կրում էին ծայրահեղ զրկանքներ ու դժվարություններ, իրենցից յուրաքանչյուրն օրվա վերջում պատմում էր ամենաանհեթեթ իրավիճակը, որում եղել էր: Երբեմն դժվար էր գտնել այդպիսին, բայց նրանք միշտ ծիծաղում էին մինչև արցունքները: Նա ասում էր, որ երջանկությունը երբեք կախված չի նյութական իրերից, հակառակ դեպքում որքան տխուր կլինեին այդ տարիները: Ինչ էլ լիներ նրանք միշտ գտնվում էին մեծագույն ուրախության ու երջանկության վիճակում: - Աննամարի Հոնոլդ, Աբդուլ-Բահայի կյանքից

 


Աշխարհում չկա ավելի վարակիչ բան, քան ծիծաղն ու լավ հումորը: - Չարլզ Դիկենս

 

Եվ վերջապես ծիծաղը երբեք չպետք է արտացոլի նախապաշարմունքներ: Սա ամբողջապես խեղաթյուրում է նրա լույսն ու չարաճճի բնույթը, այն դառնում է վնասակար ու բաժանության պատճառ: Մենք պետք է գտնենք և օգտագործենք ծիծաղելու ցանկացած հնարավորություն, քանի որ դա կարող է լինել ուրախության, առողջության և հոգևոր միասնության կայծ: Ծիծաղը թանկարժեք նվեր է Աստծո կողմից: 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ