Աստծո և արարչագործության միջև կապը՝ կապ է արարչի և ստեղծագործության միջև, այն նման է արևի և նրա կողմից լուսավորվող մութ էակների մարմինների միջև կապին, արարչի և իր ստեղծած իրերի միջև: Արևն իր էությամբ անկախ է այն մարմիններից, որոնց լուսավորում է, քանզի իր լույսը պարունակվում է հենց իր մեջ, և այդ լույսն ազատ և անկախ է երկրագնդից: Այսպիսով, Երկիրն իր վրա զգում է Արևի ազդեցությունը և ընդունում է նրա լույսը, մինչդեռ Արևը և նրա ճառագայթները ամբողջովին անկախ են Երկրից: Բայց եթե Արևը չլիներ, ապա Երկիրն իր ողջ բնակիչներով չէր կարող գոյություն ունենալ:
Արարածների կախվածությունն Աստծուց՝ ծագման կամ սերնդի կախվածություն է, այսինքն արարածները սերում են Աստծուց, նրանք չեն բացահայտում Նրան: Նրանք փոխկապակցված են արարչության ծագման սկզբունքին, ոչ թե հայտնությանը: Արևի լույսը գալիս է Արևից, բայց նա իրենից Արև չի ներկայացնում: Ծագման միջոցով առաջացումը նման է հորիզոնից հայտնված լուսատուի ճառագայթների, այսինքն Ճշմարտության Արևի սուրբ էությունը անբաժան է և չի անցնում արարվածի վիճակի: Համեմատեք, չէ՞ որ արևային գունդը չի բաժանվում մասերի և չի իջնում Երկրի վրա:
Ո՛չ, սրանք Արևի ճառագայթներ են, որոնք նրա առատաձեռնության էությունն են, բխում են նրանից և լուսավորում են մութ մարմինները: Ի տարբերության սրա, հայտնության միջոցով առաջացումը առաջացում է սերմի միջոցով ճյուղերի, տերևների, ծաղիկներ և պտուղների, քանզի սերմը, շնորհիվ իր սեփական էության, դառնում է ճյուղեր և պտուղներ, իսկ դրա իրական էությունը մտնում է ճյուղերում տերևներում և պտուղներում: Նման առաջացումը հայտնության միջոցով, Աստծո՝ Գերագույնի, համար կլիներ ուղղակի անկատարություն, իսկ դա ոչ մի կերպ հնարավոր չէ, քանզի դա կնշանակեր, որ Բացարձակ Գոյությունը որոշվում է նրանով, ինչն անցողիկ է: Բայց եթե դա այդպես լիներ, ապա լիակատար անկախությունը կվերածվեր նվազության, իսկ իրական գոյությունը կվերածվեր անգոյության, ինչն անհնար է:
Եվ հետևաբար, բոլոր արարածները գալիս են Աստծուց, այլ կերպ ասած, հենց Աստծո կողմից են ստեղծվում բոլոր էությունները, և հենց Նրանից են բոլոր արարածները գոյություն ձեռք բերում: Առաջին բանը, որ եկել է Աստծուց, դա տիեզերական էությունն է, որը հնագույն փիլիսոփաներն անվանել են «Առաջնային միտք», և որը բահայիններն անվանում են «Առաջնային Կամք»: Այս արտահայտության իմաստն այն է, որ Աստվածային աշխարհում արտահայտվածը չի սահմանափակվում ժամանակով և տեղով, այն չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, Աստծո հանդեպ սկիզբն ու վերջը նույնն են: Աստծո նախագոյությունը էության նախագոյությունն է, ինչպես նաև ժամանակի նախագոյությունը, իսկ հնարավորությունների ֆենոմենալությունը էական է և ոչ անցողիկ, ինչպես մենք արդեն բացատրել էինք սեղանազրույցներից մեկի ժամանակ:
Չնայած «Առաջնային միտքը» չունի սկիզբ, այն չի կիսում Աստծո հետ Նրա նախագոյությունը, քանզի տիեզերական էության գոյությունը ոչինչ է Աստծո գոյության նկատմամբ, և «Առաջնային միտքը» չի կարող հասնել Աստծո մակարդակին, և համեմատվել Նրա հետ նախագոյությամբ:
Կենդանի էակների գոյությունը նշանակում է տարրերի միաձուլում, իսկ նրանց մահը՝ քայքայում: Բայց տիեզերական նյութը և տարրերը չեն ենթարկվում բացարձակ բնաջնջման և քայքայման: Ո՛չ, նրանց գոյությունը ենթարկվում է վերափոխման: Օրինակ, երբ մարդ քայքայվում է, նա վերածվում է հողի, բայց նա չի վերանում բացարձակապես անհետք: Նա շարունակում է գոյություն ունենալ հողի տեսքով, բայց տեղի է ունեցել վերափոխում, և ինչ որ պատահականության արդյունքում տեղի է ունենում որոշակի արարածի քայքայում: Մյուս արարածների քայքայումը նույն բնույթն ունի, քանզի գոյությունը չի վերածվում բացարձակ անգոյության, իսկ բացարձակ անգոյությունը չի վերածվում գոյության: