Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ազդանշորդի հերոսությունը
Հոդվածներ

Ազդանշորդի հերոսությունը

Մարդու կյանքի ամենակարևոր չափանիշներից մեկը պատասխանատվության զգացումն է՝ հատկապես այն պատասխանատվությունը, որ նա կրում է ոչ միայն ուրիշների, այլև սեփական խղճի առաջ։ Երբ մարդը գիտակցում է իր պարտքի արժեքը և պատրաստ է նույնիսկ ամենադժվար պահին հավատարիմ մնալ դրան, նրա արարքը կարող է դառնալ իսկական օրինակ շրջապատի համար։ Այս միտքը շատ հստակ արտահայտվում է մի խրատական պատմության մեջ, որը պատմում է այն մասին, թե ինչպես կարող է խղճի առաջ պատասխանատու լինելը փրկել մարդկային կյանքեր։

 

Ես մի անգամ մի խրատական պատմություն եմ կարդացել այն մասին, թե որքան կարևոր է պատասխանատու լինել սեփական խղճի առաջ, և հիմա, ուզում եմ պատմել այն։

 

Դուք գիտեք, որ երկաթգծային կայարանների անցումներում ու ճանապարհներին միշտ պարետ կա, ով վտանգի դեպքում պետք է մեքենավարին կարմիր դրոշով ազդանշան տա։ Այդ պարետին անվանում են ազդանշորդ, եթե նա իր պարտականությունները կատարելիս գլուխ պահի՝ վտանգի տակ կդնի ուղևորների կյանքը։ Այդ համեստ աշխատողը, ինչպես տեսնում եք, շատ մեծ պատասխանատվություն է կրում, և նրա յուրաքանչյուր վրիպում կարող է արժենալ հարյուրավոր մարդկանց կյանքեր։

 

Ձմեռային սառը մի օր ազդանշորդներից մեկը հերթապահության է լինում։ Նա ուժեղ մրսում է, դողում, իսկ փայտը վերջացած է լինում, որպեսզի իր պահակախցիկում տաքանա։ Նայելով ժամին՝ նա որոշում է, որ դեռ կես ժամ ունի մինչև գնացքի մոտենալը, և դա լիովին բավարար է, որպեսզի մոտակայքից մի քանի կտոր փայտ հավաքի։ Ազդնաշորդը ծալում է դրոշը, դնում է բաճկոնի գրպանում ու գնում է դեպի անտառ։ Նա այնքան է տարվում փայտ հավաքելով, որ մոռանում է ժամի ու այն մասին, որ նա պետք է վերադառնա երկաթգծային կայան։ Հանկարծ նա լսում է շոգեքարշի ազդանշանի ձայնը։ Նայելով ժամին՝ աշխատողը հասկանում է, որ գնացքը կմոտենա անցակետին մի քանի րոպեից։ 

 

Այն մտքից, որ գնացքի ուղևորներին վտանգ է սպառնում, նրա գլուխը պտտվում է ու ոտքերը՝ թուլանում են։ Հավաքելով իր բոլոր ուժերը՝ նա վազում է դեպի երկաթգիծը։ Նա հասցնում է վազել մինչև անցակետը, երբ գնացքն արդեն շատ մոտ էր, բայց ձեռքը գրպանը տանելով տեսնում է, որ կարմիր դրոշը չկա։ Այն ընկել է, երբ նա վազում էր։ Ազդանշորդը հանում է թաշկինակը, և սուր դանակով, որը միշտ մոտն էր պահում, ձեռքը կտրում է, ներկում է թաշկինակն արյունով ու ազդանշան տալիս նրանց։ Մեքենավարը տեսնելով վտանգի ազդանշանը, կանգնեցնում է գնացքը։ Այդ ընթացքում ազդանշորդը սկսում է արյունահոսել և ընկնում է: Բժիշկն ու գնացքի մի քանի ուղևորներ նրան առաջին օգնություն են ցույց տալիս, կանգնեցնում արյունահոսությունը և որոշ ժամանակ անց նա ուշքի է գալիս։

 

Եվ այսպես, մարդը, ով վրիպում է թույլ տվել, սակայն այնուամենայնիվ, ով պատասխանատվության մեծ զգացում ուներ, կանխում է վթարը՝ փրկելով շատ մարդկանց կյանքեր։ Ասում են, որ կառավարությունը նրա արձանն է կանգնեցրել այդ երկաթգծային կայարանի մոտ, որպեսզի բոլորը հիշեն նրա հերոսական արարքի մասին և օրինակ վերցնեն նման մարդկանցից։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ