Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հայաստանում Բահայի համայնքները ծագել են դեռ Բահաուլլայի օրոք 19-րդ դարում, դրանք գործել են մինչև 1938թ և լուծարվել են Սովետական իշխանության պահանջով: Հայաստանի անկախացման առաջին տարիներին համայնքը պաշտոնապես գրանցվել է:

Հայաստանի առաջին Ազգային Հոգևոր Ժողովը, 1995թ


 
Հայաստանի բահայի համայնքը  2018թ հուլիսին կազմակերպել է այց բահայի սուրբ վայրեր: Այցելության ժամանակ հնարավորություն է եղել  շփվել տարբեր երկրներից ժամանած ուխտագնացների հետ, այցելել հայտնի բահայիների այգիները Հայֆայում և Բահջիում: 

Հայաստանում Բահայի համայնքը ծագել է դեռ Բահաուլլայի օրոք` երբ Հայաստանը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ: Վերջինս Բահայի հավատի պատմական զարգացման մեջ նշանավոր դեր խաղացած երկրներից մեկն է: Այսպես, 1889թ. ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Բահայի հավատի անկախ բնույթը` որպես ինքնուրույն կրոնի և հանդես եկավ որպես դրա հետևորդների պաշտպան: Այդ տարիների Հայաստանի համայնքները ունեին նաև կառավարման վարչական մարմին` բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որի իրավասությունները տարածվում էին նաև Անդրկովկասի բահայիների վրա: Այդ ժողովը գործել է մինչև 1938թ., որից հետո լուծարվել է Սովետական իշխանության պահանջով: Սովետական միության փլուզումից հետո` ժողովրդավարության առաջին տարիներին, համայնքն առաջին անգամ պաշտոնապես գրանցվեց որպես «Երևանի Բահայիների համայնք»: 

Այժմ Հայաստանի բահայիներն ակտիվորեն մասնակցում են հասարակական քննարկումներում և համեստ ներդրում են անում մեր երկրի զարգացման մեջ: Հայաստանի բահայի համայնքի ներկայացուցիչները հաճախակի մասնակցում են հասարակական քննարկումներում կանանց զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կրթության հիմնախնդիրների վերաբերյալ:
 

Համայնքը ջանում է իր համեստ ներդրումն ունենալ ընտանիքների և երիտասարդության դաստիրակման մեջ և աշխատում է նրանց եռանդն ուղղել դեպի մեր երկրին ծառայությանը: Բահայի սուրբ գրվածքներում կրթության ներուժի մասին այսպես է ասվում: «Բոլոր ծառայություններից մեծագույնը, որը կարող է կատարել մարդն Ամենազոր Աստծուն ծառայելու ընթացքում, կրթությունն ու երեխաների դաստիրակությունն են… »
 
 
 
 

Բահայիները հաճախ հանդիպում են տարբեր պատճառներով՝ միասին սովորում են, աշխատում, ինչպես նաև հանդիպում են մտորելու խորը թեմաների շուրջ, ինչպիսիք են կրթությունը, բարի գործերի նախագծերի կազմակերպումը, արշավները և  այլն: