Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

 

Բահայի համայնքի ցանկացած դիտորդ շատ արագ կգնահատի այն ուշադրությունը, որն այն հատկացնում է ընտանեկան կյանքին և երեխաների կրթությանը: Բահայի համայնքը ընտանիքը դիտարկում է որպես մարդկային հասարակության բջիջ՝ միջավայր, որտեղ պետք է զարգանան հասարակության բարելավման համար անհրաժեշտ գովելի բարքերն ու ունակությունները: Նա գիտակցում է, որ ընտանիքում դաստիարակված սովորություններն ու վարքագիծը տեղափոխվում են աշխատավայր, տեղական համայնք, երկրի հասարակական ու քաղաքական կյանք և միջազգային հարաբերությունների ասպարեզ:


Այդ իսկ պատճառով բահայինները ձգտում են անընդհատ ամրապնդել ընտանիքը միավորող հոգևոր կապերը: Բահայի համայնքի յուրաքանչյուր անդամ պարտավորվում է նպաստել ընտանեկան կյանքի դինամիկայի պահպանմանը, որը ճանաչում է գենդերային հավասարությունը, զարգացնում է սիրալիր և հարգալից հարաբերություններ ծնողների և երեխաների միջև և խթանում է որոշումներ կայացնելուց խորհրդակցելու սկզբունքը:


Բահայի ընտանիքները ձգտում են դաստիարակել սեր բոլոր մարդկանց նկատմամբ, տարբերությունների հանդեպ հանդուրժողականություն, արդարության սուր զգացում և ուրիշների հանդեպ կարեկցանք: Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի երեխաներն ընդունեն մարդկության միասնությունն՝ անկախ դավանանքից, էթնիկ կամ մեկ այլ պատկանելությունից և արտահայտեն Բահաուլլայի կոչը՝ հարգելով իրար որպես «մեկ ծառի պտուղներ և մեկ ճյուղի տերևներ»: Հասարակությունը «Մերոնց և ձերոնց»- բաժանելը քայքայիչ վերաբերմունք է և կարող է առաջանալ միայն, երբ չափազանց մեծ շեշտ է դրվում սեփական ընտանիքի բարեկեցության վրա, իսկ այլոց կարիքներն ու շահերն անտեսվում են: Այս ամենից հարկավոր է ջանասիրաբար խուսափել: Քանզի չպետք է թույլ տալ, որ ընտանեկան շահերին նվիրվածությունը նվազեցնի արդարություն հաստատելու ու բոլորի հանդեպ կարեկցանք ցուցաբերելու մեր պարտավորությունը: Այժմ, երբ բարոյական անկման ամենաակնհայտ նշաններից մեկն ընտանեկան կապերի վատթարացումն է, հեշտ չէ ստեղծել այնպիսի ընտանիք, ինչպես այն նախատեսված է Բահայի ուսմունքներում: Հայաստանի բահայի համայնքը կազմակերպում է դասընթացներ և կոնֆերանսներ, ամառային և ձմեռային դպրոցներ, առաջարկում է խորհուրդներ, որպեսզի դժվարություններ առաջանալու դեպքում օգնի ամրապնդել ընտանեկան կյանքը:


Ամառային և ձմեռային դպրոցները երկար տարիներ եղել են բահայինների համայնքի կյանքի մի մասը: Բահայի գրվածքներն ուսումնասիրելուց ու դրանց իմաստի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացում կազմելուց բացի, այս դպրոցները հնարավորություն են տալիս ընտանիքներին ուրախ մթնոլորոտում սովորել իրար հետ և ամրապնդել հոգևոր կապերը: