Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Այսօր մենք ապրում ենք հատուկ պատմական դարաշրջանում: Զուգահեռ նրան, որ մարդկությունն անցում է կատարում մանկությունից դեպի հասունության փուլ, փոփոխվում են նաև անհատի, հասարակության և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները: Բահայի Հավատի գլխավոր նպատակն է համախմբել ամբողջ մարդկությունը, իսկ այդ գործընթացի մեջ ներգրավված են երեք մասնակիցներ և նրանցից յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերը: 

 

Այդ գործընթացի մասնակիցներից առաջինն առանձին հավատացյալն է: Հատկապես նրա վրա է դրված լինել կայուն Կտակում, մշտապես ձգտել սեփական կյանքը համաձայնեցնել Բահաուլլայի Ուսմունքների հետ և անընդհատ ծառայել մարդկությանը` հիշելով, որ կյանքը չի ավարտվում մահով և որ մեր փոխհարաբերություններն Աստծո հետ հավերժ են: 

 

Գործընթացի երկրորդ մասնակիցը համայնքն է: Մարդկային էակները ստեղծվել են ոչ այն բանի համար, որ միայնակ ապրեն: Մենք ապրում ենք հասարակության մեջ և պետք է միասին աշխատենք, որպեսզի նոր քաղաքակրթություն կառուցենք: Մեզ համար ամենամոտ համայնքը տեղականն է, այստեղ ենք մենք սովորում իրար հետ հաղորդակցվել, համատեղ զարգանալ և կառուցել միասնություն: Բացի այդ, մենք նաև ազգային համայնքի անդամներ ենք, այնուհետև` համաշխարհային, որը մշտապես լայնանում է և լցվում ամենատարբեր ծագում ունեցող մարդկանցով` կրոնական, ազգային և ռասայական: 

 

Հավատի Ինստիտուտները նոր քաղաքակրթության կառուցման երրորդ մասնակիցն են: Բահաուլլայի ուսմունքների մեջ կան շատ պատգամներ, որոնք վերաբերում են հասարակության կազմակերպման կառուցվածքին: Այնտեղ ասվում է, թե ինչպիսի ինստիտուտներ մարդկությունը պետք է ստեղծի, ինչպես դրանք պետք է գործեն և ինչպես մարդկությունը պետք է կառավարի իր գործերը: