Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Խոնարհման գործողությունները կրոնական կյանքի անբաժանելի մասն են: Նրանց միջոցով բոլոր ժամանակներում ամրապնդվում է յուրահատուկ կապը, որը միավորում է մարդկությանը Արարչին: Այսպիսով հավատացյալի կյանքում աղոթքը որպես իր Արարչի հետ շփման ձև, ունի հիմնարար նշանակություն, ձևավորում է նրա հոգևոր աճը, արթնացնում է մտքի ընկալունակությունը խորը հոգևոր հարցերի վերաբերյալ, ոգեշնչում է բարի գործերի կատարմանը:
Բահայիներն անհատապես են աղոթում, ընտանիքի հետ, ինչպես նաև հրավիրում են իրենց հարևաններին և մտերիմներին կիսել իրենց հետ կյանքի այդ ոլորտը:
Նման հանդիպումները վեհացնում են հոգին, ամրապնդում են ընկերական կապերը, միավորում են տարբեր հավատի մարդկանց, քանի որ կարող են կարդացվել տարբեր կրոնների աղոթքներ տարբեր լեզուներով: 


Հոգևոր օրենքը պահանջում է բահայիին ամեն օր խոսակցության մեջ մտնել Աստծո հետ պարտադիր աղոթքի ընթերցման միջոցով: Երեք հայտնված պարտադիր աղոթքներից հավատացյալը կարող է ընտրել մեկը և կարդալ այն անհատապես հաշվի առնելով այն պայմանները, որոնք նշված են աղոթքում: Բահայի հավատում բացակայում է տաճարային աղոթքի ծեսը: