Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

«Կասկած չկա, որ աշխարհի մարդիկ, ինչ ռասայի կամ կրոնի էլ որ նրանք լինեն իրենց ոգեշնչումը ստանում են միակ երկնային ակունքից և բոլոր նրանք միակ Աստծո հպատակներն են» : 

                                                                                                                              Բահաուլլա

Բահաուլլայի ուսմունքում մարդկության միասնության սկզբունքը կենտրոնական տեղ է գրավում: Իր սոցիալական զարգացման ընթացքում մարդկությունն անցել է տարբեր փուլեր, ինչպես մարդկային մարմինն է անցնում ֆիզիկական էվոլյուցիայի տարբեր փուլեր: Հնագույն ժամանակներում մարդիկ ապրել են մեկուսացված ընտանեկան խմբերով, այնուհետև այդ խմբերը վերածվել են ցեղային միավորումների, որոնցից ծագել են քաղաք-պետությունները և վերջապես ազգերը: Բահաուլլան սովորեցնում է, որ համաշխարհային միասնությունը մարդկության դեպի հասունացում ճանապարհի սոցիալական զարգացման վերջին փուլն է:

 


Համաշխարհային միասնությունը վերաբերվում է յուրաքանչյուրին, նրանից ոչ մի մարդ չպետք է դուրս մնա: Միաժամանակ միասնությունը, դեպի ուր մենք գնում ենք, ձանձրալի միօրինակություն չէ, ընդհակառակը դա միասնություն է բազմազանության մեջ, որի շրջանակներում, ինչպես սովորեցնում է Բահաուլլան, մարդկանց ցանկացած խումբ կարող է գտնել իր ձգտումների և իդեալների լավագույն արտահայտումը: Միաժամանակ յուրաքանչյուր խումբ, յուրաքանչյուր ազգ կարող է կիսել մյուսների ժառանգությունն ու ձեռքբերումները: 

 

Նախապաշարմունքները՝ կրոնական, ռասայական, դասային, ազգային և այլ տեսակի, բոլոր ժամանակներում բերել են պատերազմների. բոլոր առճակատումները, ատելությունը, սպառնալիքները առաջացել են այս կամ այն տեսակի նախապաշարմունքներից: Նրանց դեմ միակ գործող միջոցը մարդկության գիտակցվածությունն ու միասնությունն է: Մարդիկ կկարողանան հաղթահարել այդ նախապաշարմունքները, երբ ձեռք բերեն իրենց ցեղի բոլոր ներկայացուցիչների հետ հոգևոր միասնության ըմբռնում: