Բահայիները հավատում են, որ մարդկությունը` որպես միասնական կենդանի էակ վերապրում է կոլեկտիվ աճի գործընթաց: Այնպես, ինչպես առանձին օրգանիզմը հասունության ճանապարհին անցնում է զարգացման մի շարք հաջորդական փուլեր, այնպես էլ մարդկային ցեղը, աստիճանաբար զարգանալով` մոտենում է հասունության: Մարդկային հասարակության էվոլյուցիայի սահմանող գիծն էլ ավելի մեծ միասնության նվաճումն է: Հասարակության բաղադրիչ տարրերն իրենց գործունեության էլ ավելի մեծ մասնագիտացման միտում են ցուցաբերում, համապատասխանաբար, աճում է դրանց փոխկախվածությունը և համագործակցության անհրաժեշտությունը: Ընտանիքը, ցեղը, քաղաք-պետությունը, երկիրը հասարակության կատարելագործման հերթական փուլերն են: Կոլեկտիվ զարգացման գործընթացի գալիք փուլը նշանավորում է մարդկային էվոլյուցիայի գագաթը` համաշխարհային միասնություն, գլոբալ քաղաքակրթություն:
Խոսելով մարդկության հասունության դարաշրջանին մոտենալու մասին` Շողի Էֆֆենդին նկատում է.
ՙՙՀասունության շրջանում մարդկային ցեղը կհասնի այնպիսի բարգավաճման, որը կդառնա մարդկության կողմից իր դերի կատարման կարևորագույն պայմանՙՙ: