Բահաուլլան սովորեցնում է, որ Աստված Իր Էությամբ անճանաչելի է: Դա նշանակում է, որ մենք չպետք է փորձենք ստեղծել Աստծու մտովի պատկերը` պատկերացնելով Նրան, օրինակ, մարդու պատկերով: Արարման ուժի մեջ չէ հասկանալ իր արարչին: Սակայն Աստված մեզ երբեք չի զրկում Իր խնամքից և մշտական ընծայում է մեզ ղեկավարություն: Ամեն անգամ, երբ մարդկությունը հեռանում է Նրանից և մոռանում Նրա Ուսմունքները, գալիս է Աստծո Հայտնությունը և բացահայտում մեզ Նրա Կամքն ու Նպատակը:
Աստվածահայտնությունները այն հատուկ Էություններն են, որ Աստծո Խոսքն ու Նրա Կամքն են երևան հանում մարդկության համար, ուստի պատասխանելով Նրանց կանչին, մենք պատասխանում ենք Աստծո կանչին: Նրանք Համընդհանուր Ուսուցիչներ են, որոնք սովորեցնում են մեզ, թե ինչպես պետք է ապրել` համաձայն Աստծո Կամքի և ինչպես հասնել իրական երջանկության: Պատմությունը պահպանել է այնպիսի Հայտնիչների անուններ, ինչպիսիք են Կրիշնան, Մովսեսը, Զրադաշտը, Բուդդան, Հիսուսը, Մոհամեդը և, իհարկե, Բաբը և Բահաուլլան` պատմության այս դարաշրջանի Աստծո երկու Հայտնիչները:Այդ կատարյալ Էակներն ապրում են մեր մեջ որոշ ժամանակ, մեզ ղեկավարություն տալիս և լցնում մեզ եռանդով, որում մենք կարիք ունենք նյութական և հոգևոր առաջընթացի համար: