Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

ՙՙԱսա բնությունն իր էությամբ Իմ անվան մարմնացումն է՝ Ստեղծողի, Արարչիՙՙ:                                           Բահաուլլա

 

Նյութական ռեսուրսները միշտ անհրաժեշտ կլինեն քաղաքակրթության զարգացման համար: Աբդուլ-Բահան նշում էր, որ մարդկությունը ,բնության լաբորոտորայից մշտապես դուրս կհանի նոր և հիասքանչ իրերե: Օգտագործելով երկրի բնական ռեսուրսների օգտագործման լավագույն ուղիները քաղաքակրթության զարգացման համար, մենք պետք է գիտակցաբար վերաբերվենք մեր կենսաապահովման և հարստության ակունքին: 
Նկատելով Աստծո հատկանիշների արտացոլումը բնության մեջ և դրանք ընկալելով որպես Նրա կամքի արտացոլում, մենք բնության աշխարհի հանդեպ լցվում ենք խորը հարգանքով: Կարիք չկա դա ընկալել որպես բնությանը խոնարհվելու կոչ: Մարդկությունն ունակ է ազատվել բնության աշխարհի կապանքներից. ,քանի մարդը բնության կալանավորն է, նա իրեն պահում է որպես վայրենի գազան, քանի որ գոյատևելու պայքարը բնության աշխարհում ծայրահեղ անհրաժեշտ էե: Այնուամենայնիվ բնության աշխարհը աստվածային պարտք է, որի համար մարդկության յուրաքանչյուր անդամ կրում է պատասխանատվություն որպես մոլորակի ահռելի ռեսուրսները տնօրինող:  


ՙՙՄենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը, վերանայենք մեր բոլոր գաղափարները և ստանանք նոր ուղղվածություն մեր գործունեությունում: Մարդու ներքին կյանքը, ինչպես նաև նրան շրջապատող միջավայրը պետք է վերափոխվեն, եթե պետք է ապահովել մարդկության փրկությունըՙՙ:
                                                                                                                                                                    Շողի Էֆֆենդի