Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են


Բահաուլլայի Առաքելությունը հռչակելուց մի քանի տարի առաջ Աստված ուղարկեց հատուկ Դեսպանորդի, որպեսզի հռչակի Նրա գալուստը: Այդ մեծ Դեսպանորդն ընդունեց «Բաբ» անունը, որ նշանակում է «դարպասներ»: Եվ իսկապես, Նա դարպաս էր, որ տանում էր դեպի Աստծու ճանաչում և նոր դարաշրջան մարդկության գոյության մեջ: Վեց տարիների ընթացքում Նա մշտապես ազդարարում էր մարդկանց, որ նոր Աստվածահայտնության գալուստը մոտ է և նախապատրաստում էր Նրա ճանապարհը: Նա մարդկանց ասում էր, որ նրանք ներկա են նոր Դարաշրջանի, Աստվածային Ավետյաց Օրվա արշալույսին: Նա կոչ էր անում նրանց մաքրել իրենց սրտերն աշխարհիկ ունայնությունից, որպեսզի կարողանան ճանաչել Նրան, Ում Աստված շուտով կհայտնի: 

 

 

Հարյուրավոր մարդիկ ընդունեցին Բաբի Ուղերձը և հետևեցին Նրան: Սակայն Իրանի կառավարությունը, ժողովրդին տիրող հզոր հոգևորականությունը ըմբոստացան Նրա դեմ: Նրա հետևորդներն օրենքից դուրս ճանաչվեցին, և շատերը մահապատժի ենթարկվեցին: Ինքը` Բաբը 31 տարեկանում կառավարության հրամանով հրապարակայնորեն գնդակահարվեց քաղաքային հրապարակում զինվորների ջոկատի կողմից: 
Բաբի տանջալից մահից հետո Նրա համախոհները Նրա աճյունը տեղից տեղ էին տեղափոխում, որպեսզի այն չընկնի Նրա թշնամիների ձեռքը: Վերջապես, այն հանգստություն գտավ Սուրբ Հողի Հայֆա քաղաքի Կարմել լեռան գերեզմանատանը: