Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Քաղաքակրթությունը, որը ձգտում են կառուցել բահայիները, կծաղկի ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր իմաստով: Հարստությունն ընդունելի է միայն որոշակի պայմաններում: Մենք կարող ենք հասնել դրան ազնիվ ճանապարհով: Մենք կարող ենք օգտագործել այն մարդկության կարիքների համար: Հարստությունն անընդունելի է մարդկանց փոքր խմբի համար, այն դեպքում, երբ մեծամասնությունը նույնիսկ ամենաանհրաժեշտի կարիքն ունի: 


Մենք պետք է լինենք առատաձեռն, որպեսզի կառուցենք ծաղկուն և արդարացի հասարակություն: Անկախ մեր բարեկեցությունից, մենք հանուն մարդկության  զարգացման, պետք է մշտապես  նվիրատվություն անենք, քանի որ իսկական ծաղկման կարելի է հասնել միայն զոհաբերության միջոցով: Առատաձեռնությունը մարդկային հոգու հատկանիշ է անկախ նրանից` հարուստ է մարդը թե, աղքատ:
       

ՙՙՇնորհելն ու առատաձեռն լինելը Իմ հատկանիշներից են. բարիք նրան, ով զարդարվում է Իմ առաքինություններովՙՙ:                                                                          Բահաուլլա
 
Ամբողջ հարստության աղբյուրը, որը մենք կարող ենք վայելել, Աստված է: Նա է մեզ ապահովում գոյատևման միջոցներով, Նա է հնարավոր դարձնում մեր առաջընթացը: Եվ երբ մենք նվիրատվություն ենք անում, մենք ծախսում ենք Նրա Գործի համար այն գումարի որոշակի մասը, որ Նա է մեզ տվել: Հենց դա է պատճառը, որ Հիմնադրամին նվիրաբերելը ոչ թե ուղղակի առատաձեռնության նշան է, այլ հոգու շռայլություն է և անձնական մեծ պատասխանատվություն: Պահապանն ասում էր, որ մենք պետք է նմանվենք շատրվանի, որը մշտապես լիովին տալիս է այն ամենը, ինչ ունի և մշտապես լրացվում է անտեսանելի աղբյուրից: