Մայիսի 23-ին, մանկական երկաթուղու այգում հրավիրում ենք մեզ հետ միասին նշելու Բահայի հավատիի տարեդարձը: Մենք կազմակերպել ենք պիկնիկ-հյուրասիրություն, կլինեն նաև խաղեր: 1844 թվականի մայիսի 23-ի նախօրյակին, մի երիտասարդ ժամանեց Շիրազ` Խոստացյալին փնտրելու համար: Բահայի հավատի հիմնադիրներից մեկը՝ Բաբը հանդիպեց նրան քաղաքի դարպասներից դուրս և հրավիրեց Իր տուն, որպեսզի նա հանգստանա Իր երկարատև ճանապարհորդությունից հետո: Այնտեղ Բաբը հայտարարեց, որ Նա այն Անձն է, Ում գալստյանը մարդիկ այդքան անհամբերությամբ էին սպասում: