Թեկնածուն հնարավորություն կունենա մասնակցել և վարել պատանիների կրթական ծրագիրը և ձեռք բերել գործնական հմտություններ: Ուսումնական ծրագիրը ներառում է՝ գիտություն, սոցիալական հարաբերություններ, հաղորդակցություն, սոցիալական նախագծերի մշակում և կիրառում հարևանության մակարդակով, արվեստ և բազմազան այլ միջոցառումներ: Պրակտիկան պետք է տևի 6 ամսից ոչ պակաս և անցկացվելու է Երևանի Շենգավիթ համայնքում:
-Պրակտիկայի վերջում կստանաք հավաստագիր ձեռք բերված հմտությունների մասին:
- Թրեյնինգներին մասնակցությունը կօգնի ծանոթանալ կրթական նորարար մոտեցումների ու մեթոդաբանության հետ:
- Ձեռք կբերեք գործնական գիտելիքներ պատանիների կրթական և հոգեբանական կարիքների մասին:
Պարտականությունները
- Մասնակցել նախապատրաստական թրեյնինգներին
- Շաբաթական 2 անգամ 3-ական ժամով վարել կրթական ծրագիրը
- Ամսեկան մեկ անգամ հանդիպել կրթական թիմի բոլոր անդամների հետ հաջորդ ամսվա կրթական գործընթացի պլանավորման համար
- Հանդիպել ծնողներին, տեղեկացնել իրենց երեխաների առաջադիմության մասին
Հմտությունները
- լինել մանկավարժության, հոգեբանության կամ կրթության հետ կապված այլ բաժնի ուսանող
- լավ տիրապետել հայերեն լեզվին
Ծրագիրը մշակվել է Բահայի միջազգային համայնքի կողմից և կենտրոնանում է երեք հիմնական թեմաների վրա՝ մաթեմատիկայի և գիտության կիրառում, հասարակության հետ փոխհարաբերություններ և լեզվի ու հաղորդակցության զարգացում։
Կամավորների հետ հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա 20-ին։
<<Ալիքներ>> կենտրոնը աշխատում է երիտասարդների հետ 2021 թվականից: Հարյուրավոր երիտասարդներ օգտվել են լավ մշակված, բազմաբնույթ կրթական ծրագրից: Այն նոր սերնդին օգնում է զարգացնել հետևյալ ունակությունները՝ վերլուծական մտածելակերպ, որը բխում է գիտական կոնցեպցիաների ու մոտեցումների կիրառումից, հաղորդակցություն, տեսնել իրենց սեփական դերը հասարակությունը բարելավելու մեջ, նկատել և վերլուծել հասարակական ուժերի ներգործությունը իրենց և շրջապատի վրա: Կրթական ծրագրերն իրականացվել են տարբեր սոցիալական հարթակներում՝ դպրոցներ, գյուղեր, մանկատներ և բակեր: Ավելին իմանալու համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջ: