Օգոստոսի 17-19 Դիլիջանում բահայիների համայնքը ՝ երիտասարդների և նրանց ընտանիքների համար կազմակերպում է ամառային դպրոց: Վերջինիս նպատակն է զարգացնել հարևաններին ծառայելու հմտությունները, հետազոտել Բահայի հավատի սկզբունքները, ծանոթանալ համայնքի ջանքերին ու նպատակներին: Կլինեն քննարկումներ հասարակության մեջ երիտասարդների դերի և կրթության կարևորության վերաբերյալ, երեկոյան զբոսանքներ քաղաքում, արշավ դեպի անտառ, ֆիլմի դիտում և երեկոյան ծրագիր: