Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Տեխնոլոգիաների բարոյական կողմերը
Նորություններ

Տեխնոլոգիաների բարոյական կողմերը

Բահայի Միջազգային համայնքի նոր հայտարարությունը քաղաքակրթության զարգացման գործում թվային տեխնոլոգիաների դերի վերաբերյալ ներկայացվել է ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում:


«Մարդկությունը գտնվում է աննախադեպ անցումային ժամանակաշրջանում», - ասվում է Համայնքի Մեր արժեքների արտացոլումը. թվային և արդար անցում անվամբ հայտարարության մեջ: Նշանակալից սոցիալական փոփոխությունների և հավաքական արժեքները վերասահմանելու համար հնարավորություններ են բացվում: Սա հատկապես նկատելի է թվային տեխնոլոգիաների ոլորտում։


Հայտարարությունը ընդգծում է աճող կոնսենսուսը, որ թվային տեխնոլոգիաները անուղղակիորեն չեզոք չեն, ինչպես ակնհայտ է դարձել վերջին տարիներին: Տեխնոլոգիական նորարարությունը, ասվում է այնտեղ, ինչպես զարգացման գերակշռող պարադիգմը, մեծապես ազդում են նյութապաշտական հիմքերի վրա:

 

Հանդիպումը կազմակերպվել էր Համայնքի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և ՀԿ-ների սոցիալական զարգացման կոմիտեի հետ համատեղ:

 

Արհեստական բանականություն. վիրտուալ աշխարհի էթիկական չափերըե խորագրով միջոցառումը համախմբել է ավելի քան 100 դիվանագետների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր ուսումնասիրել են մի շարք էթիկական խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, թե ինչպես  արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է բավարարել տեղի բնակիչների, համայնքների տարբեր կարիքները, և թե ինչպես կարող են նորարարությունն ու կանոնակարգերը ձեռք ձեռքի տված աշխատել ընդհանուր բարիքը առաջ մղելու համար:

 

Համայնքի խոսնակ և միջոցառման վարող Սորայա Բաղերին ասաց. «Նոր տեխնոլոգիաները, ինչպիսին է արհեստական բանականությունը, մեծ ներուժ ունեն մարդկային ոգին ուղղորդելու մարդկության ամենահրատապ խնդիրները լուծելու համար… Այսօր մեր առջև ծառացած խնդիրներից մեկն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացի արագությունը գերազանցում է մտածելու կարողությունը»: Նա նաև ընդգծեց մարդկային ավելի մեծ մասնակցության անհրաժեշտությունը մարդկության ապագային վերաբերող կարևորագույն հարցերում, ինչպիսիք են ԱԲ-ի և այլ թվային տեխնոլոգիաների զարգացումը:

 

Մեկ այլ մասնակից՝ Համադ Խաթիրը, Արաբական Միացյալ Էմիրությունների Ներքին գործերի նախարարության Միջազգային Գործընկերությունների Տնօրենը, արձագանքել է այս կարծիքին՝ հայտարարելով.

 

Ներառումը պարտադիր է ցանկացած ծրագրային ապահովման մշակման մեջ: … Ռիսկը, որ արհեստական բանականությունը նախագծված կլինի միայն աշխարհի որոշակի հատվածին կամ հասարակության մի մասին ծառայելու համար, իրական հնարավորություն է… որը պետք է հստակ գնահատվի այն չափանիշների հիման վրա, որոնք մարդկային առաջընթացը դնում են մեր բոլոր նպատակների կենտրոնում:

 

 

Եվրոպական ժողովրդական կուսակցության թվային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Էլին Շիվոտը մեկնաբանել է այս ոլորտում ընդհանուր սկզբունքների անհրաժեշտությունը՝ նշելով. . Սկզբունքները ապահովում են ճկունություն՝ կիրառելու մի օրենսգիրքը, որի շուրջ մենք բոլորս կարող ենք համաձայնել, և որին մենք միասին հավատարիմ ենք մնում: Դա իր տեսակի մեջ բարոյական կողմնացույց է: 

 

Հիմնվելով Համայնքի հայտարարության հայեցակարգերի վրա՝ Դենվերի համալսարանի պրոֆեսոր և Բահայի համայնքի անդամ Դուգլաս Ալենը խոսեց այն մասին, թե ինչպես թվային ապագան թույլ կտա արտադրողականության և տեխնոլոգիայի առավելությունները լայնորեն օգտագործել՝ ունենալով էական ներդրում աղքատության և հարստության ծայրահեղությունների վերացման գործում։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ