Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ո՞րն է իրական հարստությունը
Հոդվածներ

Ո՞րն է իրական հարստությունը

Ցանկացած արարածի պատիվն ու բարձրացումը կախված է պայմաններից և հանգամանքներից: Երկրի շքեղությունը, զարդարանքն ու կատարելությունը ի հայտ է գալիս, երբ այն ծաղկում է և պտուղ տալիս գարնանային ամպերի առատ հեղեղներից: Ամեն ինչ կանաչում է, ծաղկում են ծաղիկները և բուրավետ բույսերը, բերքատու ծառերը ծածկվում են գույներով և բերում են թարմ և երիտասարդ պտուղներ: 

 

Այգիները փայլում են գույներով, և մարգագետինները պճնվում են, լեռներն ու ձորերը հագնում են կանաչ զգեստներ, և բոլոր այգիները, դաշտերը, գյուղերն ու քաղաքները աչքին հաճո են դառնում: Այսպիսին է բարգավաճումը օգտակար հանածոների թագավորությունում: Բարձրագույն նվաճումն ու կատարյալ դիրքը բույսերի աշխարհում այն է, երբ ծառն աճում է մաքուր ջրերով հոսքի ափին, երբ փչում է թեթև քամին, երբ նրան իր փայլով տաքացնում է արևը, երբ այգեպանը խնամում է նրան և այն մեծանում է և պտուղ տալիս: Բայց նրա իսկական բարգավաճումը կայանում է նրանում, որ մարդու և կենդանու աշխարհում վեր բարձրանա՝ կենդանիների և մարդկանց մարմիններում սպառված տարրերը փոխարինելու նպատակով:

 

Կենդանական աշխարհում բարձր դիրքը նշանակում է ունենալ կատարյալ վերջույթներ, օրգաններ և զգացումներ և ունենալ ամեն ինչ նրանց կարիքները բավարարելու համար: Կենդանիների համար դրանում է կայանում հիմնական հիասքանչությունը, դիրքը և բարձրացումը իրենց կյանքում: Այսպիսով, կենդանու համար բարձրագույն երջանկությունը կլինի իր տրամադրության տակ մարգագետին ունենալը, որը ծածկված կլինի փարթամ կանաչով, հոսող մաքուր ջուրը և կանաչ, բերրի անտառ: Եթե այս ամենը առկա է, ապա անհնար է ավելի մեծ բարեկեցություն պատկերացնել: Օրինակ, եթե թռչունն իր համար բույն է պատրաստում կանաչ, բերրի անտառի մեջ, հարմար բարձրության վրա, ամուր ծառի բնում, և եթե շուրջբոլորը բավարար ուտելիք և ջուր կա, ապա նրա համար դա լիակատար բարեկեցություն կլինի:

 

Բայց կենդանու համար իրական բարեկեցությունը կայանում է նրանում, որ տեղափոխվի կենդանական աշխարհից դեպի մարդկային աշխարհ, միկրոսկոպիկ արարածների նման, որ օդի ու ջրի միջոցով ընկնում են մարդու օրգանիզմ և այնտեղ հարմարվում են՝ փոխարինելով այն ամենին, ինչը մաշվել է նրա մարմնում: Այս մեծ պատիվ և բարգավաճում է կենդանական աշխարհի համար, կենդանու համար ավելի մեծ պատիվ պատկերացնելն անկարելի է:

 

Այսպիսով, պարզ և ակնհայտ է, որ այս հարստությունը, այս հարմարություններն ու նյութական այս առատությունը կազմում են օգտակար հանածոների, բույսերի և կենդանիների լիարժեք բարգավաճումը: Մարդկանց նյութական աշխարհի ոչ մի հարստություն, բարեկեցություն, հարմարավետություն կամ օգուտ չի կարող համեմատվել թռչունների ունեցվածքի հետ: Այս բոլոր դաշտերն ու լեռները նրա բնակավայրն են, և բոլոր պտուղներն ու ծիլերը նրա կերակուրն ու որսն են, և բոլոր հողերը, գյուղերը, մարգագետինները, արոտավայրերը, անտառներն ու տափաստանները նրա ունեցվածքն են: Այսպիսով, ո՞վ է ավելի հարուստ՝ այս թռչունը, թե մարդկանցից ամենահարուստը: Քանզի ինչքան  պտուղ էլ նա օգտագործի և թաքցնի, նրա ունեցվածքը չի պակասի: Այս ամենից պարզ է դառնում, որ մարդու դիրքն ու բարձրացումը պետք է կայանան այնպիսի մի բանում, որը վեր է նյութական հարստությունից: Նյութական բարեկեցությունը միայն ճյուղ է, իսկ մարդու բարձրացման արմատը լավ հատկություններն ու առաքինություններն են, որոնք համարվում են նրա էության զարդարանքը: Սրանք աստվածային ողորմածության, բարձրագույն զգացմունքների, պաշտամունքի և Աստծո մասին գիտելիքի դրսևորումներն են: 

 

Համապարփակ իմաստություն, գիտելիք՝ բանականության միջոցով, գիտական հայտնագործություններ, արդարություն, անկողմնակալություն, բարեգործություն, բնական քաջություն և բնածին ոգու կորով, իրավունքների նկատմամբ հարգանք և պայմանագրերի ու պարտավորությունների կատարում, բարոյական կայունություն յուրաքանչյուր պարագայում, ծառայություն ճշմարտությանը ցանկացած պայմաններում, բոլոր մարդկանց բարօրության համար սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամություն, բարյացկամություն և հարգանք բոլոր ժողովուրդների հանդեպ, Աստծո խոսքին հետամուտություն, ծառայել Աստծո Թագավորությանը, մարդկանց ուղղորդում դեպի լավը և ժողովուրդների ու ցեղերի լուսավորություն: Ահա թե որն է մարդկային աշխարհի բարեկեցությունը: Ահա թե ինչ է մարդու բարձրացումն աշխարհում: Սրանում է կայանում հավերժական կյանքը և աստվածային բարձրագույն պատիվը:

 

Այս առաքինությունները չեն բխում մարդու էությունից, այլ միայն Աստծո զորությունից և աստվածային ուսմունքից, քանի որ դրանց ի հայտ գալու համար անհրաժեշտ է գերբնական ուժի օգնություն: Կարող է պատահել, որ բնության աշխարհում հայտնաբերվեն այդ կատարելության նշանները, բայց դրանք պատրանքային են, նրանք նման են պատի վրայի արևի ճառագայթներին: Եվ քանի որ գթասիրտ Աստված այդպիսի զարմանալի պսակ է դրել մարդու գլխին, ապա մարդը պետք է օգտագործի իր ողջ ուժը, որ թանկագին պսակի փայլը տարածվի ողջ աշխարհով:

 

Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ