Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ո՞վ է Քրիստոսը բահայիների համար 
Հոդվածներ

Ո՞վ է Քրիստոսը բահայիների համար 

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը բահայիների համար: Լավ մա՞րդ, պարզապես մարգարե՞: Բահայիները հավատում են, որ Քրիստոսը Նա է, Ով հանդիսանում է Իր իսկ խոսքերով: Մենք պետք է հիշենք, որ ձգտելով մեր սահմանափակ մարդկային մտքով հասկանալ Հիսուսին, ով իր էությամբ աստվածային է, պետք է զգույշ լինենք, որպեսզի չկաղապարենք Նրան պարզ սահմանումներով: Բացատրելով Աստծո Դեսպանորդների դիրքը՝ Բահայի ուսմունքներն ասում են.

 


Յուրաքանչյուր դեպքում նրանք բարձրաձայնում էին այն, ինչը համապատասխանում էր առիթի պահանջներին և Իրենց էին վերագրում բոլոր այս հայտարարությունները, հայտարարություններ, որոնք գալիս էին աստվածային Հայտնության տիրույթից մինչև արարման տիրույթ և նույնիսկ Աստվածության տիրույթներից մինչև երկրային գոյություն: Այսպիսով, ինչ էլ որ նրանք ասեին, անկախ նրանից, վերաբերվում էր դա Աստվածային տիրույթին, Տիրակալությանը, Մարգարեության, Դեսպանորդության, Պահապանության, Առաքյալության կամ Ծառայության ոլորտին, այդ բոլորը ճշմարտություն էր` առանց կասկածի որևէ ստվերի:

 

 

Աստվածաշունչը հիշատակում է Հիսուսին բազմաթիվ կոչումներով և դիրքերով: Այս տաղերը հստակորեն հաստատում են Նրա Տիրակալությունը՝ անվանելով Նրան Մարդու Որդի և Ուսուցիչ:

 


Դուք ինձ կանչում էք Վարդապետ եւ Տէր, եւ լաւ էք ասում, որովհետեւ եմ: - Հովհաննես 13։13

 

 


Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգայ- Մատթեոս 24։42

 


Աստվածաշնչի այս հատվածներում Հիսուս Քրիստոսը հիշատակվում է որպես «Մարգարե»: Քրիստոնյաները լայնորեն ընդունում են այս տաղը` որպես Հնգամատյանում Հիսուս Քրիստոսի հիշատակում.

 


Ես նրանց պես մարգարե կբարձրացնեմ իրենց եղբայրների միջից քեզ պես և Իմ խոսքերը կդնեմ Նրա բերանը և Նա կասի նրանց այն, ինչը կհրամայեմ Նրան: (Երկրորդ օրինաց 18։18)

 

 

Հիսուսն ասաց նրանց.

 

Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը: Մատթեոս 13։57

 

 

 

Այնուամենայնիվ, ես պետք է ճանապարհ ընկնեմ այսօր, վաղը և մյուս օրը. քանզի չի կարող այնպես լինել, որ մարգարեն մահանա Երուսաղեմից դուրսե: Ղուկաս 13։33

 

 


 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը: Մատթեոս 21։11

 


Արդյո՞ք սա նշանակում է, որ Հիսուսը «պարզապես» մարգարե է: Շարունակում ենք կարդալ: Հիսուսն իրեն անվանում է Աստծո Որդի.

 


 Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. Եւ նորան գտաւ եւ ասեց նորան: Դու հաւատո՞ւմ ես  Աստուծոյ Որդուն։ Նա պատասխանեց եւ ասեց. Տէր, ո՞վ է նա՝ որ հաւատամ նորան։ Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։ Հովհաննես 9:35-36.

 


Աստվածաշնչի այս հատվածներում Հիսուս Քրիստոսը հիշատակվում է որպես Առաքյալ, Ուխտի առաքյալ:

 


Ահա ես ուղարկում եմ Իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստ է Իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. Ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը: - Մաղաքիա 3:1.

 


Եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակում Հիսուսը կոչվում է Առաքյալ և Քահանայապետ:

 

Ուրեմն, սուրբ եղբայրնե՛ր, երկնքի կոչմանը մասնակիցներ, հիշե՛ք մեր խոստովանության Առաքյալին և Քահանայապետին՝ Հիսուս Քրիստոսին...:

 


Աստվածաշունչը նույնիսկ արտահայտում է Հիսուսի ծառայությունն ու հեզությունը։ Եսայիայում Աստված Հիսուսին անվանում է «Իմ ծառան» և Հիսուսը հաստատում է, որ այդ խոսքերը վերաբերում է  Իրեն:

 


Ահա  իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը,  որին հաւանել է իմ հոգին. Ես  իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։ Եսայիա 42:1 (Մատթեոս 12:17-18 հաստատում է, որ այս տաղը վերաբերում է Հիսուսին):

 


Աստվածաշունչը Քրիստոսին անվանում է Փրկիչ: Այդժամ հրեշտակն ասաց նրանց.

 

...Որովհետև ուք այսօր Դավթի քաղաքում Փրկիչ է ծնվել, որը Քրիստոս Աստված է:

 


Եվ ուրեմն, ո՞վ է Հիսուսը: Ըստ Աստվածաշնչի՝ Նա Մարդու Որդին է, Աստծո Որդին, Տեր, Մարգարե, Առաքյալ, Ուսուցիչ, Ծառա, Փրկիչ, Հայտնիչ և Քահանայապետ։ Այսպիսով, վերը մեջբերված Աստվածաշնչի տաղերը ցույց են տալիս բահայիների բացատրությունն այն մասին, որ տարբեր հանգամանքներում Աստծո Հայտնիչները իրենց կոչում են տարբեր անուններով և դիրքերով, նույնիսկ Աստվածության և Հայտնության դիրքով:

Երբ Աստծո համապարփակ Հայտնություններից որևէ մեկը հռչակում է. «Ես Աստված եմ»: Նա հիրավի ճշմարտությունն է ասում, և անկասկած, կապված է նրա հետ: Քանզի բազմիցս Նրանց Հայտնության, հատկանիշների ու անունների միջոցով է դրսևորվել Աստծո Հայտնությունը, Նրա անունը և հատկությունները…

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ