Ընկերներիցս մեկը, մի առիթով ինձ պատմեց.
Յուրաքանչյուր երիտասարդի առջև ծառացած է կյանքի համար նպատակ և տեսլական, ինչպես նաև բեղմնավոր մասնագիտական ուղի գտնելու մարտահրավեր, որը կգնահատվի հասարակության կողմից և բավարարվածություն կբերի նրան։ Երիտասարդ տարիներից ես սիրեցի բնությունը և գիտության հանդեպ ձգտում ունեի: Բահաուլլան ևս շատ էր սիրում բնությունը, և այս առիթով ասել է, որ գյուղը հոգու աշխարհն է, իսկ քաղաքը՝ մարմնի։
Զմայլվելով բնության հրաշքներով՝ սկսեցի ավելի խորը ուսումնասիրություններ կատարել՝ մասնավորապես կենսաբանության ոլորտում, նաև ուսումնասիրեցի մարջանային խութը՝ թերևս ամենաբազմաշերտ համակարգերից մեկը մոլորակի վրա։ Այսպես ինձ համար բացահայտեցի, որ այս աշխարհում գոյություն ունի բարձր մակարդակի համագործակցություն ու ինտեգրացիա: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպես է այս համակարգում բազմազանությունը տանում ներդաշնակության։
Երբ ես սկսեցի ուսումնասիրել կենդանական ու բուսական աշխարհը և տեսա, որ դրանք փոխլրացնում են միմյանց՝ ստեղծելով մեկը մյուսի կյանքի համար անհրաժեշտ տարրեր։ Այլ կերպ ասած բուսականության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց կենդանական աշխարհի և հակառակը։ Նմանատիպ են մյուս բոլոր փոխհարաբերությունները, որոնք գոյություն ունեն բնության մեջ: Հետևաբար, առանց համագործակցության աշխարհը որպես միասնական համակարգ, կոչնչանա։
1970 թ. առաջարկվեց նշել Երկրի համաշխարհային օրը, որի շրջանակներում մարդիկ ակտիվորեն մասնակցում էին շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Այս գործին մասնակցեցին միլիոնավոր մարդիկ: Դեռևս դար առաջ Բահաուլլան կոչ է արել հարգանքով վերաբերվել բնությանը:
Յուրաքանչյուր խորաթափանց մարդ, երբ քայլում է այս հողի վրայով, ակնածանք է զգում, քանի որ լիովին գիտակցում է, որ իր բարգավաճման, հարստության, հզորության, մեծության և ուժի աղբյուրը այն նույն հողն է, որը տրորում են բոլոր մարդիկ: Կասկած չկա, որ նա, ով տեսնում և գիտակցում է այդ ճշմարտությունը, ձերբազատված է բոլոր տեսակի հպարտությունից, մեծամտությունից ու փառասիրությունից… (Բահաուլլա)
Երկրի համաշխարհային օրը մեզանից ավելի շատ բան է պահանջում, քան ուղղակի շրջակա միջավայրի պաշտպանության կոչերը: Այսօրվա դրությունըՙ պանդեմիան, արհավիրքները ազդակ են մեզ, որ անհրաժեշտ է հիմնարար փոփոխություններ կատարել բնության հանդեպ մեր ընկալման և վերաբերմունքի մեջ: Անհրաժեշտ է գիտակցել, որ Երկրագունդն անգին ժառանգություն է և այն մեր քաղաքակրթության զարգացման միակ օրրանն է: Դրանից է լիովին կախված մարդկության հոգևոր և նյութական զարգացումը: