Աղոթքը հավատացյալի հոգևոր կյանքի կարևորագույն մասնիկն է, այն Աստծո հետ հաղորդակցության միջոց է: Աղոթքը ենթադրում է հավատ, որ նյութական ու տեսանելի աշխարհի հետ մեկտեղ գոյություն ունի մեկ այլ՝ անտեսանելի աշխարհ, որտեղ առաջնայինը հոգևորն է: Աղոթքն անհրաժեշտ է մարդու հոգևոր աճի համար: Սնունդը նպաստում է մարմնի աճին, իսկ աղոթքը հոգու սնունդն է: Բահայի ուսմունքներում ասվում է, որ ամենօրյա աղոթքն անհրաժեշտ է բոլոր մարդկանց: Ո՜վ իմ Աստված: Ո՜վ իմ Աստված: Միացրու Քո ծառաների սրտերը և բաց արա նրանց առջև Քո մեծ նպատակը: Թող նրանք հետևեն Քո հրամաններին և թող պահպանեն Քո օրենքը: Օգնիր նրանց, ո՜վ Աստված, իրենց ջանքերում և Քեզ ծառայելու ուժեր տուր: Ո՜վ Աստված: Նրանց իրենց մի տրամադրիր, բայց նրանց ոտքերն ուղղիր Քո գիտելիքի լույսով և նրանց սրտերն ուրախացրու Քո սիրով: Հիրավի, Դու ես նրանց Օգնականը և նրանց Տերը: