Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կոնգոյում նշում են բահայի Պաշտամունքի տան  շինարարության մեկնարկը
Նորություններ

Կոնգոյում նշում են բահայի Պաշտամունքի տան շինարարության մեկնարկը

Նախագծի նոր փուլի բացման արարողությունը տեղի ունեցավ կիրակի օրը՝ պաշտոնյաների, հոգևոր լիդերների և ավանդական առաջնորդների ներկայությամբ:

 

ԿԻՆՇԱՍԱ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն - Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Բահայի պաշտամունքի ազգային տան կառուցումը մեկնարկեց կիրակի օրը՝ տաճարի հիմքի գցման արարողությամբ և հեռարձակվեց ազգային հեռուստատեսությամբ: Այս օրը պետական ​​պաշտոնյաները, կրոնական համայնքների ներկայացուցիչները և ցեղապետերը հավաքվել էին Կինշասայի տարածքում: Միևնույն ժամանակ, տոնակատարություններ տեղի ունեցան ամբողջ հսկայական երկրով մեկ, որի ընթացքում շատ մարդիկ միացան աղոթքներին՝ նշելու համար այս կարևոր իրադարձությունը: Ազգային Հոգևոր Ժողովը, այդ առիթով գրված նամակում, նշում է, որ պաշտամունքի տունը մարմնավորում է բահայի պաշտապունքի և ծառայության գաղափարը, «որոնք այնքան կարևոր են աշխարհի վերականգնման համար: Սրանում է Պաշտամունքի Տան՝ Բահաուլլայի կողմից հիմնադրված ամենանշանավոր հաստատություններից մեկի մեծության, զորության և եզակի դիրքի գաղտնիքը… Այսօրվա արարողությունն ունի կարևոր նշանակություն, համեմատելի այն պահի հետ, երբ սերմերը նետում են հողի մեջ, հույս ունենալով, որ մի օր կտեսնեն ինչպես են նրանք մեծանում, և իրենց ժամանակին տալիս թանկագին բերքը»:

 

Այս սպասված պահի գալուստը և նրա հետ կապված ակնկալիքները ոգևորել են բահայի համայնքներին ողջ երկրով մեկ:

 

Հարավային Կիվուի շրջանի Բահայի խորհրդի քարտուղարը բացատրում է, որ չնայած Կոնգոյի բնակիչների մեծ մասը ֆիզիկապես շատ հեռու է այս վայրից, այդ կետից արդեն գալիս է միասնության ոգին և խրախուսում է նրանց էլ ավելի եռանդով ծառայել համայնքին: «Այս շինարարության յուրաքանչյուր քայլը մեծ շուքով նշվում է Հարավային Կիվույում և ամբողջ երկրում: Այս շենքի կառուցումը մենք դիտարկում ենք որպես տասնամյակներ տևած սոցիալական վերափոխման ջանքերի արդյունք»:

 

 

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Ազգային Հոգևոր Ժողովի քարտուղարն ասում է, որ այսպիսի բազմազան մարդկանց այսքան մեծ թվով ներկայությունը այս միջոցառմանը վկայում է Պաշտամունքի Տան միավորող դերի մասին: « Սա ոչ միայն մի տեղ է, որտեղ բահայիները կարդում են իրենց աղոթքները, սա Պաշտամունքի Տուն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է աղոթել իր Արարչին: Այս տաճարը կդառնա միասնության մարմնացում և նոր իրադարձություն Կոնգոյի հասարակության զարգացման գործում»: 

 

Իր նամակներից մեկում Աբդուլ-Բահան ասում է, որ այդպիսի աղոթատեղիների կառուցումը թույլ կտա մարդկանց  «հավաքվել միասին և միասին աղոթել ՝ ներդաշնակորեն տրամադրվելով միմյանց նկատմամբ: Նման հավաքույթների շնորհիվ կամրապնդվի և մարդկանց սրտերում կծաղկի միմյանց հանդեպ միասնության և սիրո զգացումը»:

 

Աղոթքի ահռելի ազդեցությունը հասարակության կյանքի ձևի վրա քննարկվել է Արևմտյան Կասայի շրջանի ցեղապետերի կողմից: Նրանք ուրբաթ օրը հավաքվել էին խորհելու Պաշտամունքի Տան մասին:

 

Մպեմպե Բոպե Նգոկադիի գյուղապետն ասաց. «Մենք տեսնում ենք, որ բահայի աղոթքի հանդիպումներին մասնակցում են բազում տարբեր մարդիկ, մենք բոլորս միասին ենք գնում այս ճանապարհով: Աղոթքը դրական ազդեցություն է ունեցել: Գյուղը փոխվել է: Ես փոխվել եմ»:

 

Մարդիկ, ովքեր անընդհատ վիճում էին, կամ նույնիսկ միմյանց հետ չէին խոսում, - ավելացնում է նա, - այժմ միասին ներդաշնակ են: Աստծո Խոսքի զորությունն անչափելի է: Այն միավորում է նախկինում թշնամի եղած մարդկանց: Նույնիսկ ես, որպես այս ոլորտի ղեկավար, միշտ չէ, որ լեզու էի գտնում այլ պաշտոնյաների հետ, բայց այժմ մենք աղոթքի ժողովների միջոցով հասել ենք միասնության: Հենց այս է մեզ թույլ տվել բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Հենց սրանում է Պաշտամունքի Տան ուժը:

 

Հիմքի գցման արարողությունը համընկավ Բահայի Սուրբ օրվա՝ Բաբի ծննդյան տոնակատարության հետ: Ներկայիս առողջապահական կանոնակարգերը թույլ տվեցին գունեղ տոնակատարություն անցկացնել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցառումները: 

 

Արարողությունը, որը հեռարձակվեց ուղիղ եթերով և լուսաբանվեց ազգային լրատվական ալիքներով, ավարտվեց հիմքում խորհրդանշական քար դնելով այն տեղում, որտեղ պետք է կանգնեցվի նոր շենքը:

 

Ազգային Պաշտամունքի Տան կառուցման ծրագրի մասին հայտարարվեց 2012 թ. Այդ ժամանակվանից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության բահայիները ընտրում էին ճարտարապետներ և փնտրում հարմար տարածք այս եզակի կառույցը բարձրացնելու համար:

 

Պաշտամունքի այս Տունն ամբողջ աշխարհում կառուցվող բահայի մի քանի տաճարներից մեկն է, որից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ դիզայն, որն արտացոլում է աղոթքի և ծառայության միավորող դերը:

 

Կինշասայում Պաշտամունքի Տան դիզայնը ընտրելիս ճարտարապետները ոգեշնչվել են տեղի արվեստի գործերից, ավանդական կառույցներից և բնական միջավայրից: Կոնգո գետի պատկերը, որի վտակները ողջ երկրի անձրևաջուրը հավաքում են մեկ հոսքի մեջ, խորհրդանշում է աշխարհի մերձեցումը և միավորումը: Իսկ գմբեթի արտաքին հատվածը զարդարող նախշերը հիշեցնում են Կոնգոյի տարբեր ժողովուրդների արվեստի գործերը:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ