Ինչ կլինի ապագայում չգիտենք
Վաղվա օրը ինչ կբերի չգիտենք
Օրհնությամբ Աստծո դու ուղի ընտրիր
Վստահիր նրան և մի կասկածիր:
Կրկներգ
Աստծո օրհնությունն ամենուր փնտրիր
Հուսա ամեն պահ և արև կելնի
Աչքերով քո հեզ երկնքին նայիր
Եվ այն քեզ համար կլուսավորվի:
Ցուրտ ձմեռները կանցնեն կգնան,
Ու գարունները նորից ետ կգան,
Կամ գարունը նորից քեզ մոտ ետ կգա,
Նոր օրհնանքներ և կյանք քեզ կտա:
Կրկներգ
Բաշխիր բոլորին սեր, ուրախություն,
Ծառայիր մարդկանց, հոգիդ փայլեցրու,
Եվ օրհնանքներ անդադար կգան,
Հույսով միշտ նայիր դու վաղվա օրվան: