Դեպի Աստված տանող ճանապարհն ուղիղ է ու նեղլիկ: Բազմաթիվ արգելքներ կարող են փակել այն: Բուռն, սրտագին ու մշտական աղոթքի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել այդ արգելքները և ուղեցույց ստանալ այդ ճանապարհին: Աղոթքն օգնում է մեզ մոտենալ Աստծուն և չկորցնել սեփական առանձնահատուկ ճակատագրի տեսունակությունը: Ահա թե ինչու մենք պետք է մշտապես աղոթենք, որպեսզի Աստծո սիրո միջոցով մեր հոգիները կարողանան զարգանալ և հզորանալ, և մենք կարողանանք ամուր և հաստատ քայլել հավերժական երջանկության ճանապարհով: