Դեռահասության տարիքի հետ կապված թեմաները հուզում են համարյա բոլոր ծնողներին, քանի որ հենց այդ տարիքում են առաջանում կոնֆլիկտային իրավիճակներ՝ դեռահասների և ընտանիքի ավագ անդամների միջև։
Ծնողները հաճախ են օգտագործում այսպիսի արտահայտություն. «Մենք այդ տարիքում այդպիսին չենք եղել»։ Կարող է և չեն եղել, բայց պետք է նշել, որ ցանկացած դեռահաս անձ է, ով տարբերվում է իր անհատականությամբ և առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ տարիքին, նույնն են բոլոր սերունդների մոտ:
Արդարության Համաշխարհային Տունը` բահայի հավատի ղեկավար մարմինը գրել է, որ. «աշխարհի երիտասարդները հասարակությունը վերափոխելու կարողության ամբար են»: Երիտասարդության հոգևոր ուժերով շնորհման ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար: Ծրագրի մասնակիցները զարգացնում են համայնքներին ծառայելու իրենց կարողությունը:
Պատանեկան խմբակների նպատակների նպատակն է օգնել դեռահասներին զարգացնել առողջ բարոյական հիմք և օգնել նրանց ինքաարտահայտվել և ուղղել իրենց եռանդը հասարակությանը ծառայելուն:
Պատանեկան ծրագիրը բաղկացած է մի քանի մասից։ Մի մասը տարբեր թեմաներով գրքերի շարքի ուսունասիրումն է, որոնց թեմաները վերաբերվում են սոցիալական խնդիրներին ու մաթեմատիկական գաղափարներին, կամքի ազատությանն ու հոգևոր իրականությանը: Գրքերից յուրաքանչյուրը պարունակում է պատմություն իրենց հասակակցի մասին, ով նոր ճշմարտություններ է բացահայտում: Գլխավոր հերոսը կարող է իմանալ, թե ինչպես չհուսահատվել կամ զարգացնել տաղանդները՝ կյանքում հաջողության հասնելու համար: Գրքերը պատանիներին օգնում են զարգացնել տեքստի բովանդակությունը հասկանալու ունակությունները, ինչպես նաև ունենալ վերլուծող միտք և բարելավել գրելու հմտությունները` օգնելով նրանց որպես անհատ և որպես խումբ ավելի խորը մտորել այդ թեմաների շուրջ։
Ծրագիրը նաև ներառում է սպորտ, արվեստ և ծառայության նախագծեր` ավելի դինամիկ և հագեցած դարձնելով ուսուցման գործընթացը։ Յուրաքանչյուր խումբ ինքն է սահմանում հանդիպումների հաճախականությունը։ Օրինակ խումբը կարող է հանդիպել շաբաթական երեք անգամ: Մի օր նրանք կարող են պարզապես շփվել և ճանաչել իրար: Մյուս օրը կարող են զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ երաժշտական նախագծեր, երգեր և այլն։ Երրորդ օրը կարող են ուսումնասիրել գրքեր և քննարկումներ կազմակերպել:
Վարողները դասընթացներ են անցնում, որ սովորեն, թե ինչպես աշխատել այս տարիքային խմբի հետ և պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, որ կիսեն լավագույն փորձը: Շատ կարևորվում է այն հանգամանքը, որ վարողը կարողանա ստեղծել վստահության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրն առանց ընկճվելու կարտահայտի իր մտքերը։ Հանդիպումների ընթացքում պատանիները շփվում են միմյանց հետ, կիսվելով սեփական փորձով, դժվարություններով։ Այս շփումն օգնում է առավել կառավարելի դարձնել դժվարությունները, օգնել միմյանց դրանց հաղթահարելու գործում։ Այսպիսով ճշմարիտ ընկերության ստեղծումը ծրագրի անբաժանելի մասն է: Աբդուլ -Բահան այս թեմայի շուրջ ասել է.
Ստեղծեք այնպիսի հարաբերություններ, որոնց ոչինչ չի կարող տատանել: Կյանքի կոչեք մի հավաք, որը ոչինչ չի կարող քայքայել: Ունեցեք բանականություն, որը չի դադարում ձեռք բերել հարստություն, որը չի ոչնչացվի ոչնչով: Եթե սեր չլիներ, ի՞նչ կմնար իրականությունից:
Յուրաքանչյուր վարող հասկանում է, թե որքան շատ բան կարող է առաջարկել այս տարիքային խումբը, այդ պատճառով էլ նրանք ձգտում են պահպանել հարաբերություններն իրենց խմբի պատանիների հետ անգամ խմբի փլուզումից հետո:
Հայաստանում պատանեկան խմբակները գործում են 2008թ-ից: Նրանք ամանորյա հանդեսներ են կազմակերպում մանկապերտեզների երեխաների համար, այցելում են մանկատներ, տնկում են ծառեր ու ծաղիկներ, մաքրում են իրենց բակերը, տեսակավորում են աղբը և հաճախ բացօթյա միջոցառումներ են կազմակերպում բակերի երեխաների համար: Մեր պատանիներին հատկապես դուր է գալիս ձեռքով պատրաստել տարբեր իրեր և զբաղվել խոհարարությամբ: Արդեն ավանդույթ է դարձել գարնանային տոներին սեփական ձեռքերով պատրաստած իրերն անծանոթ կանաց ու աղջիկներին նվիրել, Ամանորն ու Զատիկը միասին տոնել, իսկ ամռանը միասին զբոսնել բնության գրկում: