Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչ ես տանելու քեզ հետ
Հոդվածներ

Ինչ ես տանելու քեզ հետ

Կյանքը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ այն նաև այն է, ինչպիսին մենք դառնում ենք այդ ամենի ընթացքում։ Երբ մարդը ապրում է պատահականության տրամաբանությամբ, նա օրը «անցկացնում» է, խնդիրները «լուծում է», հաճույքը «վերցնում է», բայց ներսում չի կառուցում այն հիմքը, որը վաղ, թե ուշ դառնալու է իր միակ իրական հենարանը։ «Կյանքի գաղտնիքը» գրքում կյանքի ընթացքը ներկայացվում է որպես մի մեծ պատրաստություն՝ ոչ թե վախով լի սպասում, այլ գիտակցված նախապատրաստվում․ ինչն է պետք քեզ, երբ բոլոր արտաքին շերտերը կընկնեն, երբ մնաս միայն քո իրական «ես»-ի հետ։ Ստորև բերված հատվածը հենց այդ տեղն է ցույց տալիս՝ որտեղ կեղծ փայլը դադարում է աշխատել, որտեղ ժամանակը դառնում է անփոխարինելի, և որտեղ կյանքի հարցը հնչում է ոչ թե «ինչքա՞ն հասցրեցիր ունենալ», այլ՝ «ինչպիսի՞ն հասցրեցիր լինել»։

 

Կա բարու և չարի երկու դրսևորումներ, պարգևատրման և պատժի օրենքի գործողության երկու ոլորտներ։ Առաջինը ակամա դրսևորումներն են։ Օրինակ, կրակը մեզ այրում է, որովհետև այդպիսին է նրա բնույթը։ Սնունդը պահպանում է մեր ուժը, քանի որ այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր և այլն։ Մյուս կողմից բարին ու չարը կարող են լինել գիտակցված ընտրության արդյունք, կախված այն բանից, թե ով է օժտված կամքով և իշխանությամբ։ Եթե մենք չափից շատ ենք ուտում, սկսում ենք վատ զգալ, իսկ հետո ասում ենք. «ես եմ մեղավոր, պետք չէր այսքան ուտել»։ Մենք ընդունում ենք, որ մեր տառապանքները որոշակի սահմաններ անցնելու, օրենքը խախտելու արդյունք են, և որ դրա հետևանքով անխուսափելիորեն ինչ որ ընդհատում է տեղի ունենում։ Եթե հարբած մեկը դիտավորյալ անցնում է կարմիր լույսի տակով, նա խախտում է իշխանությունների կողմից սահմանած օրենքը։ Նման դեդպքում մարդուն կարելի է ձերբակալել և դատարանի առջև կանգնեցնել՝ նրա դեմ երկու տեսակի մեղադրանք առաջադրելով։ Առաջինը՝ հարբածություն, որը հանդիսանում է ալկոհոլի բարձր աստիճանի հանդեպ ռեակցիա, երկրորդը՝ սահմանված օրենքի դիտավորյալ խախտում, քանի որ նա անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով։ Սակայն նա երկուսի համար էլ ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առջև և պատիժ կրել, չնայած առաջինը բնության օրենքների չմտածված անտեսման հետևանք էր, իսկ երկրորդը՝ իշխանությունների կողմից սահմանված օրենքի դիտավորյալ խախտում։

 

Մահվան պահին մենք հայտնվում ենք նման իրավիճակում՝ մեր հոգին ընդունվում է այնպիսին, ինչպիսին այն կա տվյալ պահին։ Ընտրությունը տեղի կունենա ավտոմատ կերպով, մենք կշեռքի վրա ենք։ Եթե մենք անտեսել ենք հոգևոր հիմնական օրենքները, որոնք պատասխանատու են մեր հոգու զարգացման համար, ապա մեր մեջ կհայտնաբերենք որոշ որակների անբավարարություն, ինչպես, օրինակ, թերսնման հետևանքով է առաջանում այս կամ այն տարրի անբավարարություն։ Եթե մենք դիտավորյալ ենք խախտել բարձրագույն իշխանության, այսինքն Աստծո կողմից հաստատված օրենքները, մենք ստիպված կլինենք վճարել դրա համար։ Դրանում է կայանում դրախտի և դժոխքի ողջ կոնցեպցիան։ Դրախտը վայր չէ, այն վիճակ է: Նույնը կարելի է ասել նաև դժոխքի մասին: Որքան հաճախ ենք մեր առօրյա կյանքում երջանկությունը դրախտ անվանում, իսկ խորը տառապանքի րոպեներին ասում, որ դժոխքում ենք գտնվում։ Իրականում և՛ մեկը, և՛ մյուսը գտնվում են մեր ներսում։ Մենք չենք գնում այնտեղ մահից հետո։ Մենք այն տանում ենք մեզ հետ։ 

 

Հաճույքի ժամը թռչում է, ինչպես մեկ ակնթարթը, իսկ տառապանքի րոպեն հավերժություն է թվում։ Մենք չպետք է մոռանանք այդ մասին, որպեսզի մահվան ժամանակ անհարմար դրության մեջ չհայտնվենք։

 

Այս աշխարհն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք գործել։ Այստեղ մենք աճում ենք ու զարգանում՝ փոխազդելով շրջակա միջավայրի հետ։ Ինչպես մեր մարմինն է մեծանում ու աշխատում, այնպես էլ զարգանում է մեր հոգին՝ նրբանկատ, տպավորվող և քնքուշ, մեր բոլոր գործողություններին արձագանքող։ Մահվան պահին հոգին անջատվում է մարմնից և լքում է ֆիզիկական աշխարհը։ Նրա հետ փոխազդեցության օրերն ավարտվում են և նա այլևս չի կարող զարգանալ։ Այն առանձնացված է իր կրողից և նախկին շրջապատից։ Այժմ այն ուղղակի գոյություն ունի։ Գոյության այդ վիճակը, սակայն, անհամեմատ ավելի հագեցած է, քան այն, ինչը մեր երկրային կյանքում մենք գիտակցել ենք որպես մեր էություն, մեր «ես»։ Այս տարբերությունն ամենայն հավանականությամբ կարելի է ավելի լավ պատկերացնել, եթե համեմատականներ անցկացնենք կինոֆիլմի հետ։ Քանի դեռ մենք գտնվում ենք այս աշխարհում, մենք ասես ֆիլմ ենք նկարում։ Ժապավենը հավերժացնում է ամեն ինչ՝ բնապատկերներ, ծաղիկներ, իրեր։ Ստեղծելով ֆիլմը՝ մենք մասամբ սահմանափակված ենք մեր գործողություններում․նա, ով գտնվում է Շվեցարիայում, չի կարող նկարահանել Սահարա անապատը։ Բայց ինչ-որ բանում մենք ամբողջական ազատություն ունենք, մենք կարող ենք ընտրել անկյունը, օրվա ժամը, սյուժեն։ Չէ՞ որ գրեթե նույնը տեղի է ունենում մեր կյանքի հետ՝ մենք, այսպես ասած ֆիլմ ենք նկարահանում, այն կարճ է, մի կադրը փոխարինում է մյուսին, և այդ կինոժապավենը մենք ինքներս ենք։

 

Տեսախցիկն անընդհատ աշխատում է, և մենք դեռ չենք հասցրել ինչպես հարկն է վայելել, զգալ և ըստ արժանվույն գնահատել բնապատկերը կամ փորձը, իսկ կադրն արդեն նկարահանված է, և մենք արդեն զբաղված ենք հաջորդ կադրով։ Երբ մենք մահանում ենք, մեր աչքերի առջև պտտվում է ողջ ֆիլմը։ Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր կադր անցնում է խիստ մեծացված, և էկրանին հայտնվում է այն, ինչը մենք առհասարակ չէինք պատրաստվում նկարել։ Ներքևի հատվածում աղբանոցի հատվածն ընկել է կադրի մեջ (մենք դա ընդհանրապես չէինք ցանկանում, սակայն ահա այն), ծաղկի թփի վրա անակնկալ կերպով տեսնում ենք թիթեռնիկներ, որոնք գունազարդ, շողշողալով թռչկոտում են նրա վրա․ թվում է թե պատահական գեղեցիկ հատված է, իսկ հիմա որքան է դա մեզ երջանկացնում։ Կարիք չկա բացատրելու, որ աղբանոց ասելով ի նկատի ունենք ինչ որ վատ սովորություններ կամ կոպտություն, կամ օրենքի դիտավորյալ խախտում, իսկ թիթեռնիկները բարի գործերն են, որոշակի զոհողությունները, որոնք մենք արել ենք, ինչ որ լավ ձեռքբերում, որով մենք հարստացրել ենք մեր հոգին՝ անգամ չկասկածելով, թե որքան գեղեցիկ է դա նայվում կողքից։

 

Մենք այլևս երբեք չենք կարող վերանկարել այդ տեսարանները՝ ժամանակը, տեղը, մարդիկ, ամեն ինչ անցել է։ Մեր ֆիլմը կարող է մեզ համար ուրախություն դառնալ։ Դա նշանակում է՝ մենք կվարձատրվենք համբերության ու այն ջանքերի համար, որ ներդրել ենք։ Կամ հնարավոր է, որ մենք այն միջակ ու ձանձրալի համարենք ու զղջանք, որ արդեն հնարավորություն չունենք ոչինչ փոխել, բարելավել այն։ Բայց կարող է պատահել, որ ինչ որ սարսափելի բան տեսնենք՝ սպանության տեսարան, դաժանության ակտ, անպարկեշտ արարք, ինչ որ բան, որը մեզ հանգիստ չի տալիս և իր մշտական ներկայությամբ պատիժ է հանդիսանում մեզ համար։ Դե ինչ կարող ես անել։ Այդ ֆիլմը, որն անմահացրել էր մեր մարմինը, մեր կյանքը, մեր ընտրած սյուժեն, արդեն անցյալում է։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ