Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ինչպես է մեղքի զգացումը խանգարում փոփոխություններին
Հոդվածներ

Ինչպես է մեղքի զգացումը խանգարում փոփոխություններին

Ամոթը վախեցնում է մարդկանց։ Անկախ նրանից՝ կրոնական համատեքստում, միջանձնային հարաբերություններում , թե որևէ այլ միջավայրում, երբ մարդիկ ամոթ են զգում, նրանք հակված են զզվանքով արձագանքել:

 

2015 թվականին անցկացված ուսումնասիրության ժամանակ հոգեբաններ Մյոնսու Լիմը և Յուն Յանը պարզել են, որ եթե ինչ-որ մեկը ամաչում է վարքագծի կամ համոզմունքի պատճառով, նա հաճախ պարզապես թաքցնում է իր այդ կողմը:

 

Բայց մեր հասարակությանը անհրաժեշտ են փոփոխությունների արդյունավետ մեթոդներ, ոչ թե պարզապես թաքցնել մեր տարբերությունները: Մենք պետք է լուծումներ տանք ռասիզմի, տարբեր խավերի բախման, շրջակա միջավայրի պահպանման  և նյութապաշտության հետ կապված խնդիրներին։ Մենք չենք ցանկանում, որ մարդիկ անամոթ լինեն և պատասխանատվության զգացում չունենան, բայց միաժամանակ չենք էլ ցանկանում ամոթի միջոցով մարդկանց դրդել փոփոխություններ կատարել,  քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ դա արդյունավետ չէ իրական վերափոխումների համար:

 

Նույնիսկ երբ մենք դիտմամբ երեսով չենք տալիս մարդկանց իրենց համոզմունքները, երբեմն մարդը միևնույն է ամաչում է: Օրինակ, ենթադրենք, ես խոսում եմ հարուստ ընկերոջս հետ բնապահպանական արդարության և այն մասին, թե ինչպես է դա անհամաչափ ազդում ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա, այդ ընկերը կարող է ամաչել իր անգործությունից և խնդրի վերաբերյալ անտեղյակությունից: Ենթադրենք, ես փորձում եմ ստիպել նրանց ամաչել, այլ ոչ թե ուղղակի նշում եմ խնդրի մասին: Այս դեպքում այդ ընկերն ավելի հավանական է, որ հեռանա խոսակցությունից՝ տարված լինելով այն փաստով, որ ես ամաչեցրի իրեն, այլ ոչ թե հեռանա խոսակցությունից՝ մտածելով, թե ինչպես կարող է նպաստել խնդրի լուծմանը: Ամոթի զգացումը միշտ  չէ, որ անօգուտ է, բայց մարդկանց դիտմամբ ամաչեցնելն ապարդյուն է:

 

Սակայն, ենթադրենք, մեր խոսակցությունն այն մասին էր, թե ինչպես նրանք կարող են ավելի լավ խթանել բնապահպանական արդարությունը: Այս դեպքում, ավելի հավանական է , որ ընկերս իր ամոթի զգացումը ուղղորդի իրավիճակը բարեփոխելուն` օգտագործելով ունեցած հնարավորությունները: Եթե ամոթը իրազեկության բարձրացման համար օգտակար գործիք չէ, մենք, հավանաբար, պետք է այն դեն նետենք և փոխարինենք ավելի արդյունավետ բանով:


Այսպիսով, ի՞նչը կարող է լինել ավելի արդյունավետ գործիք: Բահայի գրվածքները կրթությունը համարում են մարդկության խնդիրների ամենակարևոր լուծումներից մեկը: Կրթությունը լայն տերմին է. Մեզանից շատերը մտածում են պաշտոնական միջավայրերի մասին, որտեղ երեխաներին սովորեցնում են ակադեմիական հմտություններ, ինչպիսիք են մաթեմատիկան, լեզվական արվեստը, պատմությունը և գիտությունը: Թեև կրթության այս ոլորտը, անկասկած, անհրաժեշտ է, Բահայի գրվածքները նկարագրում են բարոյական և հոգևոր կրթության անհրաժեշտությունը:

 

Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի հիմնադիր և մարգարե Բահաուլլայի որդին, գրել է.

 

 Կյանքի ուղին այն ճանապարհն է, որը տանում է դեպի աստվածային գիտելիքներ և ձեռքբերումներ։ Առանց ուսուցման և առաջնորդության, հոգին երբեք չէր կարող դուրս գալ իր ստորին բնույթի պայմաններից, որը տգետ է և թերի: Միայն հոգևոր կրթությունը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր տգիտությունն ու մեր թերությունները:

 

 

Երբ մենք կիսվում ենք մեր գիտելիքներով, մենք միևնույնն է, կարող ենք պատահաբար մարդկանց ամաչեցնել իրենց վարքի կամ համոզմունքների համար: Բահայի գրվածքները առաջարկում են զարգացնել այնպիսի վերաբերմունք, որն օգնում է պահպանել առողջ և արդյունավետ փոխըմբռնումը:

 

Այդպիսի մոտեցումներից մեկը տակտի զգացումն է։ Բահաուլլան գրել է.

 

Մարդու իմացած ամեն բան չէ, որ կարող է բացահայտվել, և ոչ էլ այն բոլորը, ինչ կարելի է բացահայտել, կարող է ժամանակին լինել, և ամեն ժամանակին արված արտահայտություն չէ, որ կարելի է տեղին համարել այն լսողների համար: Նա նաև գրել է. «Թող գործերը, ոչ թե խոսքերը լինեն ձեր զարդը»։

 

 

Երբեմն մեր օրինակը կարող է ավելի ուժեղ լինել, քան խոսքերը, և հաճախ խելամիտ է սպասել մինչև այն պահը, երբ մենք հնարավորություն կունենանք անկեղծ զրույց վարել առանց ամաչեցնելու կամ դատելու:

 

Արդարության Համաշխարհային Տունը ասում է.

 

Սերն ու ներդաշնակությունը, շարժառիթների մաքրությունը, ընկերների մեջ անպահանջկոտ լինելը, համբերությունն ու դժվարություններին դիմակայելը, այս ամենը ստեղծում է վերաբերմունք, որով նրանք գործում են «առավելագույն նվիրվածությամբ, քաղաքավարությամբ, արժանապատվությամբ, հոգատարությամբ և չափավորությամբ և արտահայտում են  իրենց տեսակետները»: Յուրաքանչյուրը վայելում է լիակատար ազատություն և՛ դա անելիս, և՛ իր ապացույցները ներկայացնելու հարցում։ Եթե մյուսը հակասում է իրեն, չպետք է անհանգստանա, քանի որ եթե չլինի ուսումնասիրություն կամ հարցերի ու գործերի ստուգում, ընդունելի  տեսակետը  ոչ կգտնվի, ոչ էլ կհասկացվի։ Ճշմարտության նշույլները հայտնվում են միայն տարբեր կարծիքների բախումից հետո։

 

Ինչպես հաղորդակցման միտումներն ու սովորությունները, այնպես էլ ամոթից դեպի հանգիստ շփման  ու լիարժեք կրթության անցնելը կպահանջի համբերություն և հաստատակամություն, բայց դա այն ճանապարհն է, որը կտանի իրական ներդաշնակության և փոխըմբռնման հասարակության մեջ:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ