Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երեխայի դյուրագրգիռության պատճառները
Հոդվածներ

Երեխայի դյուրագրգիռության պատճառները

Երեխաները կարող են ագրեսիվություն ու անսանձություն արտահայտել, բայց եթե մանկավարժը ճնշում է երեխային, նրա բնավորության բացասական գծերն ավելանում են ամեն րոպե։

 

Փոքր երեխաները քիչ, թե շատ հակված են զայրույթի պոռթկումների, և մայրերը, բախվելով դրա հետ, բազմաթիվ դժվարություններ են ունենում։ Երբեմն նրանք ամբողջովին շփոթվում են, չեն հասկանում ինչ ձեռնարկել և ինչպես հասկանալ ստեղծված իրավիճակի իրական, անտեսանելի պատճառները։

 

Երեխան դեռ չի կարողանում կառավարել իր զգացմունքները։ Նա կամակորություններ է անում, նվնվում է, հետո սկսում է ոտքերը գետնով տալ, խաղալիքները գետնին շպրտել։ Անհանգստացած մայրը, փորձելով հանգստացնել երեխային, քնքուշ հարցնում է․ «Ինչու՞ ես գոռում։ Ինչու՞ ինձ չես ասում, թե ինչ է եղել»։ Բայց նրա բարությունն ու կարեկցանքը էլ ավելի է ուժեղացնում բարկության բռնկումը։ Մայրը, թույլ չտալով երեխային «սառչել», շարունակում է հարցաքննությունը, փորձում է իմանալ պատճառը։ Ինքն էլ չիմանալով, թե ինչպես բացատրի իր պահվածքը, երեխան ասում է առաջինը, ինչ գալիս է մտքին․ «Ես նարինջ եմ ուզում»։ «Բայց դու գիտես, որ մենք նարինջ չունենք,- համոզում է մայրը,- սպասիր, հայրդ շուտով կգա տուն, ու կգնանք կգնենք»։ Շատ լավ իմանալով, որ մայրը չի կարող հենց նույն պահին կատարել իր ցանկությունը, երեխան, այնուամենայնիվ, շարունակում է իրենը պնդել։ Չստանալով այն, ինչ ուզում է, նա բարկանում է, ու պահանջում է մի բան, որը նույնպես հնարավոր չէ անել և այլն։ Վերջապես, կորցնելով ինքնատիրապետումը, խորը զայրույթով, մայրը գոռում է տղայի վրա ու ապտակում նրան՝ դրանով իսկ սխալ գործելով։ Ֆիզիկական պատիժը, սպառնալիքներն ու վախեցնելը  երեխաների տաքարյունության դեմ պայքարելու ամենաանարդյունավետ միջոցներն են։ Հետագայում իրավիճակը կարող է կրկնվել, և երեխան ավելի ու ավելի շատ է համառություն ու ագրեսիվություն ցուցաբերելու։

 

Մի կին ինձ պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ունեցել է իր ութամյա տղայի դաստիարակության ժամանակ։

 

Մի անգամ տղան գիշերվա կեսին արթնանալով՝ մորը խնդրում է իր համար ջուր բերել։ Երբ մայրը նրան է մեկնում ջրով բաժակը, նա հարցնում է․

 

-Որտեղից ես վերցրել ջուրը՝ սառնարանից, թե ծորակից։

 

 -Ծորակից։ Խմիր ու հերիք է խոսես, չես թողնում քնեմ,- պատասխանում է մայրը։ Նրա խոսքերը երեխայի մոտ զայրույթ են առաջացնում։

 

-Այս ջուրը տաք է։ Իսկ ես սառն եմ ուզում։

 

Ոչ մի բան չպատասխանելով՝ մայրը վերցնում է ձեռքից բաժակն ու բերում այն, ինչ խնդրել է։ Բայց շուրթերը հազիվ բաժակին մոտեցնելով՝ տղան զայրույթով բղավում է․

 

-Ինչու՞ է ջուրն այսքան սառը։ Մի՞թե կարելի է այսքան սառը ջուր տալ։

 

-Հենց հիմա վերջ տուր։ Դու ինքդ էլ չգիտես՝ ինչ ես ուզում։ Սա սառնարանից է։ Դու չասացի՞ր, որ սառը ջուր ես ուզում,- իրեն հազիվ զսպելով պատասխանում է մայրը։ Բայց երեխային կարգի հրավիրելու բոլոր փորձերն էլ ավելի են բարկացնում նրան։

 

-Ես չեմ ուզում խմել այս ջուրը։ Սա համով ջուր չի,- լացակումած բղավում է նա։

 

Դյուրաբորբոքությունը, անհանգստությունը, համառ անհնազանդությունը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Այսպիսով, մեկը զայրույթ է արտահայտում հագուստի պատճառով, մյուսը՝ ուտելիքի, երրորդը՝ տանել չի կարողանում, երբ իրեն նկատողություն են անում, չորրորդը այդկերպ բողոքում է ծնողների որոշ կոնկրետ գործողությունների դեմ։ Սակայն մեծամասամբ, երեխաների նման պահվածքի պատճառը հետևյալում է․

 

1․ Ֆիզիկապես թույլ (օրինակ՝ սխալ սնունդի պատճառով), ցավագին զգայուն, տպավորվող երեխաները շատ ավելի հաճախ են հակված նյարդային բռնկումների, քան մյուսները։ Նրանք հեշտությամբ նեղանում են, բարկանում, չեն կարողանում տանել կոպտությունն ու անգամ չնչին անհարմարությունները, հաճախ են կատարում անցանկալի արարքներ։ Դյուրագրգիռությունն ու նյարդայնությունը կարող է բերել քրոնիկ հիվանդությունների, էմոցիոնալ խանգարումների և այլ բացասական հետևանքների։

 

2․ Ծնողական սխալ դիրքորոշումը կարող է հանգեցնել ուժեղ էմոցիոնալ ռեակցիաների, վրդովմունքի, անհիմն բարկության։ Օրինակ, եթե ծնողներն ամեն ինչում ներողամիտ են երեխայի նկատմամբ, կատարում են նրա յուրաքանչյուր ցանկություն ու քմահաճույք՝ դրանով իսկ խանգարելով ինքնուրույնության ձևավորմանը, ապա նա, բնականաբար, կմեծանա դյուրաբորբոք ու նյարդային։ Երեխայի մոտ կառաջանա շրջապատող մարդկանց գերիշխելու միտում։ Նա կսովորի հատուկ վերաբերմունքին, իսկ ամենամտերիմներիի հանդեպ կարող է անգամ բռնություն կիրառել։ Պետք է ասել, որ երես առած երեխան այն երեխան է, ով մշտապես գտնվում է դյուրաբորբոք վիճակում, քանի որ կյանքը չի ենթարկվում նրա ցանկություններին։ 

 

Զգացմունքների բուռն, անսանձ արտահայտումը պետք է չափազանց թույլ էմոցիոնալ ռեակցիաներին հավասար անհանգստություն առաջացնի ծնողների մոտ և նրանք պետք է ձգտեն ջրի երես հանել դրա առաջացման պատճառները։ Մենք մեր հերթին առաջարկում ենք ծնողներին ուշադրություն դարձնել հետևյալին․

 

1․ Ֆիզիկապես թույլ, դյուրագրգիռ, անհավասարակշիռ երեխաներին հարկավոր է ցույց տալ մասնագետին, և եթե կարիք լինի, բուժում անցնել հոգեբանի մոտ, ով կօգնի նրան ավելի հանգիստ դառնալ։ Տպավորվող երեխաների համար հատկապես վնասակար է նյարդային լարվածության ու կոնֆլիկտների մթնոլորտը։ Նման երեխաներին պետք է վերաբերվել հանգիստ, հանդարտ, բարյացակամ։ Նրանք, միանշանակ, ավելի շուտ բուժօգնության կարիք ունեն, քան պատժի ու կարգապահության, կտրուկ միջոցները չեն կարող նրանց օգուտ բերել ու ազատել բարկության պոռթկումներից։

 

Շատ ծնողներ ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաների ապրումների ու էմոցիոնալ արձագանքների վրա՝ դրանով իսկ ապագայում իրենց ապահովելով «արցունքների օվկիանոսով»։ Ճիշտ այնպես, ինչպես վարակի հետ պետք է պայքարել նախքան հիվանդությունը չի ազդել ողջ մարմնի վրա, այդպես էլ երեխայի զգացմունքները հարկավոր է դաստիարակել, արմատախիլ անել բացասական արտահայտումներն ու ամրացնել ամեն դրականը։

 

2․ Ծնոնղերը չպետք է օգտագործեն երեխայի քմահաճույքները, կարգապահության պահպանումը նրանցից հաստատակամություն է պահանջում։ Երեխաները շատ զգայուն են ծնողների արձագանքի նկատմամբ։ Աստիճանաբար երեխան կսովորի զսպել իրեն և կգա այն գիտակցմանը, որ իր ոչ բոլոր ցանկություններն են կատարվելու, լացուկոծն արդյունք չի տա և ծնողները տեղի չեն տա իր քմահաճույքներին։

 

Սակայն եթե երեխայի մոտ դյուրագրգռությունը, չափից դուրս զգայունությունն ու դյուրաբորբոքությունը չեն անհետանում, ծնողներին հարկավոր է դիմել մանկական հոգեբանին, քանզի անցանկալի պահվածքի իրական պատճառը կարող են լինել քրոնիկ հիվանդություններն ու մտավոր խանգարումները։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ