Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Երազները և նրանց հոգևոր իմաստը
Հոդվածներ

Երազները և նրանց հոգևոր իմաստը

Երազները կարող են շատ կարևոր հոգևոր իմաստ ունենալ, եթե մենք ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ նրանք մեզ ասում են: 


Ես տեսել եմ երազներ, որոնք ինձ պատկերացում են տվել այն մասին, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը, և երազներ, որոնք ինձ նախազգուշացրել են պոտենցյալ  ողբերգության մասին:


 Չորս տարի առաջ երազումս տեսա, որ հայրս սրտի կաթված է ստացել և մահացել է: Հետո երազումս ես արթնացաե վախից  և ամեն ինչ պատմեցի մորս: Ի զարմանս ինձ` նա հանգիստ պատասխանեց. «Լավ, նշանակում է մենք այդ կարող ենք կանխել»: Հետո ես արթնացա: Ավելորդ է ասել, որ ես ինձ շատ շփոթված ու վրդովված էի զգում: Ես ամեն ինչ պատմեցի մորս և ապշեցի այն բանից, որ նա ասած նույնը, ինչ ասել էր երազումս. «Լավ, նշանակում է մենք այդ կարող ենք կանխել»:


Ակնհայտ է, որ այդ երազը կանխազգացում էր, որովհետև մոտավորապես մեկ տարի հետո հայրս ծանր հեմոռագիկ կաթված ստացավ: Նրա բժիշկը մորս ասաց, որ փրկվելու և գիտակցության գալու հավանականությունը շատ փոքր է: Նման ծանր կաթված ունեցող մարդը սովորաբար կոմայի մեջ է մնում, և եթե նա նույնիսկ արթնանա, այլևս երբեք առաջվանը չի լինի:


Բարեբախտաբար, հայրս չմահացավ, բայց նրա վիճակը շատ ծանր էր, և նա հիվանդանոցում պառկեց մի ամբողջ ամիս: Այդ ընթացքում աղոթքի ուժի շնորհիվ մենք բազմաթիվ հրաշքներ ենք ապրել, որովհետև երբ նա հիվանդ էր, հարյուրավոր ընկերներ, հարազատներ և բարի օտարներ ամբողջ աշխարհում աղոթում էին նրա բուժման համար:


Ես հաստատապես հավատում եմ, որ այդ բոլոր աղոթքները հանգեցրին նրա լիակատար ապաքինմանը: Մենք գուցե չկարողացանք կանխել նրա կաթվածը, բայց կանխեցինք նրա մահը: Այս կոնկրետ երազը իսկական կանխազգացման օրինակ է, քանի որ այն, ինչ ես երազումս տեսա, ավելի ուշ տեղի ունեցավ իրական կյանքում:

 

Աբդուլ-Բահան, Բահայի հավատի հիմնադրի որդին և Բահայի գրվածքների մեկնաբանը բացատրում է, որ գոյություն ունի երազների երեք տեսակ: 

 


Գոյություն ունի երազների երեք տեսակ: Դրանցից մեկն իրական տեսիլքն է` նման վաղորդյան լույսի և մեկնաբանության կարիք չունեցող: Նույնը կատարվում է նաև այն բանի հետ, ինչը տեսանելի է: Բայց մարդկանց մեծ մասը սովորաբար նման երազներ չեն տեսնւմ: Յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում կարող է պատահել, որ նրա սիրտն ու միտքը զերծ լինեն կեղծ ենթադրություններից: Այդ ժամանակ այն ամենը, ինչ հայտնաբերում է հոգին, համապատասխանում է ստացված արտացոլմանը: 


Երազների երկրորդ տեսակը մեկնաբանության կարիք ունի, որովհետև տեսնողի բանականությունն ու սիրտը ունենում են կեղծ ենթադրություններ: Երբ հոգևոր ճանապարհորդությունն ավարտված է, այն մեկնաբանություն է պահանջում, իսկ կեղծ մտքերը պետք է առանձնացվեն հոգևոր հայտնագործություններից: Հոգին նման է բարակ սպիտակ կտորի: Ցանկացած գույն, որն ավելացնեք նրան, այն կստանա, և դա իրական է: Սակայն եթե կտորն արդեն իսկ գույն ունի, որը տարբերվում է սպիտակից, դա անիրական է: Օրինակ, եթե կտորը դեղին գույնի է, իսկ դուք նրան ավելացնում էք կապույտ գույն, այն կդառնա կանաչ: Դրանից հետո հարկավոր է առանձնացնել դեղին գույնը, մինչև որ կապույտ գույնը երևա: Սա է մեկնաբանությունը: 

 

Երազի մեկ այլ տեսակ է անորոշ երազը: Օրինակ, ցերեկը տղամարդը կռվի և վիճաբանության մեջ էէ ընկնում:Ավելի ուշ` երազում, նա տեսնում է նույն հանգամանքները: Սա անորոշ երազ է: Այն չունի մեկնաբանություն և բացահայտումներ չի պարունակում: Մինչ մարդը այդ երազում կտեսներ, նրան համակել էին մոլորությունները: Պարզ է, որ այսպիսի երազը չունի մեկնաբանություն և շփոթեցնող է: 

 

Այսպիսով, որոշ երազներ մեզ իրական տեսլական են առաջարկում, ոմանք շփոթեցնում են, ոմանք էլ մեկնաբանության կարիք ունեն: Երազը, որը ժամանակին Աբդուլ-Բահան տեսավ ապագայում իր մահվան մասին, հիանալի օրինակ է, ինչը նրա մտերիմները սխալ մեկնաբանեցին: 


Մի քանի շաբաթ անց, երբ Աբդուլ-Բահան զբաղեցնում էր իր տան պարտեզի մեկուսացված սենյակը, նա իրեն շրջապատող մարդկանց մեկ այլ երազ պատմեց: «Ես երազ տեսա,- ասաց նա,- և Բահաուլլան եկավ և ասաց Ինձ. Քանդի’ր այդ սենյակը»: Ներկաներից ոչ մեկը չհասկացավ այս երազի իմաստը, մինչև որ նրանք չտեսան նրա մահը, և բոլորին պարզ դարձավ, որ սենյակ ասելով նկատի ուներ Նրա մարմնի տաճարը:


 Չնայած Աբդուլ-Բահան հասկանում էր իր երազի իմաստը, նրա սիրելիները չկարողացան ճիշտ մեկնաբանել այն: Նրանց ցանկությունը, որ Աբդուլ-Բահան ողջ մնա և իրենց կողքին լինի, գուցե պղտորեց նրանց միտքը: Այսպիսով, նրանք ենթադրեցին, որ երազը վերաբերում էր ֆիզիկական վայրին, ոչ թե Աբդուլ-Բահայի երկրային մարմնին: Այդ երազը պատմելուց կարճ ժամանակ անց Աբդուլ-Բահան մահացավ խաղաղ քնի մեջ:


Երազների աշխարհում մենք այցելում ենք հատուկ վայր, որտեղ Աստված կարող է մեզ տալ ոչ թե պարզապես կանխատեսում, այլ մտքի փայլատակում, եթե մենք ունենք մաքուր, ազատ մտքեր և սրտեր: Մեզ մնում է միայն հարցնել: Արդյո՞ք մենք կարող ենք խնդիրները լուծել երազների աշխարհում.


Որքա՞ն հաճախ է պատահում, որ արթուն ժամանակ մարդը մտածում է մի հարցի մասին, բայց չի կարողանում լուծել այն: Հետո երազների աշխարհում պատահում է, որ պատասխանը գտնվում է: Հաճախ նման երազը ճշմարիտ երազ է, քանի որ տեսածը ակնհայտ է դառնում արտաքին աչքին ՝ առանց մեկնաբանություն պահանջելու:


Օրինակ, երբ մայրս ստեղծագործական ճգնաժամի մեջ է, նա քնելուց առաջ ոգեշնչում է խնդրում: Երբ արթնանում է, նրա գլխում մտքեր են ծագում և նա հաստատ գիտի, թե ինչ պետք է անել: Հիանալի է, որ երազների աշխարհը կարող է օգնել մեզ, և որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել ՝ մեր մտադրությունները հայտնի դարձնելու համար: Այսպիսով, երբ այժմ գիտեք, ի՞նչ կցանկանայիք երազների աշխարհից:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ