Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Դու լույս եղիր մթության մեջ
Երգեր

Դու լույս եղիր մթության մեջ

Երգը գրվել է Բահաուլլայի խոսքերի հիման վրա:

 

Առատաձեռն եղիր հարստության մեջ և վեհանձն աղքատության մեջ: Արժանի եղիր մերձավորիդ վստահությանը և նայիր նրան բաց և բարի հայացքով: Աղքատի համար եղիր գանձարան, խորհրդատու հարուստի, կարիքավորի խնդրանքին արձագանքող, քո գրավականի սրբության պահապանը: Արդար եղիր դատողություններում և ուշադիր խոսքում: Կեղծավոր մի եղիր և խոնարհ եղիր ցանկացած մարդու առաջ: Լույս եղիր մթի մեջ թափառողների համար, ուրախություն` տխրածների համար, ծով` ծարավների համար, աղքատների համար` ապաստան, ճնշվածների համար` պահապան և օգնական: Թող մաքրությունը և ճշմարտացիությունը առանձնացնեն քո բոլոր արարքները: Ճամփորդի համար տուն եղիր, տառապողի համար` բալասան, փախստականի համար` վստահելի ամրոց: Կույրի համար եղիր աչքեր և մոլորվածի համար եղիր ճանապարհը լուսավորող կրակ: Եղիր ճշմարտության երեսի զարդ, հավատարմության գլխի դափնի, առաքինության տաճարի սյուն, մարդկության մարմնի կյանքի շունչ, արդարադատության զորքի դրոշ, առաքինության երկնակամարի աստղ, մարդկային սրտի հողը սնուցող ջուր, գիտելիքի օվկիանոսի տապան, ողորմածության երկնքի արև, իմաստության թագի գոհար, քո սերնդի երկնքի պայծառ լուսատու, հնազանդության ծառի պտուղ:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ