Մենք գիտենք, որ Աստված Ամենագետ է և Ամենաիմաստուն: Նա գիտի, թե մենք ինչ ենք ուզում և ինչի կարիք ունենք: Այդ դեպքում էլ ինչու՞ աղոթել: Աստված մեր աղոթքների կարիքը չունի, սակայն մեր հոգիների զարգացումը կախված է աղոթքից, քանի որ աղոթքը հոգու սնունդն է: Երբ մենք աղոթում ենք, հոգևոր սնունդ ենք ստանում: Սիրո կապանքներով մենք կապվում ենք աստվածային աշխարհներին` արժանանալով Աստծո օրհնությանը: Աղոթքը զարգացնում է հոգևոր բարիքներով բերկրալու և իսկական երջանկություն ճաշակելու մեր կարողությունը: