Ամբողջ երկրագնդում Բահաուլլայի հետևորդները և նրանց ընկերներն անկեղծորեն ձգտում են ներդրում ունենալ իրենց համայնքների բարեկեցության և հասարակության առաջընթացի մեջ: «Բացելով մեր սրտերը» ֆիլմը ցույց է տալիս գյուղական և քաղաքային հարևանությունների փորձը: Այստեղ կենսունակ համայնքների կառուցման գործընթացն առաջ է գնում նորը սովորելու պատրաստակամության շնորհիվ: Ինչպես Բահաուլլան է ասել անհատներն ու համայնքները սովորում են «իրականության և գործողությունների վերածել գրվածը»: