1921թ Աբդուլ-Բահայի մահվան ժամանակ, համեմատաբար փոքր բահայի համայնքը չնայած վշտացած էր, բայց հույսով ու խիզախությամբ էր նայում ապագային և կենտրոնացել էր Աբդուլ-Բահայի հորդորների վրա: Աբդուլ-Բահան հստակ ցուցումներ էր տվել, թե ինչպես պետք է համայնքը աճի, զարգանա և ավելի շատ ծառայի մարդկությանը: Այդ ժամանակներից ի վեր Բահաուլլայի հետևորդներն աներևակայելի զոհաբերությունների գնով ձգտում են կյանքի կոչել այդ ղեկավարությունը՝ ճամփորդելով երկրագնդի ամենահեռավոր անկյուններ: Ֆիլմը ցուցադրում է հարյուրամյա ջանքերից ու փորձից նշույլներ, որոնք իրականացնում է աճող բահայի համայնքը և նկարագրում է այն ուղին, որը բերել է ներկայիս համայնքի սկսումներին: Այժմյան բահայի համայնքի նպատակն է ներդրում կատարել այնպիսի աշխարհի արարմանը, որը հիմնված կլինի մարդկության միասնության սկզբունքի վրա: