Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Արդարության և աղքատության փոխկապակցվածությունը
Հոդվածներ

Արդարության և աղքատության փոխկապակցվածությունը

Բահայի ուսմունքներն ասում են, որ եթե մենք իսկապես ուզում ենք մարդկության համար աղքատությունից զերծ ապագա ունենալ, այդ հնարավորությունն անխզելիորեն կապված է արդարության հաստատման հետ: 

 

Բայց ինչպե՞ս է այս գաղափարն իր արտացոլումը գտնում անհատի կյանքում: Կան մի քանի հստակ ցուցումներ, որոնք նկարագրում են այն ձգտումները, խեղաթյուրված արժեքներն ու կյանքի ոճը, որը տանում է և երբեմն արգելափակում է մեր ընտանիքում ու շրջապատում արդարության ստեղծումը: Մեր սոցիալական կյանք արդարություն բերելու համար մենք անխուսափելիորեն փոխարինում ենք այդ ընդունված արժեքներից մի քանիսը մյուսներով: Այստեղ հիշատակվում են մի քանի արժեքներ, որոնք արգելափակում են այն:

 

Մարդու փառքն ու պատիվը չի կայանում կարողության ու հարստության մեջ, հատկապես այնպիսիններում, որոնք վաստակվել են անօրեն կերպով` շորթման, յուրացման ու կաշառքի միջոցով, շահագործվող բնակչության հաշվին: Մարդկային աշխարհում բարձրագույն պատիվը, վեհանձնությունն ու մեծությունը և այս ու ապագա կյանքում ճշմարիտ երջանկությունը կայանում են արդարության ու ազնվության, սրբության ու նյութականին կապված չլինելու մեջ: Եթե մարդն ուզում է տարբերվի, նա պետք է լինի բավականաչափ խնայող, ձգտի բարելավել երկրում աղքատների վիճակը, ընտրի արդարության ու անկանխակալության ուղին և կանգնի կենսուրախ ծառայության ուղու վրա:

 

…սոցիալական խնդիրների ու տնտեսական հարցերի լուծումը պետք է հիմնված լինի բացառապես արդարության սկզբունքների վրա։

 

Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան գրել է այն կարևոր դերակատարման մասին, որը պետք է խաղան երկրի ղեկավարները արդարության հաստատման ու աղքատության վերացման գործում: 1800-ականների կեսերին, երբ Նրան աքսորել էին Ադրիանապոլիս, Նա աշխարհի  ղեկավարներին ուղարկեց նամակ, որտեղ ասվում էր, որ Աստված նրանց է պատասխանատու համարում իրենց հասարակությունների անմխիթար վիճակի համար: Աշխարհի առաջնորդներին ուղղված աքսորյալի ու բանտարկյալի այս աննախադեպ նամակներում դատապարտվում է նրանց գործած ագահությունները, պատերազմը, ճնշումները և աղքատ ժողովրդին իրենց շահերին ենթարկելը:                 

 

Աստված ձեր ձեռքում է դրել մարդկանց կառավարման ղեկը, որպեսզի կարողանաք ազնվորեն ղեկավարել նրանց՝ պաշտպանել ճնշվածի իրավունքները և պատժել օրինազանցներին: Եթե ​​դուք անտեսում եք այն պարտքը, որը Աստված սահմանել է ձեզ համար իր Գրքում, ձեր անունները կթվարկվեն անարդարների անունների մեջ: Իսկապես, ձեր սխալը ծանր կլինի։

 

Այս առաջին նախազգուշացումը լուրջ մարտահրավեր նետեց թագավորներին ու կառավարիչներին։

 

Եթե ​​չես կարող կանգնեցնել բռնակալի ձեռքը, եթե չես կարող պաշտպանել ճնշվածի իրավունքները, ապա ի՞նչ իրավունք ունես պարծենալ ժողովրդի առջև: Ինչո՞վ կարող ես իրավմամբ հպարտանալ:  Դուք հպա՞րտ եք ձեր ուտելիքով ու խմիչքով, ձեր գանձարաններում հավաքած հարստությամբ, զարդերի բազմազանությամբ ու արժեքով, որով պճնվում եք: Եթե ​​իսկական փառքը բաղկացած լիներ այդպիսի անցողիկ իրերից, ապա երկրագունդը, որի վրա դուք քայլում եք, պետք է պարծենար ձեզնով, որովհետև այն աջակցում է ձեզ և Ամենազորի հրամանով շնորհում այդ իրերով:

 

Ո՜վ երկրի թագավորներ, մենք տեսնում ենք, թե ինչպես եք ամեն տարի ավելացնում ձեր ծախսերը և դրանց բեռը տեղափոխում ձեր հպատակների վրա: Սա լիովին անարդար է: Զգուշացե՛ք այս Վիրավորվածի հառաչանքներից ու արցունքներից և ավելորդ բեռ մի դրեք ձեր ժողովուրդների վրա: Մ՛ի թալանեք նրանց ձեր՝ պալատները կառուցելու համար, ավելին, նրանց համար ընտրեք այն, ինչ ընտրում եք ձեզ համար։

 

Ո՜վ երկրի ղեկավարներ: Հաշտություն հաստատեք միմյանց հետ, որպեսզի զենքի կարիք չունենաք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պաշտպանում են ձեր տարածքները և ունեցվածքը: Զգուշացե՛ք Ամենագետի, Հավատարիմի խորհուրդն անտեսելուց:

 

Միացե՛ք, ով երկրի թագավորներ, որովհետև դրանով ձեր միջև եղած տարաձայնությունների փոթորիկը կթուլանա, և ձեր ժողովուրդը խաղաղություն կգտնի, եթե դուք նրանցից եք, ովքեր հասկանում են:

 

Երբ այս միջազգային հաշտեցումը տեղի ունենա, և դա անխուսափելի, բացարձակ համաշխարհային անհրաժեշտություն է, մարդկության շարունակական հասունացման վերջին փուլը, այն կարող է կտրուկ նվազեցնել աշխարհում ռազմական ծախսերի ներկայիս մակարդակը: Ռազմական խնդիրների վրա ծախսվող հսկայական գումարներն ամբողջությամբ կարող են վերացնել աշխարհում սովն ու աղքատությունը և կրթել երկրի յուրաքանչյուր երեխայի: Պատկերացրեք աշխարհն առանց պայքարի, աշխարհ, որտեղ բոլոր երեխաները հաճախում են դպրոց, մի աշխարհ առանց սարսափեցնող աղքատության ու անտունների:

 

Գիտելիքը բավարար չէ, հուսով ենք, որ Աստծո սիրով դա գործնականում կիրականացնենք: Սա պահանջում է հոգևոր համընդհանուր ուժ։ Իմանալ, որ կարելի է հասնել կատարելության, լավ է, իսկ այդ ճանապարհով առաջ գնալն ավելի լավ է: Մենք գիտենք, որ աղքատներին օգնելը և ողորմած լինելն Աստծուն հաճելի է, բայց միայն գիտելիքը չի կարող կերակրել սովածին, և աղքատները չեն կարող խիստ ձմռանը տաքանալ գիտելիքներով կամ խոսքով, մենք պետք է Սիրառատ բարության գործնական օգնություն ցուցաբերենք։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ