Աղոթքը «զրույց է Աստծու հետ»: Այդպիսով, աղոթելով` մենք խոսում ենք Աստծո հետ: Եթե մարդ ճշմարիտ է սիրում, ապա նրա ամենաբուռն ցանկությունն է լինել իր սիրեցյալի կողքին և շփվել նրա հետ: Մեր աղոթքը պետք է լինի սիրո հաղորդակցություն մեր Արարչի` Միակ Ճշմարիտ Աստծո հետ: Աղոթքի ժամանակ մենք, որ այնքան թույլ ենք, կարող ենք դիմել Աստծուն և խնդրել Նրա օգնությունը: Պետք է միշտ հիշենք, որ աղոթքն իր անաղարտ ձևով մեզ մերձեցնում է Աստծուն և օգնում հասնել աստվածային ներկայությանը: