Ինչպես մեր մարմինները սննդի կարիք ունեն ճիշտ զարգացման համար, նույն կերպ էլ մենք պետք է պարբերաբար աղոթենք, որ աջակցենք մեր հոգևոր առողջությանը: Աղոթքը սնունդ է հոգու համար, այն ամրապնդում է Աստծո հանդեպ մեր սերն ու մոտեցնում մեզ Նրան: “Գոյության աշխարհում չկա ավելի քաղցր բան, քան աղոթքը... Ամենաօրհնյալ վիճակն աղոթքի և աղաչանքի վիճակն է:” Աղոթքի վիճակում ապրելու համար բավարար չէ պարզապես սուրբ տաղեր արտասանել նվիրվածության պահերին, դա նաև ենթադրում է, որ օրվա ընթացքում մենք պետք է մեր սրտերն ուղղենք առ Աստված: