Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Սոցիալական գործողություններում Հայաստանի բահայիների ջանքերն ուղղված են բոլոր խավերի մարդկանց սոցիալական և նյութական բարեկեցությանը խթանելուն՝ անկախ նրանց համոզմունքներից և ծագումից: Նման ջանքերը պայմանավորված են մարդկությանը ծառայելու և սոցիալական կառուցողական փոփոխություններ խթանելու ցանկությամբ: Սոցիալական գործողության տարրերից է ոլորտին վերաբերող կրթական ծրագրերը: Սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրները կարող են բարդ լինել, իսկ բահայինների ջանքերը զարգացման այս փուլում համեստ են: Դրանք սովորաբար իրականացվում են մարդկանց փոքր խմբերի կողմից՝ մի տարածքում, որտեղ լայնորեն առաջարկվում են կրթական ծրագրեր: Հայաստանում բահայի համայնքը սոցիալական ծրագրեր է իրականացնում հարևանության մակարդակում կրթության, սանիտարական մաքրության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտում:
  

Այն հարևանություններում, որտեղ բնակվում են բահայիներ, նրանք կազմակերպում են պարզ, բայց շարունակական նախագիծ՝ մեր համեստ ներդրումը կայանում է նրանում, որ մենք բնակչության հետ միասին կազմակերպում ենք շաբաթօրյակներ, ներկում ենք ծառերը, նստարաններն ու տաղավարները, կազմակերպում ենք անգլերենի, դիզայնի, դասապատրաստման և այլ ոլորտների դասընթացներ: Համայնքն իրականացնում է կրթական ծրագիր, որը զարգացնում է հետևյալ գիտելիքներն ու մտածողությունը: Երիտասարդները միասին մտորում են հասարակությանը ծառայելու կարևորության, իրենց տաղանդները բացահայտելու և կիրառելու մասին, զարգացնում են բարոյական առաջնորդ լինելու տեսլականը: Նյութերից որոշները զարգացնում են նրանց մաթեմատիկ և անալիտիկ մտածողությունը: Այս կրթական ջանքերը ինտեգրվում են և օժանդակում են այդ սոցիալական գործողությունների ջանքերը: Բահայիների համաշխարհային փորձը հուշում է, որ արդյունավետ սոցիալական ջանքերը պետք է ներառեն մի քանի բաղադրիչներ՝ կրթական գործընթաց, համագործակցություն տեղի բնակչության և պետական ու ոչ պետական կառույցների հետ, հետևողականություն և շարունակականություն: