Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Շողի Էֆֆենդին (1897-1957թթ) եղել է Բահայի հավատի Պահապանը 1921-1957թթ: 1908թ. նրա պապը՝ Աբդուլ-Բահան կազմեց մի փաստաթուղթ, որն անվանեց ՙՙԿամք և Կտակՙՙ: Այդ փաստաթղթում նա հաստատեց ՙՙՊահապանությանՙՙ ինստիտուտը: Բահայի ուսմունքները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր իր ավագ թոռանը` Շողի Էֆֆենդի Ռաբանիին, ով ստացավ ,Բահայի հավատի Պահապանե տիտղոսը: Ինչպես Աբդուլ-Բահան Բահաուլլայի կամքով անվանվեց հավատի Կենտրոնակետ և Մեկնաբան, այնպես էլ Պահապանն օժտվում էր անվիճելի հեղինակությամբ ուսմունքին վերաբերող բոլոր հարցերում: Այսպես հավատը խուսափեց աղանդների բաժանվելուց: 


Շողի էֆֆենդին ծնվել է 1897թ Աքքայում, Իսրայել: Մանուկ ժամանակ եղել է իր պապու քարտուղարը: Այնուհետև անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանում: Հետագայում դա օգնեց նրան դառնալ բահայի սուրբ գրքերի հեղինակավոր թարգմանիչը: Նրա ջանքերի շնորհիվ Բաբի, Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի` կրոնի գլխավոր անձանց, գրավոր ժառանգությունը թարգմանվեց և հրատարակվեց ավելի քան ութ հարյուր լեզուներով: Ամբողջ աշխարհում կառուցվեցին պաշտամունքի տներ, բահայի դպրոցներ, հավատի վարչական և համայնքային կենտրոններ, ձեռք բերվեց մեծ քանակությամբ անշարժ գույք: Բահայիների համաշխարհային համայնքը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցվեց որպես Տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեին կից խորհրդակցական կարգավիճակով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն: Պահապանի երկու գլխավոր պարտականություններն էին բահայիների ուսմունքների մեկնաբանությունը և համայնքի ղեկավարությունը:

 


1921-1963թթ. միջև ընկած ժամանակաշրջանը Բահայի հավատի պատմության մեջ նշանավորվում է մի շարք կարևորագույն նախաձեռնություններով, որոնք ձեռնարկել էր Շողի Էֆֆենդին որպես հավատի Պահապան: Հատկապես հետաքրքիր են նրա գործունեության չորս ուղղությունները`  Բահայի հավատի համաշխարհային կենտրոնի զարգացումը, Բահաուլլայի ուսմունքների թարգմանությունն ու մեկնաբանումը, կառավարման համակարգի ամրապնդումը և Աբդուլ-Բահայի հավատի տարածման նախագծի իրականացումը: Պահապանի պաշտոնը ստանալուց անմիջապես հետո Շողի Էֆֆենդին իր վրա վերցրեց Հայֆայի ծովախորշին կից գտնվող հավատի համաշխարհային կենտրոնի շինարարության ղեկավարությունը: Նա կառուցեց դամբարաններ Բահաուլլայի և Բաբի աճյունների համար: Տնկվեցին սքանչելի այգիներ, կառուցվեցին առաջին վեհակերտ շինությունները: Ամբողջ աշխարհով սփռված կրոնական համայնքը ձեռք բերեց իր հավատի սրբավայրը, որը դարձավ ուխտավորության օբյեկտ և որտեղից իրականացվում էր միասնական ղեկավարությունը:


1957թ. նոյեմբերի սկզբին բահայի արխիվի շենքի համար սարքավորում ձեռք բերելու նպատակով ժամանելով Անգլիա` Շողի Էֆֆենդին վարակվեց հոնկոնգյան գրիպով և նոյեմբերի 4-ին վախճանվեց սրտի նոպայից: Նրա հանկարծակի մահը մեծ հարված էր ամբողջ Բահայի համաշխարհային համայնքի համար: Ղեկավարվելով Շողի Էֆֆենդիի ուղերձով` 1963թ ընտրվեց Արդարության Համաշխարհային Տունը, որը մինչ այժմ հանդիսանում է Բահայի համաշխարհային համայնքի ղեկավար մարմինը: